Մշակույթ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:51 Հայաստան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել «Ազգային գաղափարախոսության արդիականությունը» թեմատիկ դասախոսությամբ

ՀՀ Աժ փոխնախագահը կարևորել է նոր սերնդի շրջանում ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու զարգացումը: Թեմատիկ դասախոսությունից հետո դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ  փոխնախագահին:
Աղբյուր՝ ՀՀԿ մամուլի ծառայություն

10:39 Հայաստան
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարի մայիսին Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» խորագրով

շուրջ 35 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ /վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինա, փառատոներ, մանկական երաժշտական բեմադրություններ, երաժշտական և պարային համերգներ, ցուցահանդեսներ, պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում և այլն/:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

 

10:25 Աշխարհում
Լիբանանում ՀՀ դեսպանության և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության հովանավորությամբ «Octopusteam» ակումբը՝ Խֆարդեբիանի քաղաքապետարանի և «Hye Riders» մարզական ակումբի հետ համագործակցությամբ,

կազմակերպել է «Ծովի խորքից մինչև լեռան բարձունք» միջոցառումը: Միջոցառման ընթացքում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ձմեռային մարզաձևերի խոշորագույն կենտրոն՝ Լիբանանի Խֆարդեբիան քաղաքի վարչական տարածքի բլուրներից մեկի վրա տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն, որը կատարել է Բեյրութի պատրիարքության օգնական եպիսկոպոս Գևորգ Ասատուրյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:12 Հայաստան
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը Երևանում «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով հանրային միջոցառում էր կազմակերպել

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ: Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով։ Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվել է խորհրդատվություն:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Աշխարհում
«Ճարպակալում» ախտորոշմամբ ամենամեծ թվով մարդիկ բնակվում են ԱՄՆ- ում

Այդ մասին վկայում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետազոտության արդյունքները:

16:33 Աշխարհում
Իտալուհիները վիճել են կատվի համար, որն ապրել է 2 ընտանիքներում

Շուրջ 2 տարի 4-ամյա կատուն բնակվել է մի կնոջ տանը, իսկ գիշերելու համար գնացել է հարևանուհու տուն: Կանայք նաև տարբեր անուններով են կոչել կենդանուն:

15:30 Հայաստան
Մայիսի 20-ին Թբիլիսիում ավարտվել է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունը

Մրցաշարին մասնակցել են 820 մարզիկներ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է 16 մարզիկներով, որոնք մրցել են ցինդա, տաոլու և վին-չուն ձևերում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

15:19 Աշխարհում
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լ. Ալթունյանը և նախարարի տեղակալ Ս. Մարգարյանն աշխատանքային այցով մեկնել են Շվեյցարիա`

մասնակցելու մայիսի 22-24-ը Ժնևում կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին: Ասամբլեան քննարկում է առողջապահության բնագավառում համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրներ, տալիս հանձնարարականներ և աշխատանքի ուղղություններ։ Այս անգամ օրակարգում ընդգրկվել են վարակիչ, ոչ վարակիչ հիվանություններին, հանրային առողջապահությանը, ֆինանսավորմանը վերաբերող և այլ կարևոր հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

15:18 Հայաստան
2017 թվականի մայիսի 19-21-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել աթլետիկայի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են Երևան, Արտաշատ, Կապան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքների և Արցախի

115 մարզիկ-մարզուհիներ: Մրցումներն անցկացվել են տղամարդկանց և կանանց 35 մրցաձևերից:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

15:17 Աշխարհում
Իվանկա Թրամփի հիմնադրամը Սաուդյան Արաբիայից և ՄԱԷ- ից 100 միլիոն դոլար կստանա

ԱՄՆ նախագահի աղջիկը Կին ձեռներեցների հիմնադրամ է ձևավորում:
Աղբյուր՝ The Wall Street Journal

15:05 Աշխարհում
10 փունտ ստեռլինգով գնված մատանին աճուրդում 350 հազար ֆունտ կարժենա

Ադամանդե մատանին ներկայիս սեփականատերը գնել է 1980- ականներին:
Աղբյուր՝ Independent

14:30 Աշխարհում
Ավստրալիան ավելի քան 7 հազար փախստականների վերջնագիր է հայտարարել

Եթե ապաստան փնտրողները մինչև հոկտեմբեր համապատասխան փաստաթղթեր չներկայացնեն, երկիրը կարտաքսի նրանց:

14:16 Հայաստան
Այսօր 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի անդրանիկ համերգը`

ԱՊՀ մասնակից պետությունների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան դափնեկիրների մասնակցությամբ: Համերգից առաջ 18:30-ին, ծրագրի կազմակերպիչները, մանկավարժներն ու համերգային ծրագրին մասնակից երեխաները ճեպազրույցի ձևաչափում կհանդիպեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

13:53 Աշխարհում
Էվերեստում 3 լեռնագնացներ են մահացել

Նաև փնտրում են հնդիկ լեռնագնացին, ով անհետ կորել է:

13:40 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների և Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության վերաբերյալ զեկուցվել է,

որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ծրագրերի ընթացքն ու կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ: Հանձնարարվել է շարունակել խստացված շուրջօրյա հսկողությունը՝ այդ թվում նաև քայլեր ձեռնարկելով Օղակաձև զբոսայգու, ինչպես նաև Հաղթանակ զբոսայգու ավտոկայանման համար չնախատեսված հատվածներում կայանումները բացառելու ուղղությամբ:
Աղբյուր՝ yerevan.am

13:12 Աշխարհում
Շվարցնեգերը մտադիր է խաղալ «Տերմինատոր» ֆիլմի շարունակության մեջ

Դերասանը հայտնել է, որ կինոնկարը վերադառնում է:
Աղբյուր՝ The Mirror

13:00 Հայաստան
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկային մասնակցելով՝ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է

համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Ռեժիսորը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ։ Կաննի կինոշուկայում աշխատանքներ են տարվում նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուտորի՝ «Գալոփինգ ֆիլմս»-ի հետ միասին՝ դիստրիբյուցիայի ընդլայնման ուղղությամբ։ Միջազգային այս կինոփառատոնին մասնակցությունից հետո կհաջորդի «Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբը՝ Հոլանդիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում:
Ֆիլմի թրեյլերն՝ այստեղ

12:47 Հայաստան
Վարորդական իրավունքի վկայականների, Ճանապարհային ոստիկանության կողմից տրվող այլ փաստաթղթերի կամ առավել հաճախ հանդիպող՝ տրանսպորտային միջոցների համարանիշների կորստյան դեպքում՝

գտնողներին խնդրում ենք մոտենալ առաջին իսկ պատահած Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին և հանձնել՝ թողնելով նաև Ձեր հեռախոսի համարը՝ արդյունքների մասին Ձեզ իրազեկելու համար:
Աղբյուր՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանություն

12:43 Հայաստան
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2600 դիմում և գրություն,

իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 503 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 17 բողոքի: Մայիսի 15-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2422 քաղաքացի:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

12:28 Աշխարհում
Զիմբաբվեում փիղը տրորել է իր ընկերների վրա կրակող որսորդին

Վիրավոր կենդանին ընկել է որսորդի վրա:
Աղբյուր՝ The Telegraph

12:00 Աշխարհում
Ռեփեր Դրեյկը Billboard Music Awards մրցանակաբաշխության ռեկորդակիր է դարձել

Կանադացի հիփ-հոփ կատարողը 13 մրցանակ է ստացել՝ առաջ անցնելով Ադելից:
Աղբյուր՝ Billboard

11:28 Աշխարհում
1990 թվականի մայիսի 22- ին ծնվել է ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը

2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

10:39 Աշխարհում
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Իրինա Գալստյանի՝ «Գագիկ Արծրունի» խորագիրը կրող գրքի շնորհանդեսը

Գրքում նկարագրվում է Արարատյան և Վասպուրական թագավորությունների պայքարն ու հաղթանակը արաբական լծի դեմ՝ հենվելով պատմիչների հավաստի վկայությունների վրա: Սկիզբը՝ մայիսի 23- ին 19:00- ին:

10:25 Հայաստան
3-րդ Միջազգային արվեստ էքսպո-17-ը տեղի է ունենալու այս տարվա մայիսի 23- ից 27- ը:

Ուսանողները չեն կարող մասնակցել։ Ցուցահանդեսի բաժինները՝ գունանկար, կոլլաժ, գծանկար, պաստել, խառը տեխնիկա, քանդակ, լուսանկար, թվային և վիդեո արվեստի գործեր։ Կոնկրետ թեմա կամ ժանր չի պահանջվում։ Միջոցառումը կանցկացվի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:

18:44 Աշխարհում
Ամերիկայի բնակչուհին սուրճից այրվածաք ստանալու համար 100 հազար դոլար փոխհատուցում է ստացել

Կնոջ դատապաշտպանը պնդել է, որ Starbucks- ը պետք է իր հաճախորդներին զգուշացնի, որ խուփը կարող է ընկնել բաժակի վրայից:
Աղբյուր՝ USA Today

Տեսանյութեր

Ադրբեջանը լուրջ տնտեսական փոփոխությունների առաջ է կանգնել. Արմեն Մանվելյան
16:10 22/05/2017

Ադրբեջանը լուրջ տնտեսական փոփոխությունների առաջ է կանգնել. Արմեն Մանվելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}