Սպորտ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:15
Գերմանիայից ուխտավորները այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից Քյոլնի համալսարանի մի խումբ կաթոլիկ ու բողոքական աստվածաբանների և գիտնականների:

Խմբի ղեկավար և Կաթոլիկ Եկեղեցու Գերմանիայի Եպիսկոպոսաց ժողովի խոսնակ Մաթթիաս Կոպպը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավորներին` ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ իր հերթական այցի առիթով:
Այնուհետև ուխտավորներին ողջունեց և իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը կարևորեց նման ուխտագնացությունների կազմակերպումը` ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները, որոնք գալիս են ամրացնելու և զորացնելու ազգերի ու Եկեղեցիների միջև հարաբերությունները, հաճելի են և ոգևորիչ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում հաստատեց, որ Հայոց Եկեղեցին սերտորեն համագործակցում է այլ Եկեղեցիների հետ` իր ներդրումը բերելով աշխարհում մարդկանց և պետությունների խաղաղ գոյակցությանն ուղղված ջանքերում:

Վերջում Վեհափառ Հայրապետն ուխտավորներին մաղթեց բարի կեցություն Հայաստանում և վստահեցրեց, որ ուխտավորներն այս օրերին անկասկած կզգան մեր ժողովրդի հյուրընկալ ոգին:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանում և Սփյուռքում հոգևոր վերաթնությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ներկայիս գործունեությանը սոցիալական, կրթական և քարոզչական ոլորտներում: Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցաշինությանը, Հայաստանի կյանքին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայ Եկեղեցու խաղաղարարական առաքելությանը:

Հանդիպմանը ներկա էր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

11:06 Հայաստան
Հուլիսի 17-ին 12:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել 2016-17 ուս.տարվա գերազանցությամբ ավարտած բակալավր և մագիստրոս շրջանավարտների

դիպլոմների հանդիսավոր հանձնումը: Հանդիսավոր արարողությունը սկսվել է Տավուշի թեմի առաջնորդ Բ. Սրբազանի օրհնությամբ: Բուհն այս տարի ունի 234 շրջանավարտ, որից 109-ը գերազանցության դիպլոմ է ստացել՝ 72-ը բակալավրիատի, 37-ը մաքիստրատուրայի:
Մամուլի հաղորդագրություն

11:00 Աշխարհում
Հուլիսի 14-ին Բեռլինի Պերգամոն թանգարանում տեղի է ունեցել Բեռլինի պետական գրադարանի և Պրուսական մշակութային արժեքների հիմնադրամի համատեղ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը,

որին ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը: Ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի տարբեր լեզուներով Աստվածաշնչի հնագույն թարգմանություններ: Այդ նմուշների շարքում առաջին անգամ ներկայացված է նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:55 Հայաստան
Առաջարկվել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում: Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը: Կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն իրականացրել են մաքրման աշխատանքներ և ապահովել են տվյալ ճանապարհահատվածի անխոչընդոտ երթևեկը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:43 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է,

որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով քաղաքապետը հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:32 Հայաստան
Հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ճշգրտվել են այն տարածքները, որտեղ կատարվելու են նախատեսված աշխատանքները

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները՝ դրանցում ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններին, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:19 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է,

որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից: Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցել նոր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և այն առանձնացնել առանձին վարույթում: Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

10:07 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետն, անդրադառնալով կառուցապատման հետ կապված հրատապ խնդիրներին,

աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է մշակել Երևան քաղաքի կառուցապատման և հողօգտագործման կանոնակարգը: Աշխատանքների համակարգումը կիրականացվի Երևանի քաղաքապետի խորհրդական, ճարտարապետ Վ. Վերմիշյանի կողմից:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:33 Աշխարհում
Ֆինները մերկ լողացող մարդկանց քանակով ռեկորդ են սահմանել

789 մարդկանցից բաղկացած ամբողը միաժամանակ ջուրն է մտել:
Աղբյուր՝ Yle

17:00 Հայաստան
Այսուհետ տարբեր վճարումներ անելու հետ մեկտեղ «ՏելՍել» տերմինալներով կարելի է նաև նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝

մասնակցելով Հայաստանում և Արցախում կատարվող Հիմնադրամի բազմաթիվ ծրագրերին։ Հուլիսի 12-ից գործող այս նվիրատվությունների համար «ՏելՍելը» միջնորդավճար չի գանձում։
Աղբյուր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

16:20 Հայաստան
SKYPE ծառայության միջոցով հարցերը հնարավոր է հղել Անձնագրային և վիզաների վարչության պետ Մ.Բիչախչյանին

յուրաքանչյուր երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 13:00- ից 15:00-ն: Սկայպի հասցեն` Armenian Police

15:53 Հայաստան
«Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր՝ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու

Երևանյան ընտանիքները հուլիսի 17-23-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Երևանը ներկայացնող պատվիրակության անդամները քաղաքապետին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը լավ մարզավիճակում է և արվել է հնարավորը՝ երևանցի ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար: 
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:17 Հայաստան
Հուլիսի 13-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օ. Եսայանը և Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բ. Պիրշտուկն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում

ՀՀ և ԲՀ համագործակցությանը, միջազգային կառույցներում փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև տնտեսական կապերի ակտիվացմանը: Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի և Բելառուսի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որի 10-րդ նիստն առաջիկայում կկայանա Երևանում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:40 Հայաստան
Հուլիսի 10-ից 14-ը Հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2246 դիմում և գրություն,

իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 482 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 14 բողոքի: Հուլիսի 10-ից 14-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2095 քաղաքացի:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

13:25 Աշխարհում
Լիբանանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը և Լիբանանի Զահլե քաղաքի քաղաքապետ Ա. Ժողեյբը քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը

Այդ առումով կարևորվել է Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։ Դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել նաև Հույն կաթոլիկ (Մելկիտե) եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ի. Ջ. Դարվիշի, Մարոնի կաթոլիկ եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Յ. Է. Մուավադի, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ պատրիարք Անտոնիոսի և Զահլեի ու Բեքաայի Անտիոքի Սիրիական ուղղափառ պատրիարքական փոխանորդ Հ. Պ. Սաֆարի հետ։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:12 Աշխարհում
Չեխիայի առողջապահության նախարար Մ. Լյուդվիկի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա`

առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև այնտեղ կայանալիք Չինաստանի ներդրումային համաժողով-2017 միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

11:43 Աշխարհում
77 տարեկանում մահացել է ռեժիսոր Ջորջ Ռոմերոն

Նա զոմբիների մասին ֆիլմերի ժանրի ստեղծողն է եղել:
Աղբյուր՝ Fox News

11:00 Աշխարհում
Cadence նվագախումբը համերգ կունենա Թումո Երևանում

Համերգից հետո Cadence-ի անդամները թումոցիների և բոլոր ներկաների հետ կխոսեն իրենց երաժշտության մասին։ Մուտքն ազատ է։ Միջոցառմանը ներկա լինելու համար նախապես գրանցվել: Սկիզբը՝ հուլիսի 18- ին 14:00- ին:

10:39 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Տաթև Սուքիասյանի «Հայրենիքը սկսվում է սահմանից» գրքի շնորհանդեսը

Միջոցառման ընթացքում կլինեն երաժշտական համարներ և ասմունք, որոնց կհաջորդի նաև գրքի հետ կապված զրույց-քննարկումը: Սկիզբը՝ հուլիսի 18- ին 19:00- ին:

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}