- 13:55 | Աշխարհում Գերի ընկած չինացի ձկնորսները ազատ են արձակվել
Հյուսիսային Կորեայի իշախանությունները տեղեկացրել են Չինաստանի կառավարությանը, որ կիրակի օրը բոլոր 29 ձկնորսները ազատ են արձակվել եկրի հյուսիս-արևմտյան ափում:
Աղբյուր` «Newsru.com» - 13:49 | Աշխարհում Ահաբեկչություն Յեմենում
Ռազմական շքերթի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, որի հետևանքով զոհվել են առնվազն 40 զինծառայողներ:
Աղբյուր՝ «Kommersant.ru» - 13:42 | Հայաստան Բաքվում գեյ-շքերթը կանցկացվի ծովում
Ադրբեջանում մեծ աղմուկի պատճառ դարձած, նույնիսկ Իրանի հետ քաղաքական-դիվանագիտական լարվածություն առաջացրած գեյ-շքերթն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա «Եվրատեսիլ-2012»-ի բացման արարողության օրը:
Աղբյուր` «Panorama.am» - 13:35 | Հայաստան Զինծառայողը պարապմունքի ժամանակ մահացել է մարտական ականի պայթյունից
Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-ր մասի հատկանիշներով:
Աղբյուր` «Panorama.am» - 13:30 | Հայաստան «Նիվան» ընկել է ձորը
Մայիսի 20-ին, ժամը 05.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն - 13:24 | Հայաստան Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, «Մազդա CX-7» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայի թիվ 288 տան մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Զաբել Անտաբյանին, որը տեղում մահացել է:
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն - 13:18 | Աշխարհում Կրեմլում կհայտարարվի ՌԴ կառավարության նոր կազմի մասին
ՌԴ նախագահ Վ. Պուտինը այսօր հանդիպում կունենա երկրի վարչապետ Դ.Մեդվեդևի հետ՝ կառավարության նոր կազմի և կառույցի որոշումը ընդունելու համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:13 | Աշխարհում Ինդոնեզիայից ՌԴ կուղարկվի ինքնաթիռի զոհերին պատկանող իրերը
Հիշեցնենք, որ այսօր ավարտվել է «Սուպերջեթ-100»-ի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 13:06 | Աշխարհում Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել բաժանել Երուսաղեմը
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում հետաձգվել էր Երուսաղեմի Օրը:
Մանրամասները՝ «Obozrevatel.com» - 13:00 | Հայաստան Գևորգյան հոգեւոր ճեմարանի դիմորդները նախքան քննությունները տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան
Ճեմարան կարող են դիմել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Գևորգյան Հոգևոր Ճեմարան - 12:55 | Հայաստան Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվում է Չիկագոյում
Նախարարը մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:45 | Աշխարհում Հոկեյի աշխարհի չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը
Եզրափակիչ խաղում ՌԴ-ի հավաքականը 6-2 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի ընտրանուն:
Աղբյուր՝ «Trud.ru» - 12:39 | Աշխարհում Կաննի փառատոնը շարունակվում է
Կինոփառատոնի արդեն 4-րդ օրն է. հյուրերի դատին այսօր կհանձնվի ռեժիսոր Ջոն Հիլլքոութի «Lawless» ֆիմլը:
Օրվա լուսանկարները՝ «InVogue.am» - 12:33 | Հայաստան Եվրասիա համալսարան 120 տեղի համար դիմել է ընդամենը 11 դիմորդ
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին տարիներին իր համալսարանում կատարված մի շարք աշխատանքներ։
Մանրամասները՝ «Aysor.am» - 12:25 | Հայաստան Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնելու նոր նույնականացման քարտերը և կենսաչափական անձնագրերը
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:18 | Աշխարհում Նոր երկրաշարջ է գրանցվել Իտալիայում
Երկրի հյուսիսում տեղի ունեցած 5-9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 50-ը:
Աղբյուր՝ «Smh.com.au» - 12:12 | Աշխարհում «G8». Հունաստանը պետք է մնա Եվրագոտում
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անդամ երկները մտադիր են պահպանել Հունստանին՝ որպես ԵՄ անդամ երկիր, և պայքարել Եվրագոտում ֆինանսական ճգնաժամի և այլ խնդիրների լուծման համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 12:06 | Աշխարհում Ուսանողական բողոքի ցույցեր Կանադայում
Մոնրեալում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է մոտ 200 մարդ. ոստիկանների հետ բախումների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում 4 ոստիկաններ:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 12:00 | Աշխարհում Գիտնականները պարզել են այն երկրները, որտեղ ավելի հաճախ են աստերոիդներ ընկնում
Այդ ցանկի մեջ են մտնում Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, Իտալիան, Բրիտանիան, Բրազիլիան և Նիգերիան:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 11:54 | Հայաստան Շիրակում քամին տարել է հարսանյաց տան տանիքը
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը:
Աղբյուր` «Panorama.am» - 11:48 | Հայաստան Հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Աղբյուր` «Panorama.am» - 11:42 | Աշխարհում Ռուսական «Սուպերջեթ-100»-ի ուղևորների մեջ եղել է 31 կին և 14 տղամարդ
Ավարտվել է Ինդոնեզիայում վթարված իքնաթիռի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Izvestia.ru» - 11:35 | Աշխարհում Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին 7 ժամով ազատ են արձակել բանտից
Բռնաբարության մեղադրանքով դատապարտված նախկին նախագահը ազատ է արձակվել՝ իր որդու հարսանիքին մասնակցելու համար:
Աղբյուր՝ «Trud.ru» - 11:29 | Աշխարհում Չիկագոյում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Ժողովի քննարկման հիմնական թեման է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 11:23 | Տարածաշրջան Ադրբեջանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ադրբեջանցի սպաներ են մահացել
Այս մասին տեղեկացրել է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:17 | Հայաստան Երևանում մեկնարկել է հոմիոպատների միջազգային համաժողովը
Համաժողովին այս տարի մասնակցում են ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:11 | Աշխարհում Նավթային և գազային խոշոր ընկերություններ որոշել են հարկեր չմուծել Մոսկվայում
Հունվարի 1-ից ընկերությունները հնարավորություն են ստացել համախմբվել իրենց մասնաճյուղերի հետ և ընդհանուր հարկ մուծել, որը նպաստառու չէ Մոսկվայի համար:
Աղբյուր` «Newsru.com» - 11:05 | Աշխարհում Սերբիայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում Բորիս Տադիչը պարտություն է կրել
Ըստ նախնական արդյունքների, ընդդիմադիր թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը Բ.Տադիչից առաջ է անցել շուրջ 2 տոկոսով՝ հավաքելով 49.3% ձայն:
Սկզբնաղբյուր` «BBC» - 11:00 | Աշխարհում Վատիկանը դատական հետապնդմամբ է սպառնացել «Նորին Սրբությունը» գրքի հեղինակին
Գիրքը նվիրված է կաթոլիկ եկեղեցում իշխանության համար անդրկուլիսյան պայքարին:
Աղբյուր` «Panorama.am» - 10:54 | Հայաստան ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 474.0 հազար դրամ գումար
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
Աղբյուր` «Panorama.am» - 10:48 | Աշխարհում Դաղստանում կարգավորվել է վթարված գազամուղու աշխատանքները
Մասնագետները գազամուղու հրդեհը սաբոտաժի հետևանք են համարել:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:42 | Աշխարհում Ժիրինովսկին կհարցաքննվի կաշառակերության մեղադրանքով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը մեղադրվում է 150 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ:
Աղբյուր՝ «Trud.ru» - 10:35 | Աշխարհում Չիկագոյում տեղի ունեցած բողոքի ցույցի հետևանքով կան ձերբակալվածներ
Քաղաքում, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, ձերբակալվել է 45 մարդ:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 10:29 | Աշխարհում Երկրի բնակիչները այսօր կարող են հետևել արևի հազվագյուտ խավարմանը
Օղակաձև արևի խավարումը տեսանելի կլինի Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի բնակիչների համար:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:23 | Հայաստան Գյումրիում գիշերը երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:18 | Աշխարհում Ուկրաինայի ոստիկանությունը հերքել է թմրանյութերի օրինականացումը
Կիևի ոստիկանության կենտրոնական բաժանմունքից հայտարարել են, թե Ուկրաինայի օրենսդրությունում թմրանյութերի վերաբերյալ որևէ փոփոխություն չի արվել:
Աղբյուր` «Panorama.am» - 10:13 | Հայաստան Երկրաշարժ Աշոցքում
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա. ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:07 | Հայաստան ՀՀ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Քամու ուժգնացումը կդիտվի 7-12մ/վ. ջերմաստիճանը՝ ցերեկը +24+26, երեկոյան +17+19:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 10:02 | Հայաստան Այսօր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 01:17 | Աշխարհում Ֆրանսիայում 2 մարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են լուրջ վնասվածքներ
Սպորտային մեքենան մրցաշարի ժամանակ դուրս է եկել երթևեկելի մասից և մխրճվել հանդիսատեսների բազմության մեջ:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:12 | Տարածաշրջան Իրավապաշտպան. Եվրատեսիլից հետո Ադրբեջանում իրադրությունը կվատանա
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ ուշադրություն բևեռելու նպատակով իրավապաշտպանները մտադիր են Բաքվում անցկացնել համերգ «Երգը ժողովրդավարության համար» խորագրով:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:06 | Աշխարհում Չեխիան ծրագրում է Գլխավոր հյուխատոսություն բացել Օդեսայում
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ճեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 00:59 | Աշխարհում Ուկրաինացիները նախընտրում են հանգստանալ Ղրիմում, Իսրայելում և Իսպանիայում
Այս տարի ուկրաինացիների 45%-ը նախընտրում է հանգստանալ արտերկրում:
Աղբյուր՝ «novostimira.com.ua» - 00:54 | Աշխարհում Գնդակահարել են Սադամ Հուսեյնի թիկնապահի ընտանիքին
- 00:48 | Աշխարհում Բողոքում են Իրաքի ներքին գործերին միջամտելու դեմ
Շուրջ 200 բողոքի ցույց են արել Իրաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:43 | Աշխարհում Պակիստանը պատրաստվում է հերթական հրթիռային փորձարկումներին
Մինչև մայիսի վերջը մտադիր են փորձարկել փոքր հեռավորության «Նասր» բալիստիկ հրթիռները:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:37 | Աշխարհում Առնետները գրոհում են Պետերբուրգի բազմաբնակարանները
Հյուսիսային մայրաքաղաքի բնակիչները բողոքում են:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:32 | Աշխարհում Քառօրյա սուգ Իտալիայում
Վարչապետի հրամանով՝ պետական դրոշները երկրի ամբողջ տարածքում խոնարհված կմնան ևս երեք օր:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:26 | Աշխարհում Պինգվինը, որ փախչում էր պինգվինաշեն
Ճապոնիայում կենդանաբանական այգուց երկու ամիս առաջ փախած պինգվինը գտնվել է:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:20 | Աշխարհում Քաղաքակա՞ն, թե մշակութային քայլ
Բելառուսի նախագահը պարգևատրել է Կիրկորովին:
Աղբյուր՝ «topnews.ru» - 00:11 | Աշխարհում Օգտատերերը «Facebook»-ից պահանջում են 15 մլրդ դոլար
20 օգտատերեր հայց են ներկայացրել՝ իրենց համացանցային ակտիվությանը հետևելու համար: Նրանց խոսքերով՝ հետևել են իրենց գործողություններին նույնիսկ երբ ցանցում չեն գտնվել:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:06 | Աշխարհում Մեզ հետ ոչ մի կապ չունի, բայց հետաքրքիր է
Որոշ հաշվարկներով՝ կանայք տարեկան լրացուցիչ 1,3 հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ: Իսկ վերջիններս հազար դոլար ավելի են ծախսում, քան տղամարդիկ:
Աղբյուր՝ «inosmi.ru» - 23:56 | Աշխարհում Հակաթուրքական ակցիա Իրաքում
Բասրայում շուրջ 200 մարդ բողոքի ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ:
Աղբյուր՝ «azatutyun.am» - 23:47 | Աշխարհում ՎԶԵԲ-ը որոշել է ստեղծել ներդրումային հիմնադրամ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի որոշմամբ՝ նոր ստեղծվելիք 1 մլրդ եվրոյի ներդրումային հիմնադրամից ֆինանսավորվելու են արաբական երկրների տնտեսությունները:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:42 | Աշխարհում «Մեծ ութնյակը» Հունաստանը տեսնում է եվրագոտում
Այդ մասին նշված է Գագաթնաժողովում ընդունված հռչակագրում:
Աղբյուր՝ «bbc.co.uk»
12:27 29/10/2011 » Հասարակություն
«Դասարանն ասա, տանեմ, դռան մոտ իջեցնեմ». Երբ ուղևորը մոռանում է իր իրավունքերի մասին
Քաղաքային տրանսպորտի բարելավման մասին խոսում ու նախագծեր էին պատրաստում դեռ Երվանդ Զախարյանի քաղաքապետության օրոք, երևի դրանից առաջ էլ: Մինչդեռ այսօր էլ քաղաքացիները մինչ աշխատավայր, դասի կամ այլ տեղ հասնելը, հասցնում են մի լավ նյարդայնանալ:
Մեր խմբագրության աշխատակիցներից մեկը` ամեն օր տեղ հասնելուն պես ասում է. «Հեսա քաղաքապետի պատին գրեմ, էս ի՞նչ է կատարվում, ահավոր է»: Կոմիտասից Շրջանային հասնելու համար նա ամեն օր 20-30 նույնիսկ 40 րոպե երթուղայինի է սպասում: Բարկացած գրում է քաղաքապետի ֆեյսբուքյան էջին, մի մասը մնում է, մի մասը հետո անհետանում: Էդ մնացածների տակ էլ արձագանք չի լինում:
Երեկ մյուս աշխատակիցը, ով Շենգավիթից է, եկել էր ու բարկացած պատմում, թե ինչպես էր թիվ 29 երթուղային տաքսու վարորդը վիրավորական հայհոյանքներ էր տեղում մյուս երթուղայինի վարորդների ու իրեն կանգառից դուրս կանգնեցնող քաղաքացիների հասցեին: Նստածներից որևէ մեկը չի արձագանքել:
Այսօր էլ մյուս աշխատակիցն է եկել: Հարցնում եմ` ո՞նց ես, ասում է` նյարդայնացած: Ինչո՞ւ: Ցույց է տալիս բաց գույնի պիջակը` դեմը լրիվ սև յուղ: Երթուղային տաքսուց հիշատակ կմնա:
Երեկ ուղիղ մեկ ժամ պահանջվեց ինձանից Չարենցի փողոցից Հարավ Արևմտյան թաղամաս հասնելու համար: Ծանոթներիցս մեկը պատմում է, որ 117 համարի երթուղայինով երթևեկելիս հանկարծ Լինինգրադյան փողոցում կարմիր լույսի տակ սպասող տաքսու վարորդը գլուխը դրել է ղեկին ու քնել: Կողքի մեքենաների ազդանշաններից հետո արթնացել է ու քնաթաթախ, արյունոտ ու փակվող աչքերով սկսել վարել: Պատմում է, թե էդ պահից սկսած աչքը չի հեռացրել վարորդի դեմքից:
Արդեն հրաժարական ներկայացրած քաղաքապետի ֆեյսբուքյան էջին գրեթե ամեն օր բողոքներ էին զետեղվում` Երևանի հասարակական տրանսպորտի վատ վիճակի մասին: Երթուղային տաքսիների վարորդների գերհոգնածության ու լարված աշխատանքի, հայհոյանքերի, Չինաստանից սպասվող ավտոբուսներ բերելու, Երևանի հասարակական տրանսպորտի լավ ապագայի, Մետրոյի նոր կայարանի բացման մասին շատ, շատ, շաաա՜տ է խոսվել: Բայց խնդիրները ոնց կան, կարծես նույնությամբ մնացել են:
Հանուն արդարության պետք է նշել, որ մեկ խնդիր գոնե քաղաքային իշխանություններին հաջողվել է լուծել: Քաղաքի կենտրոնում երթուղային ոչ մի փոխադրամիջոց կանգառ չի անում` տեսախցիկն արձանագրում է, տեսուչը` հսկում: Կենտրոնից դուրս, որտեղ սիրտդ ուզի, կարող ես ձեքդ բարձրացնել ու երթուղային կանգնացնել: Իջնելուց արդեն ուղևորի բարձրաձրած ձայնն էլ չի օգնի, որ վարորդը կանգառից դուրս կանգառ անի:
Մի անգամ հիշում եմ, Օրբելի փողոցում, երթուղային տաքսու մեջ գտնվող մի կին խնդրեց, թե դպրոցի մոտ կկանգնեք: Վարորդը` թե չեմ կարող: Բախտի բերմամբ, թե թարսի պես, հենց դպրոցի մոտ կանգնած մի քաղաքացի կանգնացրեց երթուղային տաքսին: Վարորդը արգելակեց: Իջնող ուղևորը բարկացավ, թե որ նա նստելու չլիներ, չէիր կանգնելու, չէ՞: Վարորդն էլ բղավեց. «Հետ արի նստի, դասարանն ասա, տանեմ, դռան մոտ իջեցնեմ»:
Բոյկոտել, ընդհանարպես երթուղային տաքսուց չօգտվել, չես կարող: Մետրոն ամեն տեղ չէ, որ հասնում է: Բայց գոնե հայհոյող, ծխող վարորդին կարելի է, չէ նկատողություն անել, գոնե կարելի չէ սաստել, խմած երթուղային բարձրացած տղամարդուն, որ աջ ու ձախ նստածների վրա գոռում ու նկատողություններ է անում: Գոնե քեզ արժանապատիվ մարդ կզգաս:
Բայց դե դա էլ չի օգնի հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավմանը: Չգիտեմ, թե ով կլինի հաջորդ քաղաքապետը, բայց մի բան հստակ գիտեմ: Երևանցիներն առաջին հերթին նրանից ակնկալում են հասարակական տրանսպորտի միջոցով արժանապատիվ երթևեկություն, առանց որևէ մեկի գիրկը նստելու, մեկի բերանը կամ թևի տակը մտնելու... Արդարացի պահանջ է, չէ՞, ուզում ես ընդամենը արժանապատիվ ուղևոր զգալ, թե չէ հենց բարձրանում ես տրանսպորտ, մոռանում ես որ դու ինչ-որ իրավունքներ ունես, կարող ես ծխելն արգելող օրենքի մասին պատուհանին ցուցանակ ամրացրած վարորդին հիշեցնես քո իրավունքի մասին ու խնդրես չծխի, կամ էլ ...
Ի վերջո, սա այն միջոցն է, որից աշխատանքի, դասի, հարազատի տուն կամ այլուր գնացող քաղաքացին օրական գոնե նվազագույնը երկու անգամ օգտվում է:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:53 21/05/2012 » Հասարակություն
13:50 21/05/2012 » Հասարակություն
13:45 21/05/2012 » Քաղաքական
13:42 21/05/2012 » Քաղաքական
Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին
13:33 21/05/2012 » Սպորտ








Հայաստանում ոչ թե սեքսուալ հեղափոխություն է եղել, այլ էվոլյուցիոն հեղափոխություն
Թյուր է կարծիքը, թե սեռական խնդիրների մասին չխոսելն ու չբարձրաձայնելը ապահովագրում է հասարակությանն ասեքսուալությունից:
Հմայակ Հովհաննիսյանն իսկապես ասել է` Ծառուկյանն Աստված չի
Խնդիրները և նպատակները վերանայվում են, ուստև պետք է վերանայվի նաև իմ մասնակցության ձևաչափը:
«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր
- Թողեք իրենք իրենցով կքննեն, կասեն: