Կրթություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:06 Հայաստան
Ավստրիացի բարերար Գ. Պետերը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի հետ քննարկել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործունեությունն

ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։ Ս. Խաչատրյանը ավստրիացի բարերարին ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում բժշկական օգնության որակի բարելավման, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և արձանագրված դրական ցուցանիշները։ 
Քննարկվել են նաև վերատադրողական առողջության հետագա բարելավմանը, ծնունդների թվի ավելացմանը վերաբերող և այլ հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

17:40 Հայաստան
Դատական կարգադրիչների կողմից փաստաբանների նկատմամբ զննություն կատարելու փորձերի ժամանակ տեղի ունեցող հնարավոր բացասական միջադեպերն արձանագրելու և կանխելու նպատակով,
փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը խնդրում է նախապես տեղեկացնել ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբին՝ նիստի ժամանակի և վայրի մասին՝ փաստաբանների պալատի ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար: Հեռախոս՝ (+37410) 600701 ), բջջ. (+374) 077 00-77-92: Համակարգող փաստաբան՝ Գևորգ Մկրտչյան:
Աղբյուր՝ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբ
17:12 Աշխարհում
Չինաստանի Դալյան քաղաքում տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովը

Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության թեմաներով անցկացվող հավաքին մասնակցել են 90 երկրների 2000-ից ավելի պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը: Համաժողովի շրջանակներում Վ. Մարտիրոսյանը մասնակցել է գլխավոր նստաշրջանի աշխատանքներին և ելույթ ունեցել «New Roads to Globalization» միջոցառմանը: Նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային և գործարար հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

17:00 ԼՂՀ
Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կազմակերպել է«Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով խորհրդարանական լսումներ,

որին հրավիրվել և բանախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտություննների թեկնածու, դոցենտ Վ. Պետրոսյանը: Անդրանադառնալով թեմային՝ Վ. Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանում քրդական բնակչության տեղակայվածությանը, ներքրդական բաժանարար գործոններին, քրդական ինքնավարության խնդիրների և  քարոզչության վերաբերյալ իր դիտարկումներն ու ուսումնասիրությունները:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

16:44 Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում
Պաշտպանի կողմից սկսված գրավոր ընթացակարգի շրջանակում կատարվել է կորոնարոգրաֆիկ հետազոտություն, ինչի արդյունքում առաջացել է ստենտավորման անհրաժեշտություն: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է այցելել Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կալանավորը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում տեղադրվել է ոչ դեղապատ ստենտ: Պաշտպանի ներկայացուցիչների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորը  տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
16:33 Հայաստան
Հունիսի 28-ին 14:00-ին, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գրասենյակում տեղի կունենա Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթող մասնակիցների հետ հուշագրերի ստորագրման արարողությունը

Ընտրված 5 մասնակից թիմերն անցել էին հաջորդ փուլ, որտեղ էլ հաղթող են ճանաչվել լավագույն 2 գաղափարները: Մրցույթի հաղթող  «AR magic» և «Webex technologies» թիմերից յուրաքանչյուրին 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում կտրամադրվի` ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

16:02 Հայաստան
Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանն այցելել է Ճամբարակի Ճամբարակի պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկը

Արտադրության տնօրեն Ա. Լազարյանը մարզպետին ներկայացրել է արտադրվող պանրի տեսակների, արտադրական ծավալների, իրացման շուկաների մասին տեղեկություններ: Մարզպետը նշել է, որ պատրաստ է իր լիազորություների շրջանակներում աջակցել արտադրողներին և նպաստել նրանց  բարձրացրած խնդիրների լուծմանը:
Աղբյուր՝ Գեղարքունիքի մարզպետարան

15:53 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լ. Հենսելի

և «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար  Թ. Շրափելի հետ հանդիպմանը կարևորել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ հիմնադրամի կողմից կարևորվող քաղաքացիական կրթությունը, որի հիմքում ընկած է ժողովրդավարության զարգացումը, առաջնահերթություն է Հայաստանի համար: Լարս Հենսելն իր հերթին շեշտել է, որ  իրենք Հայաստանը դիտարկում են տարածաշրջանի կարևոր գործընկեր և պատրաստ են աջակցել եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

 

15:30 Հայաստան
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի պուրակում տեղի է ունեցել հերթական մարզամշակութային միջոցառումը

Իրենց կատարումներով հանդես են եկել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, կազմակերպվել են տարբեր մարզական մրցույթներ, որոնց մասնակիցներն արժանացել են մրցանակների: Հարակից մարզահրապարակում էլ կազմակերպվել է բասկետբոլի մրցույթ, որի հաղթողները ևս արժանացել են պատվոգրերի:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:17 Հայաստան
«Էյ Թի Փի»-ն ընդլայնում է կանաչ տարածքները՝ տնկելով ևս 87,724 ծառ և հիմնելով նոր այգի

«Էյ Թի Փի»-ի Համայանքնային ծառատունկ ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ Արցախում այս տարի տնկվել է շուրջ 23,617 ծառ, որից մոտ 3456-ը հանրային այգիներում հաճախ հանդիպող և բնակչության կողմից սիրված պտղատու ծառեր են։ Երկրի օրվան նվիրված Զվարթնոցի տաճարի տարածքում իրականացվել է ծառատունկ, որի ժամանակ մասնակիցները հանդես են եկել շրջակա միջավայրը պահպանելու կոչերով։ 
Մամուլի հաղորդագրություն

14:53 Աշխարհում
Հունիսի 26-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Ա. Ապիտոնյանն այցելել է Ուպսալա քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել նորանշանակ նահանգապետ Յ. Էնանդերի հետ

Մտքեր են փոխանակվել հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերի և երկկողմ կապերի սերտացման վերաբերյալ, մանրամասն քննարկվել են համագործակցության ուղղությունները և նախանշվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները՝ հանքարդյունաբերություն, բնապահպանություն, առողջապահություն, էներգետիկա։ Նահանգապետ Էնանդերի խնդրանքով դեսպան Ապիտոնյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետները, Հայաստան-ԵՄ հարաբերությունները։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

14:16 Հայաստան
Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների վարչապետերի նախնական հանդիպման և պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստան է այցելելու գործարար պատվիրակություն՝

էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գ. Գախարիայի գլխավորությամբ: Հունիսի 29-ին ժամը 12-ին կկայանա Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցելու են երկու երկրների նախարարներ, առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ: Լիագումար նիստին, կլոր սեղաններին ու բիթուբի հանդիպումներին քննարկվելու են շինարարությանը, առողջապահությանը, տուրիզմին, ազատ տնտեսական գոտիներին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: ՀՀ և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մ. Սարգսյանը և Ն. Չիկովանին ստորագրելու են համագործակցության հուշագիր:  
Աղբյուր՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն

12:43 Հայաստան
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հայագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները…» գրքի շնորհանդեսը

Գիրքը հեղինակի նույնանուն՝ 2016 թ.-ին Ցյուրիխի «Լիմաթ» հրատարակչության կողմից լույս տեսած գերմաներեն բնագրի հայերեն տարբերակն է, որին հեղինակը ավելացրել է վերջաբան:
Աղբյուր՝ ysu.am

12:14 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջազային երեկո,

որի ընթացքում կհնչեն գործիքային և վոկալ կատարումներ: Սկիզբը՝ հունիսի 28- ին 19:00- ին: Մուտքն ազատ է:

12:00 Աշխարհում
1838 թվականի հունիսի 27- ին ծնվել է գերմանացի կոնստրուկտոր և գործարար Պաուլ Մաուզերը

1868 թվականին նա իր եղբոր և ամերիկացի Նարիսի հետ գրանցել են իրենց հայտնագործած բռնակոթի վրա տեղադրված զսպանակով հրացանը:

11:00 Հայաստան
Հունիսի 26-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն, անվճար հիմունքներով, կազմակերպել էր նեղ մասնագիտական բուժզննում

ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հարազատների համար։ Բուժզննում անցածներին տրամադրվել են անժամկետ հավաստագրեր, որոնց միջոցով  հետագայում նույնպես, սրտանոթային համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների ի հայտ գալուն պես, նրանք կարող են անվճար բուժում ստանալ բժշկական կենտրոնում: Նույն օրն անցկացվել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներին նվիրված հուշ-ցերեկույթ: ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լ. Մուրադյանին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:51 Աշխարհում
Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում

համերգային ծրագրով հանդես է եկել «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լ. Քոչարյանի գլխավորությամբ: Ներկաներին ուղղած իր խոսքում դեսպան Սմբատյանը նշել է, որ այս համերգային ծրագիրը մեկ այլ կարևոր միջոց է հայկական հարուստ պատմական ժառանգությունը երաժշտության լեզվով ներկայացնելու, Արցախի շունչն ու ոգին լայն հասարակայնությանը փոխանցելու համար:
Մամուլի հաղորդագրություն

10:39 Հայաստան
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը և Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը մտքեր են փոխանակել

առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Փոխնախարար Քուիքը տեղեկացրել է, որ, ի կատարումն երկու երկրների արտգործնախարարների պայմանավորվածության, աշխատանքներ են ընթանում հայ-հունական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:25 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկու ղեկավարած պատվիրակությանը ներկայացրել է

ոլորտում գերատեսչության կողմից իրականացվող գործողությունների ռազմավարությունը և բարեփոխումների ընթացքը` տեղեկացնելով, որ վերոհիշյալ միջոցառումների շրջանակում կատարվող հիմնական քայլերից մեկն ուղղված է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Այդ նպատակով ներկայում ձևավորվում է բնապահպանական թույլտվությունների միասնական էլեկտրոնային համակարգ` էականորեն թեթևացնելով տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց թույլտվությունների տրամադրման գործընթացը:
Աղբյուր՝  ՀՀ բնապահպանության նախարարություն

10:12 Հայաստան
Հունիսի 26-ին տեղի է ունեցել «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Սիրիահայ լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958թթ. ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդվինների միջավայրում ապրած հայերին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

20:00 Աշխարհում
Իսպանիայի դատարանը որոշել է գերեզմանից հանել Սալվադոր Դալիի մարմինը

Դա անհրաժեշտ է, որպեսզի հաստատվի՝ արդյոք համաշխարհային նկարիչը համարվում է Ժիրոնի «պայծառատես» Մարի Պիլար Աբել Մարտինեսի հայրը:

19:31 Աշխարհում
Բրիտանական արքայական գվարդիան առաջին անգամ կին է գլխավորել

Կապիտանի պաշտոնը ստացել է 24- ամյա Մեգան Կոյոտոն:
Աղբյուր՝ Independent

18:21 Հայաստան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը ներկա է գտնվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներ, բժիշկներ:
Ծրագրում առայժմ ընդգրկված են 25 ընտանիքներ՝ Երևանից և Գյումրիից, սակայն, ինչպես նշել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լ. Մուրադյանը, ծրագիրը շարունակական դարձնելու նպատակ կա:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

Տեսանյութեր

Հովհաննես Բաչկով. Թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ կորզել
13:50 27/06/2017

Հովհաննես Բաչկով. Թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ կորզել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}