Օրվա մամուլ

ՀԱՄԱՑԱՆՑ

13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ

25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։

Նա գրում է.

««...Միակ լավ բանը ուտելիքն էր....»

Խոսե՞լ, թե՞ անցնի գնա։ Ասել և կիսվե՞լ իրական եղելիությամբ, թե՞ բան չանել մեկա բան չի փոխվելու:
Սկզբից մտածում էի հենց հասնեմ տուն միանգամից ասելիքս կասեմ , բայց հասկացա ,որ թեման կարևորա ինձ համար , թող զայրույթս անցնի և հետո հանգիստ ու փաստավորված ասեմ ասելիքս:
Մի քիչ երկար կլինի , բայց մի զլացեք կարդացեք, միգուցե ինչ որ մեկիդ պետք գա:
Միանշանակ պետք է խոսել, պետք է պատմել , պետք է քննարկել և քննադատել սխալը, հարամվածը, բարդակը(խառնաշփոթ բառը լիարժեք չի արտահայտի մտքինս):

25 ՕՐՅԱ ԶՈՐԱՀԱՎԱՔ!!!!!!!

Ահ ու սարսափ չիմացողին և խորին հիասթափություն մասնակցողին: Հիասթափություն պետական համակարգի բարդակից , հիասթափություն ՊՆ-ի ղեկավար կազմի բարդակից, հիասթափություն գեներալիտետից , որը շարունակում է թքած ունենալ իր զինվորի կյանքի և անվտանգության վրա:
Ես ծառայել եմ 9 տարի առաջ `2013-2015, կասեմ որ միմիայն դեպի վատն է գնացել ամեն ինչ: ԲԱՑԻԻԻԻ ՈւՏԵԼԻՔԻՑ: Որովհետև դա դարձելա տենդերով ու մասնավորնա կազմակերպում:
Նախ սկսենք նրանից որ , «հավաքատեղիում» ասեցին , որ գնալու ենք X վայր Y ժամանակով: Անցնենք պատրասատության դասեր ու հետո նոր գնանք համապատասխան դիրքեր: Էսպես չեղավ: Գնացինք X վայրը , հագուստ ու ուսապարկ տվեցին ամբողջ օր առանց սնունդ պահելով: Միմիայն տվեցին сухой паёк ասվածը , որը պետքա ուտեինք «ոտքի վրա»: Մի խոսքով մոտ 8 ժամ սպասման մեջ:

Հանդերձավորվելուց հետո մեքենաներով միանգամից տեղափոխեցին այսպես կասենք XX վայրը, ուր նախնական ասածով պետքա գնաինք միմիայն դիրքեր գնալու օրը:
Այ այստեղ մի քիչ կոնկրետացնեմ արդեն , թե կոնկրետ ինչը ոնց էր կազմակերպած:
Մի քանի հիմնական ուղղություններն եմ ես ինձ համար առանձնացնում.

1)Կացարանային պայմանները
2)Զինամթերքի որակ և հագեցվածություն
3)Ծախսված ժամանակը մարզվելու և կրթվելու վրա
4)Ռազմամարզական գիտելիքների որակ
5)Անվտանգությունը

Հերթով կանդրադառնամ բոլոր կետերին իմ տեսածի ու ապրածի հիման վրա:

1)ԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կացարանը ընտրված էր հին շինություն `բետոն ու սովետական ռեմոնտ: Պատուհանները տոպրակներով փակած ցրտից: Ջեռուցումը կազմակերպվում էր փեջերի միջոցով`արդեն անվտանգության մի ֆուռ ռիսկեր:
Միջանցքային տարածքները չէին ջեռուցվում` տաք զորանոց և միանգամից ցուրտ միջանցքներ: Հիվանդանալու հիանալի նախապայմաններ , եթե վիրուս լիներ:
Զորանոցը բետոնոտ , փոշոտ տարածք էր կահավորված հին սովետական երկաթյա դասական երկհարկանի «կոյկեքով»: Անկողնային պարագաներ չկար, քնում էինք քնապարկերի մեջ:
Կոմունալ հատվածը գտնվում էր շինությունից դուրս:
Լվացարանը վրանի մեջ էր մի հատ մեծ , որտեղ ռմբակոծություն ապրած կիսաքանդ լվացարաններ էին և 6-8 գործող ծորակ: Դրան գումարած վրանի ներսի ամբողջ տարածքը ցեխ էր: Այս «իվենթի» կազմակերպիչները նույնիսկ չէին ցանակացել մի քանի փայտե «պադոններ» գցել ոտքերի տակ ,որ զորքը ցեխերի մեջով չքայլի:
ԶՈւԳԱՐԱՆԸ...Զուգարանը իդեալական էր: Կահավորված և սալիկապատված , անուշաբույր օդափոխման համակարգով և որակյալ սանտեխնիկայով:...Հաաաաա
Հավատացիք, իզուր: Զուգարանը կրկին դասական գյուղական փոսով զուգարաններից էր, բայց որպես ամրություն չեմ խաբի ամուր էր` երկաթյա:
Ճաշարանը փառք աստծո շինության ներսում էր: Փառք աստծո համեղ էր ու մեծ տեսականիով: Բողոքելու բան չունեմ: Այդքան աղցան ես սկի տանը չեմ ուտում առօրյայում: Ինչպես վերնագրված է «...Միակ լավ բանը ուտելիքն էր....»:

Այսքանը կացարանային պայմանների մասով: Կա մի հատ մարդկանց տեսակ, որոնք ինձ համար դասվում են «վիզը ծուռ» տեսակին: Իմ դժգոհության հակափաստարկ օգտագործում են սրտխառնոց առաջացնող «....ավելի վատ էլ կարար լինել...էս հլա ինչա վախտին սկի էս չկար....» արտահայտություններով:
Իհարկե նրանք խոսում են կոռուպացված գեներալիտետի և թրքահպատակ իշխանության օգտին: Քանզի փողեր լափած անհայրենիք բորոցիլոսները զլացել են 21րդ դարին համարժեք կացարան ապահովվել 10 օրվա համար:

2)ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿ և ՀԱԳԵՑՎԱԾՈւԹՅՈւՆ
Ուուուուխխխ...
Բարդ է: Բարդ է նույնիսկ գիտակցել , որ 2020ի աղետի միջով անցած բանակը վերնախավային հրամկազմը շարունակում է իր ազգադավաճան գործը:
Ոչ մի նոր զենք , ոչ մի նոր զինամթերք: 70 տարի առաջվա արտադրված զենքեր կիսասարքին վիճակում(մեղմ ասած): Ոչ մի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված գույք-հանդերձանք: Նույնիսկ հեռադիտակ ու կողմնացույց չեն տվել: Մի հատ քոսոտ ԱԿՄ ու 4 մագազին փամփուշտ:
Սա է պատկերը պետության , իշխանության վարած քաղաքականության, գեներալների սուտի փորձի:
Զրահաբաճկոնները մէ հրաշք, հին ավերված ու մասնակի լրացված պաշտպանիչ քարով` հիմնականում դիմացից , իբր թիկունքից ռիսկեր չկան վիրավորում ստանալու: Զզվելի է ուղղակի:
Այսքանը բավականա իմ կարծիքով կարծիք կազմելու զինամթերքի վիճակի վերաբերյալ:

3)ԾԱԽՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԱՐԶՎԵԼՈւ Ու ԿՐԹՎԵԼՈւ ՎՐԱ
Առավոտյան ֆիզպատրաստություն հասկացողություն գոյություն չուներ, էլ չեմ խոսում հատուկ տեսակի մարզանքների մասին , որը էլ ավելի կուժեղացներ մարմինը, հավանական ֆիզիկական սթրեսերին դիմակայելու համար:
Գիտեք ինչ է անում ամենաշատը զինվորը???
ՍՊԱՍՈւՄ!!!!!!!
Սպասում ու ոչ մի բան չի անում այդ ընթացքում: Շարքում սպասում , ճաշարանի դեմը սպասում , ինչ որ նախատեսված պարապմունքի համար սպասում, ամեն տեղ սպասում:
Ահռելի ժամանակային ռեսուրսի կորուստ, այնքան շատ ,որ ես համոզված եմ դրա էֆեկտիվ օգտագործման դեպքում ամեն զինվոր ոչ թե կկարողանար կռվել 10 բաշիբոզուկի դեմ , այլ 1000ի:
Ոչ թե կզոհվեր հարյուրավոր անվտանգության կանոնների խաղտումից , այլ միմիայն ծայրահեղ անելանելի իրավիճակում: Գիտելիքն է , որ չեն տալիս մեր զինվորներին: Հմուտ զինվորին կոտորելը անհնար կլիներ: Իսկ այս վիժվածքների միակ նպատակն է կոտորել հայ ազգին:

4)ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՐԱԿ
Ինչպես ասացի հիմնական զորքի հագեցվածությունը ժամանակակից զինամթերքով , կարելի է ասել , ձգտում է 0յի: Դրանցով հագեցված են լինում փոքրաթիվ հատուկ ստորաբաժանումները(ու հըլը հարցա ինչքանով): 2024թվ փետրվարի դրությամբ մենք շարունակում ենք մեր ռազմավարությունը կառուցել 1950ականների գրականության հիման վրա: Վերջին պատերազմից 4 տարի անց ոչ մի գիտելիքով չենք արդիականացրել օրինակ դրոններից պաշտպանվելու հմտությունները: Աղվեսափոս կամ շել ասվածն է , որը կորցնում է իր էֆեկտիվությունը , երբ փոքրիկ դրոնը գալիս է ռումբը գցում է ուղիղ գլխիդ կամ ուղիղ խրամատի մեջ: Ուկրաինական և Պաղեստինյան պատերազմի կադրերը մեզ օրինակ:
Ինչպես ասել էի հարցը ոչ միայն գիտելիքների որակի մեջ է , այլ նաև ինտենսիվության: 25 օր , օրական 10 ժամ տրամադրելով ռազմամթերքի ճանաչման , քարտեզագրության և ռազմավարության ուսուցմանը , ցանկացած բանից անտեղյակ մարդուն կզինես հզոր գիտելիքներով և կդարձնես պատուհաս թշնամու համար: Շատ թանկ ժամանակը մսխվում է սպասելու , շարքում կանգնելու կամ շարային վարժություններ անելով: Շարային վարժությունները ըստ իս ընդհանրապես անիմաստություն են: Ամենայն հավանականությամբ դա ստեղծված է եղել կարգապահության պահելու համար: Մեր ժամանակներում դա լրիվ անիմաստ է: Թող զինվորը շարային չքայլի ,բայց իմանա ձեռնամարտի մի քանի տեսակներ օրինակ: Սպորտը ինքը արդեն կարգապահության հիմքերից հիմքն է, ինչու չեն կազմակերպում պարզից ել պարզ է: Այս թրքամեդներին պետք չեն ուժեղ , խելացի և պատրաստված զինվորներ:

5)ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ
Դժվար կլինի խոսել մի բանից , որը չկա: Այո անվտանգություն չկա զինվորի համար: 9 տարի առաջ և հիմա, 2020ից հետո: Ոչ մի լուրջ փոփոխություններ չկան: Նույն քարով զրահաբաճկոններն են  , որը չի փակում վիզը, աջ և ձախ կողմերը: Ամբողջ աշխարհում կան նոր տեսակի ու որակի զրահաբաճկոններ, որոնք կարող են ամբողջ մարմինը փակել, լինել հագուստի մաս: Բայց ոչ , ինչու ծախսվել զինվորի վրա , եթե կարող են լափել: Դեհ զինվորնել կզոհվի կզոհվի , «դժբախտա պատահար» կասենք կանցնի:
Դրոններից պաշտպանված չենք, ծանր հրետանուց պաշտպանված չենք:
Երևի թե այսքանը իմ տեսածի վերաբերյալ: Սա պարզապես խայտառակություն է: Այո պետք է ասել ,որ սա ամոթ է: Ամոթ է , որ ամենամարտունակ բանակը աշխարհի գցել են քացուտակ: Հնարավորինս քայլքայել ու ոչնչացնում են: Եվ մեկ մեկ ուղղակի պատկերացնում եմ , որ նորմալ գեներալիտետ ու իշխանություն ունենաինք: Բոլոր թերությունները վերացնեի և կատարելագործեին մեր բանակը: Հայ զինվորի պես կռվող աշխարհում չէր լինի:
Էէէէհհհհ շատ ենք լռում դրանիցա: Վիզը ծուռ չխոսացողների ազգ ենք դառել: «Վայ բա ամոթ չի», «..այ տղա ինչ գործ ունես..», «..հեսա մեկը կգա սաղ կգցի տեղը..»: ՈՉ ՈՔ ՉԻ ԳԱԼՈւ, ԳԱԼՈւ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԿՈՏՈՐԵԼՈւ ՀԱՄԱՐ: Մի հատ վերլուծեք Առաջին Արցախյան պատերզմից հետո կատարվող հայադավ քաղաքականությունը: Սկսած լևոնից վերջացրած էս վերջին թուրքով, սպանեցին բոլոր հայրենասեր զինվորականներին ու ղեկավարներին, քայքայեցին բանակը:
Կոտորել է պետք մեծ քանակի ՀՀ բնակիչ որոնք ապրելու իրավունք չունեն իրենց արածների համար: Պետք է օրերից մի օր մաքրել էս երկիրը պղծանքներից: Բոլորը վախենում են ներպետական արյունահեղությունից, շատ իզուր, մեր պետությունը 30 տարուց ավել հիվանդ է քաղցկեղով: Քաղցկեղ որը կոտորում է հայ տեսակը և փորձում վերացնել աշխարհի երեսից: Այս երկրում պետք է գա իշխանության ծայրահեղ պատրիոտ  մի իշխանություն, որի «աստվածաշունչը» պետքա լինի Նժդեհի Ցեղակրոնությունը և օրենքները»։

11:45 Հայաստան
Ի՞նչը կարող է համարվել անարգանք սգո արարողակարգի ժամանակ. Պարզաբանում է մասնագետը

Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացրել է, թե ինչը կարող է համարվել անարգանք սգո արարողակարգի ժամանակ։

Նրա խոսքով, չի կարելի հագնել բաց մաշկի վրա  ծնկից վերև շրջազգեստ, դեկոլտեով զգեստներ, թափանցիկ հատվածներ ունեցող զգեստներ, անգամ այն եթե սև շրջազգեստ է կամ սև վերնաշապիկ երկար տաբատով։

«Այդպիսով կինը ցույց է տալիս, որ չի հարգում մահացածին ու մահացածի ընտանիքի անդամներին։ Բացի սեքսուալ հագուստից, չի կարելի կրել նաև աչքի ընկնող խոշոր կամ մեծ քանակությամբ զարդեր, թույլատրելի է միայն ժամացույց և ամուսնական մատանի` տղամարդկանց համար, իսկ կանանց դեպքում, բացի դրանք, նաև կրծքազարդ, օղեր, վզնոց, որոնք ևս խոշոր և աչք ծակող չեն։

Դիմահարդարումը պետք է լինի հնարավորին նուրբ և աննկատ։

Տղամարդկանց չի կարելի կրել շորտեր, անգամ, եթե շատ շոգ է, պատռված ջինսեր, անգամ, եթե նորաձևությանն եք հետևում, գրություններով շապիկներ, սպորտային կոշիկներ(որոնք նախատեսված են սպորտզալի, վազքի, մարզումների համար և այն գույների հագուստ, որն առհասարակ կապ չունի սուգի հետ(որոնց մասին կարող եք տեղեկանալ Յութուբյան 《էթիկետից պրոտոկոլ» վիդեոշարքից)։

Այս ամենն իմանալը կարևոր է, որպեսզի, առանց դիտավորության, չվիրավորեք կորուստ կրած ընտանիքին»,-նշել է մասնագետը։

14:06 Հայաստան
Եթե ուզում եք մեկնաբանել Ստյոպա Սաֆարյանի եթերը Տավուշի մարզի մասին՝ հղումով

Ստյոպա Սաֆարյանը քարոզ է տանում, որ «ադրբեջանական հողեր» են գտնվում հայաստանյան վերահսկողության տակ։ Եթե ցանկանում եք հետևել, մեկնաբանել՝ ԱՅՍՏԵՂ։

14:42 Տարածաշրջան
Ռուանդայի երեխաները պարում են Սոֆի Մխեյանի երգի ներքո

«Ռուանդայի տաղանդավոր երեխաները պարում են իմ երգի հնչյունների ներքո»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է երգչուհի Սոֆի Մխեյանը։

Նա հրապարակել է երեխաների՝ իրեն ուղարկած սեր արտահայտող նամակն ու արձագանքել. «Ես էլ ձեզ եմ սիրում»։
 

19:52 Հայաստան
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը քաղաքացիներին թույլ չտվեց մտնել Ոսկեպարի եկեղեցի

Ոստիկանները արգելել են քաղաքացիներին մտնել Ոսկեպարի եկեղեցի։ Քաղաքացիները բացատրություն են պահանջում, ասելով, որ եթե կարգ են խախտել, ապա պետք է իրենց բերման ենթարկեն, եթե ոչ, ապա նրանք գնալու են եկեղեցի։

Ոստիկաններին աջակցության եկավ նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն պետ գնդապետ Վահան Ազատյանը։

Նա իրեն նկարահանող քաղաքացուն առաջարկեց գնալ բաժին, ինչին ի պատասխան քաղաքացին հարցրեց, թե արդյո՞ք ինքը ձերբակալված է։

«Ուզում ես անպայման ձերբակալված լինես, ինչ է՝ կինոյի տղեն ես, արի նստի մեքենան, երբ որ ձերբակալենք կտեսնես»,-իրեն նկարահանող քաղաքացուն դիմեց Ազատյանը։

19:45 Հայաստան
Նազենի Հովհաննիսյան․ Գժված եմ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Դե ճիշտն ասեք) ով է այսօր ՈՉԻՆՉ ՉՀԱՍՑՐԵԼ, որովհետև անանցանելի է Երևանը:
Ես 3 անգամ դուրս եկա, անդառնալիորեն կորցրեցի իմ կյանքի  40-50 րոպեն՝ 3 անգամ... կես փողոց անցնելու համար( միայն այդքան կարողացավ շարժվել ընդհանուր երթը) ու մի կերպ հետ եկա տուն..
քոռուփոշման
Ի՞նչ անենք ...
կարմիր հագուստս խաբուսիկ է: ԳԺՎԱԾ ԵՄ»։

16:03 Հայաստան
Շուշան Պետրոսյանը՝ նկարիչ

Առաջին անգամ ենք տեսնում, որ հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը ներկայանում է որպես նկարիչ։ 

Նկարը, որ նա անվանել է «Ես գիտեմ վաղը որտեղ կլինի արևը», ներկայացվել է մրցույթի։ 
Ինչպես երևում է՝ նկարչությունում Շուշանը հեռացել է իրեն բավական հատուկ դասական ոճից։

19:43 Աշխարհում
Սերգեյ Լազարևը կատարում է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը հայերեն

«ՏՆՏ» ալիքի տնօրեն Թինա Կանդելակին հրապարակել է Յուրի Շատունովի «Седая ночь» («Սպիտակ գիշեր») հայտնի երգի հայերեն տարբերակը։ Երգը կատարում է Սերգեյ Լազարևը։

«Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է»,- գրել է նա։

Կանդելակին նաև հատուկ շնորհակալություն ենք հայտնում ТНТ հեռուստաալիքին, Կոստյա Օբուխովին, Սևա Ժարովին և Գարիկ Մարտիրոսյանին թարգմանության հարցում իրենց օգնության համար։

Լազարևը գրել է, որ երգի՝ ֆրանսիական տարբերակի հաջողությունից հետո որոշել են նաև հայերեն տարբերակով հանդես գալ։

11:02 Հայաստան
Նազենի Հովհաննիսյան. Երկիրը մանրում են վերջնական, իսկ ոմանք դեռ սպասում են

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Ժպիտից անհաջող կարված դիմակներն էլ չեն օգնում:

ֆոտոշփած նկարներում ամեն ինչ լավ է
իրականում՝ ոչինչ է ու վատ ....
էնքան վատ, որ անգամ հատակն է գլուխը խրել անդունդի մեջ
անդունդի տակ
անդունդից անդին
որ կարողանա գոնե մի վայրկյան
չտեսնելու տալ
ողբը
անկումը ...
որ պատռի լռությունը,
վերևից նետված քարն անգամ անձայն է.
չի հասնում հատակին՝
անդունդի,
խորն է էդքան
անհատակ
կարոտի ու կորստի պես՝
ահատակ
հուսահատ ու անհույս
անդունդ
Երկիրը մանրում են վերջնական...
իսկ ոմանք՝ դեռ սպասում են:
ԵՐԿԻՐՆ են փակում
ԲՈւՀ- ն ինչ՞ է, որ չփակեն,
գյուղն ի՞նչ է, որ չհանձնեն,
մարդն ի՞նչ է, որ չմոռանան...
Երկիրն ի՞նչ է, որ...
Հայրենիքը....
բա հերոսը...
Մա՞րդ...
---աղմուկի մեջ անհարկի
լռություն,
մի չապրած կյանք
ու
անվերջանալի զարմանք՝
թե բա ոնց»։

11:43 Աշխարհում
Ջոն Սինան «Օսկար 2024»-ի բեմ է դուրս եկել առանց հագուստի

Ամերիկացի դերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ջոն Սինան 2024 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, թե ով է «Լավագույն կոստյում» անվանակարգի հաղթողը։ Նա բեմ է դուր եկել առանց հագուստի, ձեռքին եղել է միայն հաղթողի անունով ծրարը։  

Ավելի ուշ Սենային հագցրել են ոսկեգույն տոգա։

Հանդիսատեսը ողջունել է նրան, երբ վերջինս ասել է. «Կոստյումներ... այնքան կարևոր են: Միգուցե ամենակարևոր բանը, որ կա»։

 «Լավագույն կոստյումներ» անվանակարգում մրցանակը հանձնվել է «Խեղճուկրակները» ֆիլմին։ 

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}