Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 10,3%-ը բաժին է ընկնում Շվեյցարիային
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների, 2017թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 1 167.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 39 655.7 մլն. դրամ կամ 82 006.2 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 88.7% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 3.3%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 2.8%-ը` մանածագործական իրերը, 1.6%-ը` սարքեր և ապարատները, 1.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 0.4%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 1.7%-ը` մնացած ապրանքները:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 6.1%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 9.7%-ը՝ Եվրամիության երկրներին, 10.3%-ը՝ Շվեյցարիային, 3.6%-ը՝ Չինաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ