- 13:55 | Աշխարհում Գերի ընկած չինացի ձկնորսները ազատ են արձակվել
Հյուսիսային Կորեայի իշախանությունները տեղեկացրել են Չինաստանի կառավարությանը, որ կիրակի օրը բոլոր 29 ձկնորսները ազատ են արձակվել եկրի հյուսիս-արևմտյան ափում:
Աղբյուր` «Newsru.com» - 13:49 | Աշխարհում Ահաբեկչություն Յեմենում
Ռազմական շքերթի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, որի հետևանքով զոհվել են առնվազն 40 զինծառայողներ:
Աղբյուր՝ «Kommersant.ru» - 13:42 | Հայաստան Բաքվում գեյ-շքերթը կանցկացվի ծովում
Ադրբեջանում մեծ աղմուկի պատճառ դարձած, նույնիսկ Իրանի հետ քաղաքական-դիվանագիտական լարվածություն առաջացրած գեյ-շքերթն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա «Եվրատեսիլ-2012»-ի բացման արարողության օրը:
Աղբյուր` «Panorama.am» - 13:35 | Հայաստան Զինծառայողը պարապմունքի ժամանակ մահացել է մարտական ականի պայթյունից
Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-ր մասի հատկանիշներով:
Աղբյուր` «Panorama.am» - 13:30 | Հայաստան «Նիվան» ընկել է ձորը
Մայիսի 20-ին, ժամը 05.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն - 13:24 | Հայաստան Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, «Մազդա CX-7» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայի թիվ 288 տան մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Զաբել Անտաբյանին, որը տեղում մահացել է:
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն - 13:18 | Աշխարհում Կրեմլում կհայտարարվի ՌԴ կառավարության նոր կազմի մասին
ՌԴ նախագահ Վ. Պուտինը այսօր հանդիպում կունենա երկրի վարչապետ Դ.Մեդվեդևի հետ՝ կառավարության նոր կազմի և կառույցի որոշումը ընդունելու համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:13 | Աշխարհում Ինդոնեզիայից ՌԴ կուղարկվի ինքնաթիռի զոհերին պատկանող իրերը
Հիշեցնենք, որ այսօր ավարտվել է «Սուպերջեթ-100»-ի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 13:06 | Աշխարհում Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել բաժանել Երուսաղեմը
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում հետաձգվել էր Երուսաղեմի Օրը:
Մանրամասները՝ «Obozrevatel.com» - 13:00 | Հայաստան Գևորգյան հոգեւոր ճեմարանի դիմորդները նախքան քննությունները տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան
Ճեմարան կարող են դիմել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Գևորգյան Հոգևոր Ճեմարան - 12:55 | Հայաստան Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվում է Չիկագոյում
Նախարարը մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:45 | Աշխարհում Հոկեյի աշխարհի չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը
Եզրափակիչ խաղում ՌԴ-ի հավաքականը 6-2 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի ընտրանուն:
Աղբյուր՝ «Trud.ru» - 12:39 | Աշխարհում Կաննի փառատոնը շարունակվում է
Կինոփառատոնի արդեն 4-րդ օրն է. հյուրերի դատին այսօր կհանձնվի ռեժիսոր Ջոն Հիլլքոութի «Lawless» ֆիմլը:
Օրվա լուսանկարները՝ «InVogue.am» - 12:33 | Հայաստան Եվրասիա համալսարան 120 տեղի համար դիմել է ընդամենը 11 դիմորդ
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին տարիներին իր համալսարանում կատարված մի շարք աշխատանքներ։
Մանրամասները՝ «Aysor.am» - 12:25 | Հայաստան Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնելու նոր նույնականացման քարտերը և կենսաչափական անձնագրերը
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:18 | Աշխարհում Նոր երկրաշարջ է գրանցվել Իտալիայում
Երկրի հյուսիսում տեղի ունեցած 5-9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 50-ը:
Աղբյուր՝ «Smh.com.au» - 12:12 | Աշխարհում «G8». Հունաստանը պետք է մնա Եվրագոտում
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անդամ երկները մտադիր են պահպանել Հունստանին՝ որպես ԵՄ անդամ երկիր, և պայքարել Եվրագոտում ֆինանսական ճգնաժամի և այլ խնդիրների լուծման համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 12:06 | Աշխարհում Ուսանողական բողոքի ցույցեր Կանադայում
Մոնրեալում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է մոտ 200 մարդ. ոստիկանների հետ բախումների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում 4 ոստիկաններ:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 12:00 | Աշխարհում Գիտնականները պարզել են այն երկրները, որտեղ ավելի հաճախ են աստերոիդներ ընկնում
Այդ ցանկի մեջ են մտնում Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, Իտալիան, Բրիտանիան, Բրազիլիան և Նիգերիան:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 11:54 | Հայաստան Շիրակում քամին տարել է հարսանյաց տան տանիքը
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը:
Աղբյուր` «Panorama.am» - 11:48 | Հայաստան Հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Աղբյուր` «Panorama.am» - 11:42 | Աշխարհում Ռուսական «Սուպերջեթ-100»-ի ուղևորների մեջ եղել է 31 կին և 14 տղամարդ
Ավարտվել է Ինդոնեզիայում վթարված իքնաթիռի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Izvestia.ru» - 11:35 | Աշխարհում Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին 7 ժամով ազատ են արձակել բանտից
Բռնաբարության մեղադրանքով դատապարտված նախկին նախագահը ազատ է արձակվել՝ իր որդու հարսանիքին մասնակցելու համար:
Աղբյուր՝ «Trud.ru» - 11:29 | Աշխարհում Չիկագոյում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Ժողովի քննարկման հիմնական թեման է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 11:23 | Տարածաշրջան Ադրբեջանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ադրբեջանցի սպաներ են մահացել
Այս մասին տեղեկացրել է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:17 | Հայաստան Երևանում մեկնարկել է հոմիոպատների միջազգային համաժողովը
Համաժողովին այս տարի մասնակցում են ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:11 | Աշխարհում Նավթային և գազային խոշոր ընկերություններ որոշել են հարկեր չմուծել Մոսկվայում
Հունվարի 1-ից ընկերությունները հնարավորություն են ստացել համախմբվել իրենց մասնաճյուղերի հետ և ընդհանուր հարկ մուծել, որը նպաստառու չէ Մոսկվայի համար:
Աղբյուր` «Newsru.com» - 11:05 | Աշխարհում Սերբիայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում Բորիս Տադիչը պարտություն է կրել
Ըստ նախնական արդյունքների, ընդդիմադիր թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը Բ.Տադիչից առաջ է անցել շուրջ 2 տոկոսով՝ հավաքելով 49.3% ձայն:
Սկզբնաղբյուր` «BBC» - 11:00 | Աշխարհում Վատիկանը դատական հետապնդմամբ է սպառնացել «Նորին Սրբությունը» գրքի հեղինակին
Գիրքը նվիրված է կաթոլիկ եկեղեցում իշխանության համար անդրկուլիսյան պայքարին:
Աղբյուր` «Panorama.am» - 10:54 | Հայաստան ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 474.0 հազար դրամ գումար
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
Աղբյուր` «Panorama.am» - 10:48 | Աշխարհում Դաղստանում կարգավորվել է վթարված գազամուղու աշխատանքները
Մասնագետները գազամուղու հրդեհը սաբոտաժի հետևանք են համարել:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:42 | Աշխարհում Ժիրինովսկին կհարցաքննվի կաշառակերության մեղադրանքով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը մեղադրվում է 150 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ:
Աղբյուր՝ «Trud.ru» - 10:35 | Աշխարհում Չիկագոյում տեղի ունեցած բողոքի ցույցի հետևանքով կան ձերբակալվածներ
Քաղաքում, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, ձերբակալվել է 45 մարդ:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 10:29 | Աշխարհում Երկրի բնակիչները այսօր կարող են հետևել արևի հազվագյուտ խավարմանը
Օղակաձև արևի խավարումը տեսանելի կլինի Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի բնակիչների համար:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:23 | Հայաստան Գյումրիում գիշերը երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:18 | Աշխարհում Ուկրաինայի ոստիկանությունը հերքել է թմրանյութերի օրինականացումը
Կիևի ոստիկանության կենտրոնական բաժանմունքից հայտարարել են, թե Ուկրաինայի օրենսդրությունում թմրանյութերի վերաբերյալ որևէ փոփոխություն չի արվել:
Աղբյուր` «Panorama.am» - 10:13 | Հայաստան Երկրաշարժ Աշոցքում
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա. ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:07 | Հայաստան ՀՀ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Քամու ուժգնացումը կդիտվի 7-12մ/վ. ջերմաստիճանը՝ ցերեկը +24+26, երեկոյան +17+19:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 10:02 | Հայաստան Այսօր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 01:17 | Աշխարհում Ֆրանսիայում 2 մարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են լուրջ վնասվածքներ
Սպորտային մեքենան մրցաշարի ժամանակ դուրս է եկել երթևեկելի մասից և մխրճվել հանդիսատեսների բազմության մեջ:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:12 | Տարածաշրջան Իրավապաշտպան. Եվրատեսիլից հետո Ադրբեջանում իրադրությունը կվատանա
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ ուշադրություն բևեռելու նպատակով իրավապաշտպանները մտադիր են Բաքվում անցկացնել համերգ «Երգը ժողովրդավարության համար» խորագրով:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:06 | Աշխարհում Չեխիան ծրագրում է Գլխավոր հյուխատոսություն բացել Օդեսայում
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ճեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 00:59 | Աշխարհում Ուկրաինացիները նախընտրում են հանգստանալ Ղրիմում, Իսրայելում և Իսպանիայում
Այս տարի ուկրաինացիների 45%-ը նախընտրում է հանգստանալ արտերկրում:
Աղբյուր՝ «novostimira.com.ua» - 00:54 | Աշխարհում Գնդակահարել են Սադամ Հուսեյնի թիկնապահի ընտանիքին
- 00:48 | Աշխարհում Բողոքում են Իրաքի ներքին գործերին միջամտելու դեմ
Շուրջ 200 բողոքի ցույց են արել Իրաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:43 | Աշխարհում Պակիստանը պատրաստվում է հերթական հրթիռային փորձարկումներին
Մինչև մայիսի վերջը մտադիր են փորձարկել փոքր հեռավորության «Նասր» բալիստիկ հրթիռները:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:37 | Աշխարհում Առնետները գրոհում են Պետերբուրգի բազմաբնակարանները
Հյուսիսային մայրաքաղաքի բնակիչները բողոքում են:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:32 | Աշխարհում Քառօրյա սուգ Իտալիայում
Վարչապետի հրամանով՝ պետական դրոշները երկրի ամբողջ տարածքում խոնարհված կմնան ևս երեք օր:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:26 | Աշխարհում Պինգվինը, որ փախչում էր պինգվինաշեն
Ճապոնիայում կենդանաբանական այգուց երկու ամիս առաջ փախած պինգվինը գտնվել է:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:20 | Աշխարհում Քաղաքակա՞ն, թե մշակութային քայլ
Բելառուսի նախագահը պարգևատրել է Կիրկորովին:
Աղբյուր՝ «topnews.ru» - 00:11 | Աշխարհում Օգտատերերը «Facebook»-ից պահանջում են 15 մլրդ դոլար
20 օգտատերեր հայց են ներկայացրել՝ իրենց համացանցային ակտիվությանը հետևելու համար: Նրանց խոսքերով՝ հետևել են իրենց գործողություններին նույնիսկ երբ ցանցում չեն գտնվել:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:06 | Աշխարհում Մեզ հետ ոչ մի կապ չունի, բայց հետաքրքիր է
Որոշ հաշվարկներով՝ կանայք տարեկան լրացուցիչ 1,3 հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ: Իսկ վերջիններս հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ:
Աղբյուր՝ «inosmi.ru» - 23:56 | Աշխարհում Հակաթուրքական ակցիա Իրաքում
Բասրայում շուրջ 200 մարդ բողոքի ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ:
Աղբյուր՝ «azatutyun.am» - 23:47 | Աշխարհում ՎԶԵԲ-ը որոշել է ստեղծել ներդրումային հիմնադրամ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի որոշմամբ՝ նոր ստեղծվելիք 1 մլրդ եվրոյի ներդրումային հիմնադրամից ֆինանսավորվելու են արաբական երկրների տնտեսությունները:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:42 | Աշխարհում «Մեծ ութնյակը» Հունաստանը տեսնում է եվրագոտում
Այդ մասին նշված է Գագաթնաժողովում ընդունված հռչակագրում:
Աղբյուր՝ «bbc.co.uk»
14:20 19/10/2011 » Հասարակություն
Չէի հասկանում այդ մարդկանց, մինչև եկավ մի պահ
Գնալով իմ շրջապատում Հայաստանը լքողների թիվն ավելանում է: Առաջ չէի նկատում, չէի տեսնում, կամ գնացողներն էին քիչ, կամ էլ ինձ շատ հարազատ մարդիկ չէին. ինչևէ, չէի զգում: Հիմա և զգում եմ, և մտահոգվում: Ու որքան էլ ինձ արտագաղթի վերաբերյալ պաշտոնական թվեր ներկայացվեն, ես դրանց կպատասխանեմ. մի հորաքույրս ամուսնու հետ Ռուսաստանում է, էն մի հորաքրոջս տղան կնոջ ու երեխայի հետ Բելգիայում է, էն մի հորաքրոջս ամուսինը տղայի հետ Իսպանիայում է, մորաքրոջս ամուսինը մի քանի ամիս Ռուսաստանում էր, առողջական խնդիրների պատճառով հետ եկավ Հայաստան, բուժվեց, բայց երևի էլի գնա, բարձրագույն կրթությամբ 40-անց տղամարդը ոչ մի աշխատանք չի կարողանում գտնել:
Սրան կավելացնեմ` քրոջս ընկերուհին Ուկրաինայում է ընտանիքի հետ, դասընկերուհիներիցս երեքը Ռուսաստանում են` ամուսինների հետ, հարևաններից մի քանիսը` ոմանք ընտանիքի հետ, ոմանք էլ այստեղ երեխաներին ուրիշի խնամքին թողած... Մայրիկիս հորաքրոջ աղջիկը Շվեդիայում է, քեռիս էլ ոտավորվել էր, իր չորս երեխաների ու կնոջ հետ ուզում էր գնալ նրա մոտ, լավ է` բանկը գումար տրամադրելու համար շատ փաստաթղթեր էր պահանջել, էդ մտքից հետ կանգնեց: էսքանով դրսում եղած հարազատներիս ու մտերիմներիս թիվը չի սահմանափակվում, շատ են, շատ-շատ:
Երեկ մամայենցս տանն էինք: Տխրեցի էլի. հարևանի տղան ինձ հասակակից` 27 տարեկան կնոջ հետ գնում է ծնողների մոտ` Ռուսաստան: Ամառվա սեզոնին գյուղում ուրիշի դաշտերում բեռնակրությամբ էր զբաղվում, հիմա սեզոնը չէ, ոչ կրելու բան կա, ոչ էլ այլ աշախատանք: Գնում են, մի քանի ամսից էլ փոքր եղբայրն է գնալու կնոջ հետ: Մեր հին փողոցում ևս մեկ դարպաս չգիտեմ ինչքան ժամանակով փակ է լինելու: Առաջ մեր փողոցում եռուզեռ էր տիրում օրվա ցանկացած պահի, հիմա երեխաները քիչ են, շաաաատ քիչ: Նրանք էլ Հայաստանում, Արարատում, մեր գյուղում, մեր փողոցում չէ որ ծնվում են, ծնվում են ուրիշ երկրում, սովորում են ուրիշի արժեքները, տարածում են իրենց սովորածը…
Առաջ երբեք էլ չեմ հասկացել հայրենիքը լքողներին, լավ չենք ապրել, բայց բավարարվել ենք եղածով, հայրս, մայրս, տատս հողը քամում էին, մի բան ավելի ստանալու համար: Հողն էլ ուժասպառվում էր, չէր կարողանում, դրա հետ մեկտեղ նրանց առողջությունը: Բայց երբեք չենք եղել էն մարդկանց խմբում, որ ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով վրա են բերում. «երկիրը երկիր չէ, մարդ պիտի թողնի ու գնա»: Սա խորթ էր ինձ համար, մինչև մի պահ` մինչև 3.5 տարի առաջ ամռանը, երբ հղի ժամանակ Այրարատ կինոթատրոնի դիմացի ՄԱՅԹԻՆ քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի: Ոչ փողոցն էի սխալ կամ ճիշտ տեղից հատում, ոչ էլ ինչ-որ մեկի ավտոտնակի դեմն էի փակել, այգուց դուրս էի եկել, քայլում էի կանգառ` ՄԱՅԹՈՎ: Վարորդի դեմքն ու ձեռքը դաջվել են հիշողությանս մեջ: Նա ափերն իրար սեղմած իմ` հղի կնոջ կյանքի անվտանգության համար չէ, որ աղոթում էր, դեմքին էլ մեղքի զգացում չէր արտահայտված:
Նա ձեռքը պարզել էր իմ կողմ ու գոռում էր, ի՞նչ ես եկել-ընկնում մեքենայիս տակ: Մեքնենան էլ թանկարժեք չէր, ի դեպ, բաց դեղին «31/10»: Ես հիասթափվեցի… ոչ թե պաշտոնյայից, որ կաշառք է վերցնում, ոչ թե ղեկավարից, որ աշխատողի իրավունքն է խախտում, ոչ թե բժշկից, որ իր փողի համար վատ քայլի է դիմում, ոչ թե սպայից, որ զինվոր է ծեծում, այլ մարդուց, սովորական քաղաքացուց, որ կարող է իրեն հավասար մեկին մայթի վրա վրաերթի ենթարկել ու ներողություն չխնդրել, այլ ձեռքը տնկել վրան ու բղավել, մեղադրել:
Վախեցած էի, նյարդայնացած: Ուզեցի ոստիկանություն դիմել, բայց արդեն կարծրատիպ է` ի՞նչ պիտի անեն: Մտածեցի, կասեն ստից բան է, մենք լուրջ հանցագործություններ ենք բացահայտում: Հիմա չեմ էլ կարող ասել սխալ արեցի, թե ճիշտ, բայց էդ ժամանակ ու դրան հաջորդած ժամանակում մի քանի անգամ հասցրեցի զգալ, որ քաղաքացին մեր երկրում անպաշտպան է: Պաշտպանված չէ ոչ մեկից` սկսած հասարակ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա, իրենք էլ իրենց հերթին պաշտպանված չեն ոչ մեկից:
Իրոք, Հայաստանից չեմ ուզում գնալ, բայց ուզում եմ, որ իմ իրավունքները պաշտպանված լինեն: Ու խնդիրը չեմ ուզում տեղափոխել դատիրավական կամ այլ հարթություն, ինձ համար կարևորը բարոյական հարթությունն է. ամեն մեկս պետք է մեզանից սկսենք: Եթե ես փողոցը չեմ հատում հետիոտնի համար սահմանված անցումով, էլ ի՞նչ իրավունքով պահանջեմ վարորդից, որ նա երթևեկի կանոններով, եթե ես աշխատանքից ամեն օր ուշանում եմ 10-20 րոպեով, էլ ի՞նչ իրավունքով պահանջեմ, որ մանկապարտեզի դաստիարակը կամ անձնագրային բաժանմունքի ղեկավարը ժամանակին գան աշխատավայր: Բայց եթե ես կարգապահ ու օրինապահ քաղաքացի եմ, և շատ եմ ուզում ժամանակին ներկայանալ աշխատանքի, բայց գալիս տեսնում եմ, որ քաղաքի կենտրոնը փակել են` առանց ինձ իմաց տալու, իմ` որպես օրինապահ ու իմ երկիրը սիրող քաղաքացու հիասթափությունն էլ ավելի մեծ է լինում, քան էն մյուսինը, որ փողոցն էլ է սխալ տեղով հատում, որ փողով երեխային բուհ է ընդունել տալիս, որ ...
Երբ ընկերներս եվրոպական որևէ երկիր են գնում, գալիս են ու առաջին բանը, որ ասում են, սա է. «էդ ի՜նչ օրենքի երկիր է»: Այսինքն օրենքը գործում է, մարդիկ վստահում են էդ համակարգին, մարդիկ եթե վեճ ունեն, իրար վրա ատամ չեն պահում, հետո չարացած վրեժ լուծում, մարդիկ օրենքի մարդուն են դիմում, ու հենց սա է, որ առաջինը գնահատվում է մեր` հայաստանցիներիս կողմից:
Ես ուզում եմ ապրել Հայաստանում, ես չեմ ուզում լքել իմ երկիրը, ուզում եմ, որ իմ երեխան մեծանա այստեղ, բայց չապրի իմ հիասթափությունները` բախվելով անօրինականությանը, անարդարացիությանը: Ես երազում եմ լինել դեմոկրատ, օրինական երկրի քաղաքացի, էդ դեպքում ոչ մի սոցիալական վատ պայման ինձ չի ստիպի երեխայիս հետ ինքնաթիռ նստել ու այլ երկրում ապրել:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:53 21/05/2012 » Հասարակություն
13:50 21/05/2012 » Հասարակություն
13:45 21/05/2012 » Քաղաքական
13:42 21/05/2012 » Քաղաքական
Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին
13:33 21/05/2012 » Սպորտ








Հայաստանում ոչ թե սեքսուալ հեղափոխություն է եղել, այլ էվոլյուցիոն հեղափոխություն
Թյուր է կարծիքը, թե սեռական խնդիրների մասին չխոսելն ու չբարձրաձայնելը ապահովագրում է հասարակությանն ասեքսուալությունից:
Հմայակ Հովհաննիսյանն իսկապես ասել է` Ծառուկյանն Աստված չի
Խնդիրները և նպատակները վերանայվում են, ուստև պետք է վերանայվի նաև իմ մասնակցության ձևաչափը:
«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր
- Թողեք իրենք իրենցով կքննեն, կասեն: