Տարածաշրջան

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Հայաստան
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանն այցելել են կոմիտեի նորաբաց «Արմավիր» սպասարկման գրասենյակ

Գրասենյակում քաղաքացիները կարող են ստանալ անվճար և սպառիչ խորհրդատվություն կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործառույթի վերաբերյալ: Սպասարկման գրասենյակում գործում են հերթերի կառավարման և վճարման էլեկտրոնային համակարգեր:
Աղբյուր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր

18:44 Աշխարհում
Սերբիայի կրթության նախկին նախարարն անտուն է դարձել:

Լրագրողները պարզել են, որ նախկին նախարարին պատահական անցորդները նկատել են նստարանին՝ ցրտից սառած և սոված վիճակում:

17:12 Հայաստան
Հունվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք`

486.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486.5 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia

17:00 Հայաստան
Քննարկվել են 2014 թ.-ին մեկնարկած՝ «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում» ծրագրի վերջնական գնահատման ընթացքում կատարված աշխատանքներն ու արդյունքները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համագործակցող անկախ փորձագետ Հ. Օկուդայի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են ծրագրի ընդլայնման հնարավորություններին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

16:44 Հայաստան
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը և ՀՀ- ում Բուլղարիայի դեսպան Մ. Պ. Ցոցորկովան քննարկել են հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մ. Ցոցորկովան անդրադարձել է ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը: Նա նաև նշել է, որ Բուլղարիայի դեսպանությունը պատրաստ է աջակցելու երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության սերտացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ոստիկանոյություն 

16:33 Աշխարհում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 20-ին:

Մասնագետների խումբը կընտրի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արտահայտում են մարդասիրության, խիզախության և անձնվիրության գաղափարները: «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորում է ռեժիսոր Է. Բաղդասարյանը: Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 և 1500 ԱՄՆ դոլարի պարգև: Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժակետը 2017թ. մարտի 20-ն է:
Մանրամասն՝ auroraprize.com- ում

16:20 Աշխարհում
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գ. Ռայմոնդը քննարկել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության

և Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսքը վերաբերում է Եվրոպական դատարանում գործերի քննությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու իրավական մեխանիզմին: Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած նոր գործընթացը՝ կապված դատարանի վճիռների կատարման հետ:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

15:48 Հայաստան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արմավիրի մարզում առկա է թույլ մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

15:42 Հայաստան
Շարունակվում է վերահսկողությունը մայրաքաղաքի կրթական հաստատությունների սննդի որակի և ջեռուցման պայմանների նկատմամբ

25  մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 57 վարչական արձանագրություն:
Աղբյուր՝ yerevan.am

15:30 Հայաստան
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
15:17 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում»,

անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ: Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ

15:05 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ուսումնասիրվել են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամներն ու արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝

դրանց գործունեությունը դադարեցնելու և լուծարման գործընթաց սկսելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արաբկիր, Դավթաշեն և Կենտրոն նախկին թաղային համայնքների կողմից ստեղծված հիմնադրամները լուծարելու նպատակով, համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջի, համապատասխան դիմումները ներկայացվել են դատարան: Նաև զեկուցվել է, որ դադարեցվել է մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում գործող այլ հիմնադրամների գործունեությունը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:53 Հայաստան
«Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի» պատրաստած «Կանանց պայքարը․ հանուն արդար դատաքննության» տեսաֆիլմը նվիրվում է ընտանեկան բռնության ենթարկված բոլոր կանանց

Տեսաֆիլմը պատրաստվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։ ֆիլմի հեղինակներն են՝ Թեհմինե Ենոքյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»:
Տեսանյութ

14:44 Հայաստան
«Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին

Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:42 Հայաստան
Գյումրիում տեղի է ունեցել «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը:

Ավելի քան 40 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրել է 20 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի` «Հաջող սկիզբ» փուլում:
Աղբյուր՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ

13:40 Աշխարհում
Կրակովում տեղի են ունեցել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներ

Մեկնարկը տրվել է Կրակովի թագավորական Վավել ամրոցի Մայր տաճարում, որտեղ հարգանքի տուրք է մատուցվել հայերին հատուկ արտոնություններ շնորհած Լեհաստանի թագավորներ Կ. Մեծի և Վ. Յագելոյի հիշատակին։ Այնուհետև, Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական միջոցառում է տեղի ունեցել Կրակովի Յագելոնյան համալսարանում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Է. Ղազարյանը, Լեհաստանի նախորդ գումարման Սենատի անդամ, հայազգի քաղաքական գործիչ Լ. Աբգարովիչը և այլք:
Աղբյուր՝ mfa.am

13:25 Աշխարհում
Բուդապեշտում անցկացվել է «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագրի եզրափակիչ փուլը՝

Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից շուրջ 19 երիտասարդների մասնակցությամբ: Ծրագրի առաջին 2 փուլերը նվիրված են եղել ժողովրդավարությանը և միջազգային անվտանգության խնդիրներին: Եզրափակիչ 3-րդ փուլը վերաբերել է սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: Ծրագիրն ավարտվել է ամփոփիչ գնահատմամբ և մասնակիցների վկայագրերի հանձնմամբ:
Աղբյուր՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

13:12 Աշխարհում
Պրահայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների ավանդական դարձած տոնական ընդունելությունը։

Իր բացման խոսքում Չեխիայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին: Ընդունելությանը մասնակցել են նաև Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մարքսովան, շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Վ. Մանան, ՉՀ ԱԳՆ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ mfa.am

13:00 Աշխարհում
ՅՈՒՆԻՍԵՖ-ը թողարկել է ինտերակտիվ տեսաֆիլմ, որ արտացոլում է հանուն կրթության սիրիացի երեխաների պայքարը

#ImagineaSchool –ն ականատեսի աչքով է ներկայացնում այն մարտահրավերները, որոնց առջև կանգնում են Սիրիացի երեխաները  կրթություն ստանալու համար իրենց պայքարում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է 19  երեխաների պատմություններ, որոնք համընկնում են հունվարի 23 – 24-ին  Հելսինկիում տեղի ունեցող Սիրիայի մարդասիրական իրավիճակի հարցերով խորհրդաժողովի սկզբին` նպատակ ունենալով կենդանի օրինակներով ներկայացնել այն մարտահրավերները, որոնք քննարկվում են խորհրդաժողովի ընթացքում:
Աղբյուր՝ ՅՈՒՆԻՍԵՖ

12:15 Հայաստան
ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո տեղի է ունեցել դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառումը,

որին մասնակցել են մենթորական ծրագրի այս տարվա շրջափուլի տասնյակ մասնակից մենթիներ, բացման խոսքով հանդես է եկել տ-ն Լի Քարթերը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսի կինը: Միջոցառման հիմնական նպատակը մենթորական ծրագրի մասնակից երիտասարդ ուսանողուհիներին հաղորդակից դարձնելն է դրես-կոդի հիմնական կանոններին, օգնել ոճերի տարբերակման հարցում, որպեսզի ապագա մասնագետները գրագետ մոտենան հագուստի ընտրության հարցում թե´ հարցազրույցի գնալիս, թե´ աշխատավայրում և  թե՛ զանազան այլ միջոցառումների ժամանակ:
Աղբյուր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

11:28 Հայաստան
Հռոմում մեկնարկել է Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության միջազգային աստվածաբանական միացյալ հանձնախմբի թվով տասնչորսերորդ նիստը

Հանձնախմբի աշխատանքները կընթանան մինչև հունվարի 28-ը: Երկխոսության համար նախատեսված աստվածաբանական թեման է «Ս. Հաղորդության խորհուրդը և Եկեղեցին»:  Նիստի ընթացքում միացյալ հանձնախմբի 26 անդամները քննարկելու են երկու եկեղեցական ընտանիքներում Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը, ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները և եկեղեցաբանական արտահայտումները:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

11:14 Աշխարհում
Անհայտ անձը Տեխասի առևտրի կենտրոնում կրակ է բացել:

Նշվում է, որ կա մեկ զոհ և 5 վիրավոր:
Աղբյուր՝ NBC News

16:06 Հայաստան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացել է Ա. Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացումը,

որին ներկա է եղել ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը: Ա. Ախոյանի գործերը դիտելու են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ և բազմաթիվ արվեստասերներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

Տեսանյութեր

Խուդոյան. Հայաստանում գիտական ատենախոսությունների որակը սարսափելի ցածր է
14:23 23/01/2017

Խուդոյան. Հայաստանում գիտական ատենախոսությունների որակը սարսափելի ցածր է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}