Այն ամենն, ինչն ուղղված է ԼՂ խնդրի շուրջ երկխոսությանը, մենք ողջունում ենք. դեսպան Շարպանտիե
«Այն ամենն, ինչն ուղղված է երկխոսությանն ամենատարբեր մակարդակներով՝ պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ շփումներ քաղացիական հասարակության միջև, ընդունելի է մեզ համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլիի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպումը չէր նշանակում, որ Մոսկվան ցանկանում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։
Նրա խոսքով, Համայն Ռուսիո Պատրարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար էր, որովհետև այն, ինչը տանում է ճիշտ ուղով, կարող է միայն ու միայն նպաստել թնջուկի կարգավորմանը. «Կարևոր չէ, թե հանդիպումը որ կողմն է նախաձեռնում, կարևորը որ տեղի ունենան երկխոսություններ»:
«Շատ կարևոր միտք արտահայտվեց այդ հանդիպման ժամանակ. երկու հոգևոր հայրերն էլ միտք հնչեցրին, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական խնդիր չէ, սա ազգային նշանակություն ունեցող հարց է, պետք է հարթվի, կարգավորվի ոչ թե զենքով, այլ երկխոսությամբ»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- Գարեգին Բ. Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը