Հասարակություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:16 Հայաստան
Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների վարչապետերի նախնական հանդիպման և պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստան է այցելելու գործարար պատվիրակություն՝

էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ: Հունիսի 29-ին 12:00 -ին Երևանում կկայանա Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցելու են երկու երկրների նախարարներ, առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ: Լիագումար նիստին, կլոր սեղաններին ու բիթուբի հանդիպումներին քննարկվելու են շինարարությանը, առողջապահությանը, տուրիզմին, ազատ տնտեսական գոտիներին վերաբերող հարցեր: Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մ. Սարգսյանը և Ն. Չիկովանին ստորագրելու են համագործակցության հուշագիր: 
Աղբյուր՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն

13:53 Հայաստան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Երուսաղեմի Հակոբյանց միաբան Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Ս. Գրիգոր Տաթևացին և նրա բարոյախոսությունը» ռուսալեզու աշխատությունը

և Սիլվա Պետրոսյանի «Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը և արդիականությունը» մենագրությունը: Երկու աշխատությունները հրատարակվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

13:40 Հայաստան
Կարևորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումն ու դրանից ակնկալվող հետագա արդյունքները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք բժշկական կազմակերպությունների երիտասարդ մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են կլինիկական ուղեցույցներին, հիվանդի վարման գործելակարգերի մշակմանը և ներդրմանը վերաբերող հարցերին։ Երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև ոչ վարակիչ հիվանդություննների կանխարգելմանը, առանձին ծրագրերի ընդլայնմանը վերաբերող և այլ հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
 

13:25 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շ. Օ'Սալլիվանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են

Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության և գիտության ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը: ԿԳ նախարարն ընդգծել է, որ իրականացված աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

13:12 Հայաստան
Շարունակվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու՝ արդեն ավանդույթ դարձած ծրագիրը

Այն մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հունիսի 30-ը: Դպրոցական առաջին նվերները երեխաները ստանում են մանկապարտեզի ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել և փոքրիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Ա. Ստեփանյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքաօետարան

11:28 Աշխարհում
1927 թվականի հունիսի 23- ին ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Բոբ Ֆոսսը

1972 թվականին նա նկարահանել է համաշխարհային ճանաչում ձեռք բերած «Կաբարե» ֆիլմը:

11:00 Հայաստան
Հաագայում ՄԱԿ-ի պետական ծառայության օրվա շրջանակում անց է կացվում ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորում և մրցանակաբաշխություն,

որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Ս. Մարգարյանի գլխավորությամբ։ Ֆորումի այս տարվա թեման է «Ապագան այսօր է. 2030թ. օրակարգն իրականացնելու համար պետական ծառայության նորարարությունների արագացում»: Ֆորումի նպատակը պետական ծառայության նորարարությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակումն է, կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացների արագացմանն ուղղված նորարարությունների ներդրման համար հնարավորությունների ստեղծումը, առկա ձեռքբերումների ու քաղված դասերի քննարկումը։
Մամուլի հաղորդագրություն 

 

10:51 Հայաստան
Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Հայաստանում եկեղեցիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ճարտարապետների պատվիրակությանը,

որի կազմում են եղել իտալահայ Ա. Զարյանը, իտալուհի Ք. Լամուղը և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Ա. Գրիգորյանը: Սփյուռքի նախարարը կարևորել է  հայկական մշակությային արժեքների պահպանմանը, վերականգնմանը և արժևորմանն ուղղված նրանց գործունեությունը: Պարոն Գրիգորյանը ներկայացրել է Թուրքիայից բերված  հայկական արխիվների փաստաթղթերի իր ուսումնասիրությունը, որը կավարտի սեպտեմբերին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն


 

10:39 Աշխարհում
Հունիսի 20-ին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի աջակցությամբ Ռեգիոնալ խորհրդի սրահում կազմակերպել էր համերգային երեկո և ընդունելություն՝

նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 25-ամյակին: Միջոցառմանը ելույթ է ունեցել Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Լ. Մովսիսյանն, ով անդրադարձել է երկու երկրների միջև հարաբերությունների հիմնադրման կարևորագույն տարեթվերին՝ նշելով երկկողմ հարաբերությունների տնտեսական ուղղության զարգացման կարևորությունը և այդ նպատակով հոկտեմբերի սկզբին ռեգիոնի փոքր ու միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի հետ միասին ֆրանսիացի ձեռնարկատերերի՝ Հայաստան կազմակերպվելիք այցը:
Աղբյուր՝ mfa.am

10:25 ԼՂՀ
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կ. Միրզոյանը և Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յ. Պոշեին մտքեր են փոխանակել

Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։
Աղբյուր՝  nkr.am

 

10:12 Աշխարհում
Հունիսի 22-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վ. Բաղդասարյանը մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես է եկել ելույթով

Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:06 Հայաստան
Հունիսի 28-ին 20.00- ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրում է սիմֆոնիկ համերգի

Համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոն, ում և հայտնի այլ մենակատարների մասնակցությամբ երևանյան համերգը կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործընկերությամբ և Adam Mickiewicz Institute-ի աջակցությամբ:
Աղբյուր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

17:12 Աշխարհում
ՀՀ ՄՆ աջակցությամբ` հունիսի 28-ից հուլիսի 11-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կկայանան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները

Նախագծի կազմակերպիչներն են՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան: Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները: Նվագախումբը հունիսի 30-ին համերգներով հանդես կգա Մարսելում, հուլիսի 5-ին՝ Վալանսում, հուլիսի 7-ին՝ Ռոմանում, հուլիսի 8-ին՝ Ժնևում, հուլիսի 9-ին՝ Լիոնում:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ
 

17:00 Հայաստան
Հունիսի 23-ից մեկնարկում են Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հյուրախաղերը

Հունիսի 23-ին 16:00-ին, համույթը ելույթ կունենա Ապարանի մշակույթի տանը, հունիսի 25-ին 15:00-ին՝ Գյումրու «Գոհար» երաժշտանոցում:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

16:44 ԼՂՀ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը և Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետը մտքեր են փոխանակել Արցախի հիմնահարցի շուրջ

եվրոպական կառույցների վարած քաղաքականության, Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի և դրանց հակազդման մեխանիզմների կիրառման շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վ. Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Մխիթարյանը և այլք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

16:33 Աշխարհում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 87-րդ ժողովին

Քննարկվելու են ֆինանսական կարգավորմանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները՝ տնօրեն Արփի Ավանեսյանի գլխավորությամբ հյուրընկալվել են ՀՀ սփյուռքի նախարարությունում

2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի աշակերտության կողմից իրականացվել է «Օգնենք սիրիահայությանը» խորագրով դրամահավաք, որի հասույթը՝ 3000 ԱՄՆ դոլարը, վարժարանի մանկավարժական, աշակերտական կազմը որոշել է տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներին: Վարժարանի տնօրենը սաների մասնակցությամբ հանդիպմանը մասնակից սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչներին հանձնել է հավաքված գումարները:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

 

16:06 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» («GSP+») նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում

Հանդիպման նպատակն էր բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը ռեժիմի վերաբերյալ և նպաստել «GSP+»-ի կիրառման ընդլայնմանը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

16:01 Հայաստան
Հունիսի 23-ին 14:00-ին, ՀՀ ԱԺ- ում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը և ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջ. Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր,

որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր է նախատեսում իրականացնել: Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:
Աղբյուր՝ parliament.am

15:42 Հայաստան
Լոռու մարզում ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանը մարզպետ Ա. Նալբանդյանի ուղեկցությամբ Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակում շրջել է կառուցվող մասնաշենքերում,

ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և որակին։ Նախարարը
մասնագետների հետ քննարկել է բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոնի արդյունավետ կառավարմանը, կազմակերպվող ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաև համալիրի պահպանման ծախսերը նվազագույնին հասցնելուն վերաբերող հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

14:53 Հայաստան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա. Պապիկյանն ընդունել է Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յ. Կրիսնանդիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ

Քննարկվել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ կատարվելիք անհրաժեշտ քայլերը, որոնց շուրջ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:30 Հայաստան
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսության վերաբերյալ կազմել են բնապահպանական խախտումների 9 արձանագրություն:

Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 213 «սիգ» տեսակի ձուկ և 105 խեցգետին: 91 ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 47-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին, 42-ը՝ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին և 33-ը՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին: Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

14:04 Աշխարհում
Ֆինլանդիայի նախկին նախագահն անտուն է դարձել

Քաղաքական գործիչն այդ քայլին է գնացել բարեգործական ակցիայի շրջանակներում պայքարելու համար աղքատության դեմ:

13:53 Հայաստան
Անվանի հայագետ-բանասեր, մշակութային գործիչ, գրադարանագետ և խմբագիր Ժիրայր Դանիելյանին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

Որոշումն ընդունվել է ՀՀ ԳԱԱ նախագահության հունիսի 21-ի նիստում: Ժ. Դանիելյանն արժանացել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալի, Հայաստանի գրողների միության շքանշանի, Թեքեյան մշակութային միության Ուզունյան գրական մրցանակի, Լիբանանի կառավարության պարգևի:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

13:40 Հայաստան
«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի առաջին փուլում ընդգրկված է մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող 19 երեխա

Ծրագրի շրջանակում «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն անցնում են համալիր թերապևտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա: Երեխաների հետ աշխատում են նաև  լոգոպեդն ու հոգեբանը: Ի դեպ, այս տարի ծրագրով հոգեբանի խորհրդատվություն են ստանում նաև երեխաների ծնողները, բացի այդ մասնակցում տարբեր սեմինարների և դասընթացների:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:25 Հայաստան
Հունիսի 21-ին 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ս.-ին հավաքակայանում վերջինիս ջինսե տաբատից հայտնաբերել են

կասկածելի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 2 հատ ամբողջական օվալաձև սպիտակ գույնի դեղահաբեր և նույնանման դեղահաբի մանրացված կտորներ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

13:21 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝

մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։
Աղբյուր՝ ԼՂՀ  նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն
 

13:12 Հայաստան
Հունիսի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` Հայաստանի փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հանդիպումն անց է կացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պ. Սաֆարյանը: Հանդիպման հիմնական նպատակը մեկ անգամ ևս ներկայացնելն է ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման մեխանիզմները, գործող իրավական ակտերով նախատեսված պարբերական գնահատումներ իրականացնելու ընթացակարգերը և նախատեսված ժամկետները, հավաքագրել քննարկման ընթացքում ի հայտ եկած կամ առկա խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Տեսանյութեր

Սարգիս Հացպանյանը՝ Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցող զարգացումների մասին
15:06 22/06/2017

Սարգիս Հացպանյանը՝ Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցող զարգացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}