Հասարակություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:06 Աշխարհում
Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել գրող, հրապարակախոս, «Ակօս» օրաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում,

որին ներկա են գտնվել Ավստրիայում ՀՀ դեսպան Ա. Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի անդամ, «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչ Բ. Ասլանը, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ոգեկոչման արարողությունը սկսվել է եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ` ի հիշատակ Հրանտ Դինքի:
Աղբյուր՝ mfa.am

17:53 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ծանոթացել է գիտական խմբերի աշխատանքներին:

Բարձր գնահատելով կենտրոնում իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման գործում նման հետազոտությունների կարևորությունը և տարբեր խնդիրներին առնչվող ծրագրերի արդյունավետ իրականացման համար առաջարկել ակտիվացնել փոխգործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

17:27 Աշխարհում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը մասնակցել է Բեռլինում կայացած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին և մի շարք հանդիպումներ է ունեցել

Համաժողովի մասնակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության բնագավառում ջրի կայուն օգտագործման և կառավարման խնդրին, կարևորվել են նաև ջրի հասանելիության, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման, սուբսիդավորման նվազեցման հարցերը: Համաժողովի արդյունքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե և կոչ է արվել մասնակիցներին ազգային մակարդակներում իրագործել առաջարկված գործողությունները:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

17:15 Աշխարհում
Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը  Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դ. Մանտուրովին:  Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։
Աղբյուր՝ mtcit.am

16:06 Աշխարհում
«Մաթիլդա» ֆիլմի դեմ խնդրագիրը 20 հազար ստորագրություն է հավաքել:

Ալեքսեյ Ուչիտելի ֆիլմը պատմում է Նիկոլայ 2- րդի և բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի հարաբերությունների մասին:

15:42 Աշխարհում
Համացանցում գաղտնազերծել են LG G6 նոր սմարթֆոնի ձևավորումը:

Սմարթֆոնի ցուցադրումը տեղի կունենա MWC 2017 ցուցահանդեսի շրջանակներում:

15:05 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը և Ճապոնիայի դեսպան Է. Տագուչին անդրադարձել են առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Ճապոնիա կատարելիք այցին:

Դեսպանը հույս է հայտնել, որ այն խթան կհանդիսանա առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները և ակտիվորեն համագործակցելու մշակույթի, քաղաքականության, տնտեսության և այլ բնագավառներում: Դեսպանի խոսքով՝ այցի ընթացքում հայ խորհրդարանականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորհրդարանական կառավարման անցած Ճապոնիայի փորձը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

14:53 Հայաստան
Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:

«Ավրորա» լուսանկարչական մրցույթի =յուրիի անդամներն են լուսանկարիչներ Ա. Բաբաջանյանը և Զ. Խաչիկյանը, արվեստի տեսաբան և համադրող Վ. Գալստյանը, կոմպոզիտոր և «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մ. Ալեսը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Ա. Ջիլավյանը: Հաղթող լուսանկարի հեղինակին կշնորհվի 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև:
Աղբյուր՝ auroraprize.com

14:46 Աշխարհում
Հաագայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ. Նազարյանի գլխավորած պատվիրակությունը և հոլանդական պատվիրակությունը քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի և տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ և դրանց անդրադարձը տարածաշրջանային կայության և անվտանգության վրա։
Աղբյուր՝ mfa.am

14:38 Հայաստան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

11:28 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և ՌԴ արդյունաբերության նախարարությունների միջև հուշագիր կստորագրվի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արդյունաբերության նախարար Դ. Մանտուրովի հետ։ Նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում են տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

11:14 Հայաստան
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հետաձգել Է հայտերն ընդունելու վերջնաժամկետը

Հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչև 2017թ. փետրվարի 7-ը: Հայտ կարող են ներկայացնել ՀՀ- ում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն: Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Աղբյուր՝ ՀՀ ոստիկանություն

11:00 Աշխարհում
1848 թվականին այս օրը սկսվել է Կալիֆոռնիայի «ոսկե տենդը»

 Այդ ժամանակ մարդկային հեղեղ է հոսել դեպի Կալիֆոռնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ 

10:25 Հայաստան
Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը

Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը ներկայացրել է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։ Գիրքը տպագրվել է 500 օրինակով, այն տրվելու է զորամասերին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին:
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

10:13 ԼՂՀ
Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Տ. քահանա Սարդարյանը ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանին ներկայացրել է իրենց առաքելության մասին և հավելել,

որ Արցախի անապահով ընտանիքներին համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու: Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Ս. Ավանեսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանը:
Աղբյուր՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

19:00 Հայաստան
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանն այցելել են կոմիտեի նորաբաց «Արմավիր» սպասարկման գրասենյակ

Գրասենյակում քաղաքացիները կարող են ստանալ անվճար և սպառիչ խորհրդատվություն կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործառույթի վերաբերյալ: Սպասարկման գրասենյակում գործում են հերթերի կառավարման և վճարման էլեկտրոնային համակարգեր:
Աղբյուր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր

18:44 Աշխարհում
Սերբիայի կրթության նախկին նախարարն անտուն է դարձել:

Լրագրողները պարզել են, որ նախկին նախարարին պատահական անցորդները նկատել են նստարանին՝ ցրտից սառած և սոված վիճակում:

17:12 Հայաստան
Հունվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք`

486.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486.5 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia

17:00 Հայաստան
Քննարկվել են 2014 թ.-ին մեկնարկած՝ «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում» ծրագրի վերջնական գնահատման ընթացքում կատարված աշխատանքներն ու արդյունքները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համագործակցող անկախ փորձագետ Հ. Օկուդայի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են ծրագրի ընդլայնման հնարավորություններին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

16:44 Հայաստան
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը և ՀՀ- ում Բուլղարիայի դեսպան Մ. Պ. Ցոցորկովան քննարկել են հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մ. Ցոցորկովան անդրադարձել է ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը: Նա նաև նշել է, որ Բուլղարիայի դեսպանությունը պատրաստ է աջակցելու երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության սերտացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ոստիկանոյություն 

16:33 Աշխարհում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 20-ին:

Մասնագետների խումբը կընտրի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արտահայտում են մարդասիրության, խիզախության և անձնվիրության գաղափարները: «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորում է ռեժիսոր Է. Բաղդասարյանը: Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 և 1500 ԱՄՆ դոլարի պարգև: Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժակետը 2017թ. մարտի 20-ն է:
Մանրամասն՝ auroraprize.com- ում

16:20 Աշխարհում
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գ. Ռայմոնդը քննարկել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության

և Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսքը վերաբերում է Եվրոպական դատարանում գործերի քննությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու իրավական մեխանիզմին: Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած նոր գործընթացը՝ կապված դատարանի վճիռների կատարման հետ:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

15:48 Հայաստան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արմավիրի մարզում առկա է թույլ մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

15:42 Հայաստան
Շարունակվում է վերահսկողությունը մայրաքաղաքի կրթական հաստատությունների սննդի որակի և ջեռուցման պայմանների նկատմամբ

25  մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 57 վարչական արձանագրություն:
Աղբյուր՝ yerevan.am

15:30 Հայաստան
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
15:17 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում»,

անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ: Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ

15:05 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ուսումնասիրվել են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամներն ու արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝

դրանց գործունեությունը դադարեցնելու և լուծարման գործընթաց սկսելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արաբկիր, Դավթաշեն և Կենտրոն նախկին թաղային համայնքների կողմից ստեղծված հիմնադրամները լուծարելու նպատակով, համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջի, համապատասխան դիմումները ներկայացվել են դատարան: Նաև զեկուցվել է, որ դադարեցվել է մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում գործող այլ հիմնադրամների գործունեությունը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:53 Հայաստան
«Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի» պատրաստած «Կանանց պայքարը․ հանուն արդար դատաքննության» տեսաֆիլմը նվիրվում է ընտանեկան բռնության ենթարկված բոլոր կանանց

Տեսաֆիլմը պատրաստվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։ ֆիլմի հեղինակներն են՝ Թեհմինե Ենոքյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»:
Տեսանյութ

14:44 Հայաստան
«Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին

Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:42 Հայաստան
Գյումրիում տեղի է ունեցել «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը:

Ավելի քան 40 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրել է 20 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի` «Հաջող սկիզբ» փուլում:
Աղբյուր՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}