Բագրատ Էսդուգեանը՝ Համահայկական խորհրդի ձևավորման մասին. ՀԺ
Օգոստոսի 18-ին նախագահականում Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Թուրքիայում տպագրվող «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգեանն անդրադառնալով հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում նման խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը, նշել է. «Ես կասկած չունեմ, որ մենք ազգի գոյության հետ կապված ավելի կարևոր և հրատապ խնդիրներ ունենք, բայց դա չի նշանակում, որ անկարևոր համարեմ այս նախաձեռնությունը: Առաջին անգամ եմ լսում այս մասին, որևէ պատկերացում կամ կարծիք չունեմ, և կդժվարանամ իսկույն մտքեր ձևավորելու:
Առաջին հերթին որպես հիմնական սկզբունք, մենք Հայաստանի անկախ պետականության հետ զուգահեռ, հատկապես երկրորդ նախագահի օրոք, ազգովի որդեգրեցինք ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը: Դա նախապատվություն եղավ ազգային ռազմավարության համար: Այս եղածն էլ պետք է դնել նույն ծիրի մեջ:
Ճիշտ է, որ մենք ունենք պատմական անարդարություն, որը մինչև չլուծենք, զոհի հոգեբանությունը թոթափած չենք կարող լինել: Մենք ունենք զոհի հոգեբանությունից դուրս գալու, և ապագայի համար նոր մտքեր ձևակերպելու անհրաժեշտություն: Մինչև այս, կարծես թե, մեր վզից կախված պարտքն է ցեղասպանության խնդրի միջազգային ճանաչումը:
Անշուշտ, ՀՀ-ն իր միջոցներով պետք է աշխատի և նայած թե ինչեր պետք է ծրագրվեն այդ խորհրդի գործունեության համար: Իմ կարծիքով՝ ողջունելի ծրագիր է առաջին հերթին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում