Սպորտ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:05 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը:

Օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց՝ 2016թ. ընթացքում ՔԿ ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ վերջիններիս կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքները, 2015-2016թթ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերով նախաքննության վիճակը:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

18:01 Հայաստան
Մայիսի 17-22-ը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Օրենբուրգում կայացած «Գոստինիյ դվոր» lX միջազգային տիկնիկային փառատոնին:

Թատրոնը փառատոնին ներկայացել էր Ն. Գոգոլի «Ակ-Ակ» ներկայացումով /ռեժիսոր` Ռ. Բաբայան, նկարիչ` Կ. Եղիազարյան/ և արժանացել «Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» մրցանակային դիպլոմի:
Մամուլի հաղորդագրություն

17:59 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 15 կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական միջոցառումներ:

Հարազատ դպրոցին հրաժեշտ են տվել նաև քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների՝ ավարտական 9-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումների շրջանակներում ընթերցվել է Երևանի քաղաքապետի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը: 2016-2017թթ. ուսումնական տարում համայնքային դպրոցներն ավարտում է 8160 աշակերտ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:58 Հայաստան
22.05-26.05.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 760.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում

և հաշվարկվել 666.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ գումար:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

17:57 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին:

Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հինադրամի աջակցությամբ: Նիստի ընթացքում ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս Տ. Պողոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործով վարույթի ընթացքում» հեռաուսուցման առցանց դասընթացը, որի շրջանակում մասնագիտական վերապատրաստում են անցնում անչափահասների արդարադատության հարցերով զբաղվող առանցքային դերակատարները՝ դատավորները, դատախազները, ինչպես նաև արդարադատության համակարգի այլ աշխատակիցները: Նիստին մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

17:53 Աշխարհում
Չինական գյուղը «ողողվել» է հազարավոր բազմոտանիներով

Այդ կենդանիներին վերացնելն անհնար է:
Աղբյուր՝ Mirror

17:00 Հայաստան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացված «Ուսանողական գարուն»-ով մեկնարկել են ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառումները

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հոբելյանական միջոցառումները կամփոփվեն «Ուսանողական աշուն» ծրագրի շրջանակներում՝ Գալա համերգով:
Մամուլի հաղորդագրություն
 

16:44 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լ. Մկրտչյանը Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» ավարտական միջոցառմանը:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է դպրոցների միավորմանը և խոշորացմանը, ավարտական քննությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի: Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ, որոնցից 100-ն այս տարի ավարտում են դպրոցը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

16:33 Աշխարհում
Վարչապետ Կ. Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Ա. Կոբյակովի հետ:

Կողմերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Մամուլի հաղորդագրություն

15:31 Հայաստան
2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 527 բանավոր բողոք:

Դրանք վերաբերել են մարդու անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, սեփականության, կրթության, պատշաճ վարչարարության, բժշկական օգնության և սպասարկման, ընտրական և այլ   իրավունքների իրացմանն առնչվող խնդիրներին: Դրանցից 102-ով իրականացվել է արագ արձագանքում, այդ թվում 18 այցելություն` ենթադրյալ իրավախախտման վայրեր: Քաղաքացիների բարձրացրած 92 հարց ստացել է դրական լուծում, տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

14:53 Աշխարհում
«Գահերի խաղի» թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել

Առաջին օրը հոլովակը շուրջ 61 միլիոն դիտում է հավաքել:

13:12 Հայաստան
Մայիսի 25-ին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Է. Նալբանդյանի հրավերով ԱԳՆ ղեկավար կազմի առջև ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախությամբ հանդես է եկել

ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Է. Ջերեջյանը: Նա անդրադարձել է հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների մոտեցումներին, պատասխանել դիվանագետների բազմաթիվ հարցերի։
Աղբյուր՝ mes.am

13:00 Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝

այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն և ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Բողոքի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ ՊՆ և ԱԳՆ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության հետ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ դիմումատուին ՀՀ քաղաքացի համարելու հիմքերը բացակայում են: Արդյունքում՝ քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ դիմումատուի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցվել է:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

12:43 Հայաստան
Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի կողմից հայտարարված հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում տարածքի մաքրման

և բարեկարգման աշխատանքեր կիրականացնի Տավուշի մարզի Վարագավան գյուղի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում: Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել նրա թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին:
Աղբյուր՝ Սոցիալական ապահովության պետական ծառայություն

12:36 Հայաստան
Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակներում միացել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիային (Bankers' Association for Finance and Trade):

BAFT-ը հանդիսանում է միջազգային բանկային գործառնությունների առաջատար համաշխարհային ասոցիացիա, որի նպատակն է համախմբել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունները: BAFT-ի միջոցով ասոցիացիայի անդամները համագործակցում  և փոխանակվում են առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով, ինչի հետևանքով դյուրանում է հաճախորդներին նորագույն և ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մատուցումը:
Մամուլի հաղորդագրություն

12:14 Հայաստան
Մայիսի 23- ին նշվում է Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրը

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին, հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների և Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև: Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ:

12:00 Հայաստան
Մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 254 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 234-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 20 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

11:43 Աշխարհում
Մայիսի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում,

որին մասնակցել են Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ և ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վ. Մկրտումյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենդրությանը, հեռանկարային ոլորտներին և գործարար պոտենցյալին:
Աղբյուր՝ mfa.am

11:28 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը և տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դ. Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այցելել են

Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ, որը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Քոլեջի տնօրեն Պ. Սանթրոսյանը տեղեկացրել է, որ ԵՄ աջակցության ծրագիրը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: Ծրագրի շրջանակներում չորս տարիների ընթացքում քոլեջի շենքը վերանորոգվել է, թարմացվել ուսումնական հաստատության նյութատեխիկական բազան:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

11:14 Աշխարհում
Մայիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մասնակցել է Մեքսիկայի Կանկուն քաղաքում մեկնարկած ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի համանախագահությամբ անցկացվել է «Տարբեր սպառնալիքների դեմ վաղ ազդարարման համակարգերի և աղետների ռիսկի տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը» թեմայով հատուկ նստաշրջանը: Արդյունավետ տեղակայված վաղ ազդարարման համակարգերը կարող են ոչ միայն մեծապես նպաստել մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ նրանց կենսապահովմանը և բարեկեցությանը:
Աղբյուր՝ mes.am

11:00 Աշխարհում
Մայիսի 25- ին Իրանում ՀՀ դեսպան Ա. Թումանյանը ներկայացրել է Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը,

հայկական թեմերի հետ դեսպանության փոխհարաբերություններն ու առկա խնդիրները: Հյուրերը՝ Սպահանի թեմի պատգամավորական խորհրդի ատենապետ Թ. Օհանյանը, թեմական խորհրդի ատենապետ Վ. Մինասյանը, Հայ դատի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վ. Թորոսյանը և թեմական խորհրդի անդամ Ն. Թումանյանը ներկայացրել են համայնքային կյանքի տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքները, կրթական և մարզամշակութային առանձին ծրագրերի իրականացման ընթացքը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

10:51 Հայաստան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարի աշխատանքները մայիսի 25-ին շարունակվել են «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ում

Այցի նպատակն էր մեկ արտադրության օրինակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին ցույց տալ միջազգային պրակտիկայում ընդունված պետական վերահսկողության ընթացակարգերը, ինչպես նաև «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման» (HACCP) համակարգի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի սկզբունքների գործնական կիրառումը:
Աղբյուր՝ snund.am

10:39 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մայիսի 25- ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը,

որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանը: Նիստի սկզբում նա տեղեկացրել է ներկաներին, որ մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները:
Մամուլի հաղորդագրություն                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

10:25 Աշխարհում
Մայիսի 22-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Ա. Սարգսյանն այցելել է Ուելսի Հոուրդեն բնակավայր, որտեղ գտնվում է ՄԹ նախկին վարչապետ, պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի գրադարանը

Ծանոթանալով հայերին վերաբերող գլադստոնյան ժառանգությանը` դեսպան Սարգսյանը նշել է, որ այս հարուստ նույթերն ու վկայությունները կարող են լավ հիմք հանդիսանալ հայ-բրիտանական պատմական առնչություններն ուսումնասիրելու համար։ ՀՀ դեսպանը գրադարնին նվիրել է Հայաստանին, հայոց պատմությանը նվիրված մի շարք գրքեր։
Աղբյուր՝  ՀՀ ԱԳՆ

10:12 Հայաստան
Մայիսի 25-ին Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը:

Այս տոնին հիշատակվում է 1441 թվականին Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ էին ժամանել Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները և բազում ուխտավորներ: Մայր Տաճարում մատուցվել է Պատարագ: 
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

20:00 Աշխարհում
Ռուսաստանի մասին ուկրաինացի ռեժոսորի ֆիլմը Կաննում սուլոցների է արժանացել

Սերգեյ Լոզնիցի «Խոնարհը» ֆիլմը նկարահանված է ռուսերենով, և գործողություններն ընթանում են ժամանակակից Ռուսաստանում:

19:45 Աշխարհում
Ատրճանակով զինված Ջոկերը վեխեցրել է Մայամիի բնակիչներին

Երիտասարդին ձերբակալել են առանց թույլտվության զենք կրելու համար:
Աղբյուր՝  Sun Sentinel

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}