Տնտեսություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:41 Աշխարհում
Օգոստոսի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Է. Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Զամոշչ քաղաք, որի ընթացքում հանդիպում է ունեցել Զամոշչի քաղաքապետ Ա. Վնուկի հետ

Անդրադարձ է կատարվել հայ-լեհական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության հատվածի խորացման հեռանկարներին և նախանշվել են այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք ընդգծվել է Զամոշչ և Դիլիջան քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ սկսված գործընթացի և համապատասխան փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:
Աղբյուր՝ mfa.am

16:20 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի է ունեցել Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի հուղարկավորության արարողությունը,

որին ներկա են եղել Մայր Աթոռի միաբանները` գլխավորությամբ Հայոց Կաթողիկոսի:
Առավոտյան Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը Պատարագ է մատուցել, որի ընթացքում Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կատարել է հանգուցյալի վերջին օծումը:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին




 

16:06 Աշխարհում
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները փոխանցման ռեկորդ են սահմանել աշխարհում

Ընթացիկ մրցաշրջանում ակումբները սկսնակների համար 1 միլիարդ 290 միլիոն 981 հազար եվրո են ծախսել:

14:16 Հայաստան
Երևանի քաղաքապետի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտի, սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության հետ կապված հարցեր

Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներն ու սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերը: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:04 Հայաստան
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի

և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում Հ. Փաշայանը «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում այցելել է պաշտպանության բանակի գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր և զինծառայության ու հայրենասիրությանն առնչվող հարցերի շուրջ զրուցել դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում լավագույն կողմերով իրենց դրսևորած զինծառայողների հետ։
Աղբյուր՝ heh.am

13:53 Աշխարհում
ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Մոսկվայի հայկական ամենամյա քաղաքագիտական ֆորում`«Հայաստան. հայացք դեպի ապագան» խորագրով

Առաջին ֆորումը, որը նվիրվում է Հայաստանի անկախության 26- ամյակին, տեղի կունենա սեպտեմբերի 7–ին: Այս նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի անվտանգության ներկա մարտահրավերների և տնտեսական զարգացման հարցերի` քաղաքագիտական մակարդակով քննարկելու համար համախմբել Մոսկվայի հայկական կազմակերպություններին, հայ փորձագետներին և գիտնականներին: Ֆորումի ծրագրում նաև տեղ են գտնելու հայ-ռուսական հարաբերություններին, ինտեգրացիոն գործընթացներին և հայ համայնքի դերին ու նշանակությանը վերաբերող թեմաները: Ֆորումին մասնակցության հարցերով կարելի է դիմել այստեղ:

13:40 Հայաստան
Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին հյուրընկալվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Է. Շարմազանովը

Համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» կարևոր դեր ունի երիտասարդների ազգային և  հայրենասիրական արժեհամակարգի ձևավորման գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

 

13:25 Հայաստան
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած բիզնես առաջնորդների կլոր սեղան- քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Ավակյանը հանդես է եկել

Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով։ Ամերիկյան միջին և խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաև մի շարք ներդրումային ծրագրեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ-ով Իրանի և 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ով ԵԱՏՄ շուկաների միջև կարևոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը: Միջոցառման ուղիղ հեռարձակման տեսագրությունն՝ այստեղ։ Երիտասարդ պրոֆեսիոնալների համար ՀԶՀ ղեկավարը ներկայացրել է երկրի կառավարության տնտեսական տեսլականը։ Ուղիղ հեռարձակման տեսագրությունն՝ այստեղ:
Աղբյուր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ


 

 

13:12 Հայաստան
Վայոց ձորի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանն առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել

ՀՀ վարչապետի՝ մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցերը։ Ներկայացնելով մարզի առողջապահության ոլորտի հիմնախնդիրները` մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խ. Գևորգյանն ընդգծել է, որ վճարովի ծառայությունների ցածր ցուցանիշը պայմանավորված է մարզի փոքրաթիվ բնակչությամբ։ Նա հավելել է, որ բնակչության 52%-ը պետական պատվերի շահառու է, իսկ վճարունակները գերադասում են բժշկական ծառայություներ ստանալ մայրաքաղաքում, քանի որ մարզի հիվանդանոցների տեխնիկական հագեցվածությունը բավարար չէ, կա նեղ մասնագետների պակաս: 
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

11:00 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Մանուկյանն օգոստոսի 22-ին Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերության պատվիրակության հետ քննարկել է

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1»», ինչպես նաև «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին վերաբերող հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

10:12 Աշխարհում
Օգոստոսի 22-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օ. Եսայանը Մինսկի քաղաքապետ Ա. Շորեցին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններն

ու իրականացվող ներդրումային քաղաքականության առանցքային ուղղությունները և ներկայացրել Երևան-Մինսկ մշակութային ու տնտեսական համագործակցության զարգացման իր տեսլականը: Օ. Եսայանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Երևանի հետ համագործակցության միջոցով միջազգային տնտեսական տարաբնույթ հարթակներում Մինսկի մասնակցության հնարավորություններին, այդ թվում՝ հայ գործարարների հետ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
Աղբյուր՝ mfa.am

 

 

20:14 Աշխարհում
Աշխարհի ամենաչոր անապատում ծաղիկներ են աճել

Չիլիի բնակիչները լուսանկարել են ատակամայում տեղի ունեցած խիստ հազվադեպ երևույթը:
Աղբյուր՝ Metro

19:38 Հայաստան
Վարդան Արամյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է  Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին:

19:36 Աշխարհում
Հայկական թոնրի բացման արարողությունը Գերմանիայի Ցուխաու քաղաքում

տեղի է ունեցել  օգոստոսի 20-ին, կազմակերպվել համայնքի ղեկավար Յոհն Վայներթի և հայ համայնքի ներկայացուցիչ Կարինե Ավետյանի նախաձեռնությամբ:

Ողջույնի խոսք են ունեցել  ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Վրեժ Քարդումյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային հարցերով պետքարտուղար դոկտոր Գուննար Շելենբերգերը, Ցուխաու համայնքի ղեկավար Յոհն Վայներթը, Բունդեսթագի պատգամավոր Թինո Զորգեն, Հալլե-Վիթենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հանս-Յոախիմ Զոլմսը և Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը:
Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Չեմպիոնները ժամանեցին հայրենիք
17:48 23/08/2017

Չեմպիոնները ժամանեցին հայրենիք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}