Հարցազրույցներ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:04 Աշխարհում
Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող աղջիկը հարձակման համար 90 դոլար է ստացել:

Մալայզիայում Ինդոնեզիայի փոխդեսպանը հաստատել է ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որ աղջիկը կարծել է, թե դա խաղ է:

14:35 Հայաստան
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանը Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, ինչպես նաև Գավառի նստավայրում: Կառույցի ղեկավարն ուշադրություն է հրավիրել ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի համար ալիմենտի բռնագանձման, տեսակցությունների և երեխայի՝ մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը՝ հանձնարարելով խիստ ուշադիր ու հետևողական լինել կատարողական գործողությունների իրակացման ընթացքում:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

14:16 Աշխարհում
ԱՄՆ- ում Մուհամեդ Ալիի որդուն իսլամի համար ձերբակալել են:

Միգրացիոն ծառայությունները 2 ժամ հարցաքննել են բռնցքամարտիկի որդուն:
Աղբյուր՝ The Hill

13:12 Հայաստան
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ- ում ավանդական փառատոների կազմակերպիչների, կոմիտեի ղեկավարության և ՀՀ զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ

Փառատոնների կազմակերպիչները ներկայացրել են փառատոների ժամանակացույցը: Քննարկվել են նաև զբոսաշրջության ապակենտրոնացման հարցը, համայնքներում տնտեսական ներուժի բացահայտումը և մի շարք այլ հարցեր:
Աղբյուր՝ mineconomy.am

13:00 Հայաստան
Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152 ամյակի առիթով հարգանքի տուրք է մատուցվել Զորավարի հիշատակին:

Երևանի քաղաքապետը` քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները կատարել են հոգեհանգստի կարգ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

12:14 Աշխարհում
CNN- ի և այլ ԶԼՄ- ների լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել Սպիտակ տանն անցկացվող ճեպազրույցին:

Associated Press թերթի աշխատակիցն էլ՝ որպես համերաշխության նշան, չի գնացել ճեպազրույցին:
Աղբյուր՝ CNN

11:28 Աշխարհում
Իռլանդիայում փոթորիկն արմատախիլ է արել 200- ամյա ծառը:

Դարք Հեջես հայտնի արահետում անց են կացվել «Գահերի խաղի» նկարահանումները:

Աղբյուր՝  Sky News

11:14 Աշխարհում
Չինաստանի Չենդու քաղաքի տաքսու վարորդն ուղևորներին խնդրում է, որպեսզի օգնեն գտնելու իր աղջկան:

Նրա աղջիկը կորել է 23 տարի առաջ: Նա դարձել է տաքսու վարորդ այն հույսով, որ ինչ որ մեկն իրեն մի նորություն կասի կորած աղջկա մասին:

11:00 Աշխարհում
1943 թվականի ձետրվարի 25- ին ծնվել է անգլիացի ռոք երաժիշտ, կիթառահար, երգիչ Ջորջ Հարիսոնը

Նա հայտնի է որպես The Beatles-ի առաջին կիթառահար և անդամ։ Խմբի ցրումից հետո Հարիսոնն ունեցել է հաջող սոլո կարիերա, նաև հանդես եկել Traveling Wilburys խմբի կազմում։

10:39 Աշխարհում
1841 թվականին այս օրը ծնվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Օգյուստ Ռենուարը:

Նրան առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը: Ռենուարի գործերից են Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը (1877) և Վիկտոր Շոկեի դիմանկարը (1880), «Հովանոցներ» (1879), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881) և այլ գործեր։ 

18:44 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յ. Սարվիի գլխավորած պատվիրակությունը

քննարկել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է հաջող և արդյունավետ համագործակցություն. ներկայումս նախանշվում են մեծ կարևորություն ունեցող նոր ծրագրեր: Յ> Սարվիի խոսքով` ՀՀ- ում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու նպատակով բանկի տեխնիկական աջակցության խորհրդատուի ջանքերով հրապարակվել է «Կենտրոնական և Արևմտյան Ասիայում աշխատելու համար անհրաժեշտ կրթությունն ու հմտությունները. Հայաստանում մանկավարժական կրթության բարեփոխումները» հաշվետվությունը, որում ներառվել են նաև ԿԳ նախարարության մեկնաբանությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

18:33 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խ. Հակոբյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն:

Հանդիպմանը ներկայացած մասնագետներն առաջարկել են մոտեցումներ ծառերի բնաշիվային աճի, պոչամբարների և այլ խնդիրների լուծումների վերաբերյալ: Մի քանի քաղաքացիներ դիմել են ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատանքի անցնելու խնդրանքով: Վերջիններիս պարզաբանվել է, որ նախարարության աշխատակազմում աշխատանքի կարելի է ընդունվել ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի համաձայն:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յ. վան դեր Կլաուն

կարևորել են երկու կառույցների փոխգործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Շեշտադրվել է ազատությունից զրկման վայրերում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի լույսի ներքո:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

18:06 Հայաստան
Girls in Tech Հայաստանը՝ ISTC-ի, EIF-ի և USAID-ի հետ համագործակցությամբ, Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար,

ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ: Այն առցանց վարելու է ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր և ղեկավար Հիլարի Վեբերը, ով բիզնեսի ու առաջնորդության խորհրդատու է, Կալիֆորնիա-Բերկլիի համալսարանի դասախոս: 
Ճամբարը կայանալու է փետրվարի 26-ին 10:00-16:30, ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

17:53 Աշխարհում
Անտարկտիդայի հրաբուխը գրավել է գիտնականների ուշադրությունը:

Էրեբուսը գտնվում է մեր աշխարհի ամենածայրում:
Աղբյուր՝  Space Daily

17:00 Հայաստան
20.02-24.02.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 350.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում

և հաշվարկվել 819.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

16:33 Հայաստան
Կրթության որակի ապահովման շաբաթն ամփոփող «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովին այսօր ներկայացվել է բուհերի հավատարմագրման փորձը

Ռուսաստանում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում: Օտարերկրյա հավատարմագրման գործակալությունների ներկայացուցիչները մանրակրկիտ անդրադարձ են կատարել օրենսդրական կարգավորմանը իրենց երկրում և բուհի՝ չհավատարմագրվելու օրենսդրական հետևանքներին: Պարոն Թոփչյանի խոսքով՝ որակի շաբաթվա ընթացքում եղած քննարկումները կամփոփվեն և դրանց հիման վրա առաջարկներ կներկայացվեն կառավարությանը, ԿԳ նախարարությանը և բուհերին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}