ՏՀՏ-ն Հայաստանում

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:53 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը և Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մ. Փափազյանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները,

որոնք առնչվում են ԵՊՀ, Պոլիտեխնիկական, Հայ-ամերիկյան և Սլավոնական համալսարանների և Սան Խոսե պետհամալսարանի միջև համատեղ գործակցության, այդ թվում՝ ուսանողների
փոխանակման ծրագրերի իրականացմանը։ Նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող կրթական ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

14:04 Աշխարհում
Mossack Fonseca- ի սեփականատերերին մեկ միլիոն դոլարի դիմաց ազատ են արձակել

Նրանք մեղադրվել էին փողերի լվացման մեջ:
Աղբյուր՝ Reuters

13:25 Հայաստան
Այսօր 18։00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով հանդիպում

Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանն ու սիրիահայ վարպետ Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը կներկայացնեն դարից հին ցուցանմուշի՝ Սպենդիարյան ընտանիքի մկրտության ցամքոցի (սրբիչ) գաղտնիքները։ Ձեռագործ ցամքոցն իր փոքր չափերում  ամփոփում է ասեղնագործության ավելի քան 2 դպրոցի, 5-ից ավելի կարատեսակի, ջուլհակագործության և երկգույն զարդանախշերի ամբողջություն։
Մամուլի հաղորդագրություն
 

13:12 Հայաստան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը,

որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման ծրագիրը, նշել են, որ այն նախատեսում է ինը առանձին բաղադրիչ:
Մանրամասն՝ yerevan.am- ում

13:00 Հայաստան
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ապրիլի 24-ին 21:45-ին կկայանա «Արմատներ» ֆիլմի առաջին հեռուստատեսային ցուցադրությունը

Այն ամփոփում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներն ու պատմում երիտասարդ զույգի սիրո պատմություն, որը զուգահեռաբար միահյուսված է Հայոց ցեղասպանության թեմային, հիշողություններին: Բացի այդ, Առաջին ալիքի եթերում ժամը 19:50-ին կներկայացվի Հանրայինի պատրաստած «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» խորագրով ֆիլմը:
Տիգրան Դանիելյանի «Պատերազմի և խաղաղության կռիվ» հեռուստաֆիլմը եթերում կլինի ժամը 16:25-ին և կներկայացնի այսօրվա Հալեպը: 12:30-ին կցուցադրվի Աննա Հեդվիգ Բյուլի մասին «Վերջին Աղոթքը» փաստա-վավերագրական ֆիլմը, 14:30-ին կցուցադրվի «Արարատ»-ը, իսկ 17:35-ին՝ «Մայրիկ»-ը:
Աղբյուր՝ 1tv.am

11:28 Աշխարհում
1905 թվականի ապրիլի 22- ին ծնվել է ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Վիգոն

Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը սիրողական, վավերագրական «Նիցցայի պատճառով» (1929) ֆիլմ-պամֆլետն է եղել։

10:39 Հայաստան
Իտալահայ գործարար, Միլանում Սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խուդավերդին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին ներկայացրել է Հայաստանում ներդրումների մասին

Երկարատև բանակցություններից հետո նրան հաջողվել է համաձայնություն ձեռք բերել խոշոր միջազգային կառույցի հետ՝ Հայաստանում ևս մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Խոսքը առևտրի կազմակերպմամբ զբաղվող «Future world trade LLC» կազմակերպության մասին է, որը մասնաճյուղեր ունի Իրանում, Թուրքիայում, Մալազիայում, Մեծ Բրիտանիայում: Հայաստանում կազմակերպությունը ցանցի միջոցով տարեկան 200 միլիոն դոլարի առևտրական գործարքներ կիրականացնի:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

 

10:25 Հայաստան
Տեղի է ունեցել սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման հանձնաժողովի առաջին նիստը,

որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանը: Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանի խորհրդական Ա. Ստեփանյանը: Հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբի անդամության թեկնածուների անունները:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10:12 Հայաստան
Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն արգենտինահայ լրագրող Կլաուս Լանխե Հազարյանի հետ հանդիպմանը կարևորել է հայազգի լրագրողի հայանպաստ գործունեությունը,

«Դու ինչ ես անում Արցախի» համար համահայկական շարժման շրջանակներում կատարած աշխատանքները: Կ. Լ. Հազարյանը նշել է, որ աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը: Այդ նպատակով նա սկսել է Արգենտինայում Արցախի մասին իսպաներեն լեզվով տարաբնույթ տեղեկատվություն տարածել: Իր ստեղծած www.soyarmenio.com.ar («Ես հայ եմ») կայքում առանձին «Լեռնային Ղարաբաղ» բաժինն է բացել, որտեղ հոդվածներ, լուրեր և այլ նյութեր է տեղադրում:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

 

20:30 Աշխարհում
Հրապարակվել է 245 կգ կորցրած կնոջ հոլովակը

Եգիպտոսի բնակիչ Ի. Ա. Աբդուլատին համարվում էր աշխարհի ամենածանր քաշ ունեցող կինը՝ կշռելով 500 կգ:
Աղբյուր՝ The Daily Mail

17:59 Հայաստան
Հանրապետության հանրակրթական դպրոցների զարգացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն

աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների  համալիր զարգացման ծրագիրը, որի համատեքստում անդրադարձ է  եղել գերբեռնված և թերբռնված դպրոցների աշխատանքային խնդիրներին:
Աղբյուր՝ edu.am

17:57 Հայաստան
18.04-21.04.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 680.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում

և հաշվարկվել 33.8մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:
Աղբյուր՝ mnp.am

Տեսանյութեր

Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը
00:48 24/04/2017

Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}