Անցուդարձ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:44 Աշխարհում
Բրիտանիայի Բելֆասթում բնակվող շվեդ դիզայներ Կառլ Հոլմստրոմն ասել է, որ նա տարօրինակ զանգեր է ստանում՝

կապված Կիմ Չեն Ինին նման տիկնիկների թողարկմամբ: Անհայտ անձինք արվեստագետից պահանջում են կայքից հեռացնել այդ ապրանքը:
Աղբյուր՝ Standard

18:33 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ Տիկնիկների պատկերասրահի «Dolls’ Gallery» սրահում տեղի կունենա վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ»

անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Բացումը՝ մայիսի 24-ին 14:00-ին: Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

18:19 Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:

Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին: Խորհրդատվություն-սեմինարը կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը:
Աղբյուր՝ snund.am

 

18:17 Աշխարհում
Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային ասամբլեայի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լ. Ալթունյանը և փոխնախարարը ՌԴ առողջապահության նախարար Վ. Սկվորցովայի հետ քննարկել են

առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության  արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) ղեկավարության հետ:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

17:53 Հայաստան
Երևանում կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը,

որի համանախագահողներն են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ. Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վ. Թեյլորը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, արդարադատության ապահովման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի կատարման արդյունքները:
Աղբյուր՝ mfa.am

17:40 Հայաստան
Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում 10 սկսնակ գործարար ներկայացրել են զբոսաշրջության ոլորտին վերաբերող գործարար գաղափարներ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված անվճար գործարար դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստել և հանձնաժողովին ներկայացրել են գինեգործությանը, սննդի ծառայություններին  և հյուրատնային բիզնեսին առնչվող գործարար ծրագրերը: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը:
Մամուլի հաղորդագրություն

17:25 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը Եվրախորհրդի կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Հ. Լեթիերի հետ հանդիպմանը կարևորել է

Եվրախորհրդի փորձագետի այցը, որի նպատակն էր ծանոթանալ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խնդիրների, պետական քաղաքականության, ինչպես նաև Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի ստացումից հետո ստանձնած պարտավորությունների և հանձնարարականների կատարման ընթացքին:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
   
 

17:12 Հայաստան
Հրազդան համայնքի «Քաղաքացիական նախաձեռնության» անդամների հետ քննարկվել են վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոնի ստեղծման ծրագիրը

Հրազդան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարներին` իրենց մտահոգությունը հայտնելով Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացվող «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում»  իրականացվող ծրագրի առնչությամբ:
Աղբյուր՝ mnp.am

17:07 Հայաստան
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լ. Զուրաբյանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչ Օ. Պավլյուկի հետ քննարկել է

ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ստեղված քաղաքական իրավիճակը, տնտեսական զարգացման հնարավորությունները, Ղարաբղյան խնդրի կարգավորման և տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:
Աղբյուր՝ ՀԱԿ-ի մամուլի գրասենյակ

17:04 Հայաստան
Մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները:

Շուրջ 2 միլիոն ծաղկասածիլներից 1,2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից: Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:00 Հայաստան
«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա համերգային ծրագրով,

որը կկայանա մայիսի 24-ին 16:00-ին: Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը ֆիլհարմոնիկի 3-րդ մշակութային կանգառն է, որը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

16:44 Հայաստան
«Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վ. Մարտիրոսյանին հայտնել է,

որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը: Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ: Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոս»-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ mtcit.am

16:33 Հայաստան
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Ա. Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայությունում

Օրակարգում եղել են ալիմենտի բռնագանձման, երեխաների հետ տեսակցության և հանձնման հետ կապված կատարողական վարույթներով ի հայտ եկող խնդիրները, կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ծագող հարցերը: Ա. Հարությունյանին զեկուցվել են վերոնշյալ կատարողական վարույթներով անհրաժեշտ խորհրդատվություն ու մասնագիտական օժանդակություն տրամադրող, ինչպես նաև նմանատիպ կատարողական վարույթներով միանման իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ոչ վաղ անցյալում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները:
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
Մայիսը հռչակված է մելանոմայի դեմ պայքարի ամիս։ Ողջ աշխարհում այդ ընթացքում իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ:

Հաշվի առնելով նաև Հայաստանում մելանոմայի թողարկման գլխավոր մեխանիզմի՝ անդրմանուշակագույն (ուլտրամանուշակագույն) ճառագայթների գումարային «թույլատրելի» չափաքանակի գերազանցման բարձր ռիսկայնությունը՝ ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնը մայիսի 20-ը հայտարարել էր մելանոմայի վաղ հայտնաբերման ու ախտորոշման օր։ Այդ օրը դիմած 18 այցելուին կենտրոնի բժիշկները տրամադրել են անվճար խորհրդատվություն։ Ըստ ցուցումների դիմողներից 7-ին կատարվել է դերմատոսկոպիկ հետազոտություն 50 % զեղչով:
Մամուլի հաղորդագրություն

14:30 Հայաստան
Մայիսի 21-26- ը Փարիզում տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը,

որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ: Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր: Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ի. Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

13:40 Հայաստան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ. Նազարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ- ում Բելգիայի նորանշանակ դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն

Կողմերը քննարկել են հայ-բելգիական հարաբերությունների օրակարգային հարցեր, ներառյալ՝ հայ-բելգիական ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը միտված քայլեր։ Նախարարի տեղակալ Նազարյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները:
Աղբյուր՝ mfa.am

13:25 Հայաստան
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյանն ընդունել է Ֆրանսիայի աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրեն Մ. Ջորջեսին

և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ա. Բորտոլանին: Բրյուսելում կայանալիք «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների թեկնածու Մ. Ջորջեսը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր տեսլականները և հիմնական դրույթները, որոնցով պետք է առաջնորդվի գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում:
Աղբյուր՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

13:12 Հայաստան
Մայիսի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում նշվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության

և Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը:
Աղբյուր՝ aspired.wadi-mea.com

13:00 Աշխարհում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը Մեքսիկայի Կանկուն քաղաքում կմասնակցի ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին,

որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար: Գլոբալ պլատֆորմում ընդգրկված է շուրջ 5000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

 

 

11:43 Աշխարհում
Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 19 մարդ է մահացել

Ոստիկանությունը պատահարը ահաբեկչություն է համարում:
Աղբյուր՝ The Guardian

11:14 Հայաստան
Մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:

Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերը: Մրցույթի հաղթող «AR magic» և «Webex technologies» թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ կստանա` ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:
Աղբյուր՝  mtcit.am

 

11:00 Հայաստան
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մայիսի 23-ից 27-ը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին

և «Աշուլուկ» զորավարժարանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:51 Հայաստան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել «Ազգային գաղափարախոսության արդիականությունը» թեմատիկ դասախոսությամբ

ՀՀ Աժ փոխնախագահը կարևորել է նոր սերնդի շրջանում ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու զարգացումը: Թեմատիկ դասախոսությունից հետո դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ  փոխնախագահին:
Աղբյուր՝ ՀՀԿ մամուլի ծառայություն

10:39 Հայաստան
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարի մայիսին Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» խորագրով

շուրջ 35 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ /վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինա, փառատոներ, մանկական երաժշտական բեմադրություններ, երաժշտական և պարային համերգներ, ցուցահանդեսներ, պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում և այլն/:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

 

10:25 Աշխարհում
Լիբանանում ՀՀ դեսպանության և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության հովանավորությամբ «Octopusteam» ակումբը՝ Խֆարդեբիանի քաղաքապետարանի և «Hye Riders» մարզական ակումբի հետ համագործակցությամբ,

կազմակերպել է «Ծովի խորքից մինչև լեռան բարձունք» միջոցառումը: Միջոցառման ընթացքում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ձմեռային մարզաձևերի խոշորագույն կենտրոն՝ Լիբանանի Խֆարդեբիան քաղաքի վարչական տարածքի բլուրներից մեկի վրա տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն, որը կատարել է Բեյրութի պատրիարքության օգնական եպիսկոպոս Գևորգ Ասատուրյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:12 Հայաստան
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը Երևանում «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով հանրային միջոցառում էր կազմակերպել

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ: Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով։ Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվել է խորհրդատվություն:
Մամուլի հաղորդագրություն

Տեսանյութեր

Պատերազմով սպառնացող Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրներ կան. Հ. Մելիք-Շահնազարյան
14:13 23/05/2017

Պատերազմով սպառնացող Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրներ կան. Հ. Մելիք-Շահնազարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}