Կրթություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:25 Հայաստան
ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել է «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար»

հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը և ՀՀ- ում Ճապոնիայի դեսպան Է. Տագուչին: Համաձայնագրով նախատեսվում է Ճապոնիայի կողմից մինչև 1.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհի տրամադրում:
Աղբյուր՝ mtcit.am

 

17:40 Աշխարհում
Մարտի 29-ին Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկազյան համալսարանի կազմակերպմամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ՀՀ և Լիբանանի միջև

դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. Փոլ Հայդոստյանը և այլք: Քննարկման մասնակիցները միակարծիք են եղել, որ Հայաստանի ու Լիբանանի փոխըմբռնման և բարեկամության դարավոր կապերը համատեղ ուժերով կարելի է առավել զարգացնել և զորացնել։
Աղբյուր՝ mfa.am

16:33 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում թռչունների միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Սեր հայրենի բնության հանդեպ» խորագրով միջոցառումը

«Թռչունների պահպանման միություն» հասարակական կազմակերպության  ներկայացուցիչները՝ Մ. Ղասաբյանի գլխավորությամբ ներկայացրել են Հայաստանի էնդեմիկ թռչնատեսակների մասին տեղեկություններ և կարևորել նրանց բնադրավայրերի պահպանությունը:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

16:20 Աշխարհում
Քրեակատարողական ծառայությունը նշել է, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին նշանակված 7 անուն դեղորայքից տրվել են նրանք, որոնք ընդգրկված են անվանացանկում:

Կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում 11 անգամ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում քաղաքացիական տարբեր բժշկական հաստատություններում: Կալանավորված անձի պաշտպանը լրատվամիջոցներին իր պաշտպանյալի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ տված հարցազրույցում Քրեակատարողական ծառայությանը մեղադրել էր կես ճշմարտություն ասելու մեջ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

15:18 Հայաստան
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

13:53 Հայաստան
Թիվ 2 ընտրատրատարածքում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Տ. Ուրիխանյանի կենտրոնական շտաբը ստեղծել է օպերատիվ արձագանքման կենտրոն և թեժ գիծ`

ապրիլի 2-ին քվեարկության ու հաշվարկի ընթացքը հսկելու և հնարավոր խնդիրների կամ խախտումների դեպքում օպերատիվ կերպով դրանք արձանագրելու, լրատվամիջոցներին ու իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով: Այն քաղաքացիներն, ովքեր կնկատեն օրինական ընթացքից ցանկացած շեղում, կարող են զանգահարել օպերատիվ կենտրոն՝ 096163030 հեռախոսահամարով:
Աղբյուր՝ Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբ

13:40 Հայաստան
Մայրաքաղաքի բակերում, այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ վայրերում շարունակվում են ձմռան ընթացքում վնասված կամ կոտրված համայնքային գույքի վերականգնման ու թարմացման աշխատանքները

Վերականգնվում և թարմացվում են ինչպես «Երևան» ձուլվածքով նստարաններն և փայտե աղբամանները, այնպես էլ բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:25 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի կեսերից սկսել է մայրաքաղաքի 35 շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները

«Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ցայտաղբյուրները վերագործարկելու համար: Այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները կգործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:12 Աշխարհում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների քսան աշխատակիցներ արդեն կատարելագործել են անգլերենի իմացությունն՝

ընդհանուր և մասնագիտական բառապաշարի հարստացման շնորհիվ: Կրթական ծրագրի շրջանակներում հատկապես կարևորվել է անգլերենով պաշտոնական գրագրություն վարելու և բանավոր խոսքի հմտությունների զարգացումը: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀԲԸՄ աջակցությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանի կարևոր դերը Պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման հարցում:
Աղբյուր՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 

13:00 Աշխարհում
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում մարտի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոն

քննարկել են երկու խորհրդարանների գործընկերային հարաբերությունների խորացման, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

 

12:51 Աշխարհում
Սինգապուրի օդանավակայանում ինքնաթիռներն իրար են բախվել

303 ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Աղբյուր՝ Stomp

12:43 Աշխարհում
Տեխասում ավտոբուսը վթարի է ենթարկվել

Բախման հետևանքով 13 մարդ է մահացել:
Աղբյուր՝ FoxNews

12:00 Աշխարհում
1945 թվականի մարտի 30- ին ծնվել է բրիտանացի ռոք երաժիշտ, երգահան Էրիկ Կլեպտոնը

Հանդես գալով YARDBIRDS-ի կազմում, Կլեպտոնը առաջին անգամ հայտնվում է հանդիսատեսի ուշադրության կենտրոնում և, շատերի կարծիքով, համարվում է այդ ժամանակվա ամենա ուժեղ կիթառահարներից մեկը:

11:28 Աշխարհում
1853 թվականին այս օրը ծնվել է հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգը

Նա պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում՝ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր Պինակոտեկ պատկերասրահ։ 

11:14 Հայաստան
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացել է պատանի հրշեջ փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը,

որին մասնակցում էին մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև՝ Համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից: Պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի  N 195 դպրոցի թիմը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 
11:00 Աշխարհում
1746 թվականի մարտի 30- ին ծնվել է իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյան

Համարձակ գույների համակցման և արտահայտիչ տարրերի շնորհիվ Գոյայի նկարները հետագայում հիմք հանդիսացան նկարիչներ Մանեի և Պիկասսոյի աշխատություններում։

10:51 Աշխարհում
1896 թվականին այս օրն աշխարհն առաջին անգամ լսել է հոգեվերլուծության մասին

«Revue Neurologique» ամսագրում հրապարակվել է Զիգմունդ Ֆրեյդի «Ժառանգականություն և նևրոզի ծագում»:

10:39 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Մուտքն ազատ է: Սկիզբը՝ մարտի 31- ին 19:00- ին:

10:12 Աշխարհում
Մարտի 28-ին տեղի է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆ. Չարչօղլյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ`

կուսակցության ղեկավար Վ. Լևենդիսի գլխավորությամբ: Նա խոստացել է հետամուտ լինել հայամետ դիրքորոշումների բարձրաձայնմանը և ծրագրերի կատարմանը, աջակցել Հայաստանի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության գործընթացին: Քննարկվեցլ են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները։
Աղբյուր՝ mfa.am

Տեսանյութեր

«4-րդ հանրապետություն. ո՞վ է իշխելու». Ադիբեկյանն ամփոփում է
20:55 30/03/2017

«4-րդ հանրապետություն. ո՞վ է իշխելու». Ադիբեկյանն ամփոփում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}