Հրդեհից փրկված խոզերից պատրաստված երշիկը համտեսել են փրկողները
Մեծ Բրիտանիայի ֆերմաներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջները փրկել են 18 խոճկորի և երկու խոզի: Մի քանի ամիս անց ֆերմայի տերը՝ Ռեյչել Ռիվերսը որպես երախտագիտության նշան փրկարարներին հյուրասիրել է այդ կենդանիների մսից պատրաստված երշիկ:
«Լայֆ. ռու»-ի փոխանցմամբ, ագարակատերը նշել է, վստահ է, որ այդպիսով կարժանանա բուսակերների ատելությանը, բայց դա նրան այնքան էլ չի վախեցրել: Հրշեջները գոհ են մնացել:
«Ես այդ կենդանիների համար ապահովել եմ կյանքի լավագույն պայմաններ: Նրանք լավ էին ապրում, մինչ իրենց կուղարկեի սպանդանոց»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ