Արգիշտիի 4-րդ շենքի բնակիչները ահազանգում են. «Այդ պարսիկ չելածները չեն էլ ամաչում, օրը ցերեկով էլ են սեքս անում»

14:28 17/11/2011 » Panorama ©

Արգիշտիի 4-րդ շենքի բնակիչները ահազանգում են. «Այդ պարսիկ չելածները չեն էլ ամաչում, օրը ցերեկով էլ են սեքս անում»

Մի քանի օր է տարբեր զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվում է Արգիշտի փողոցի մի խումբ բնակիչների տարածած նամակները, որոնք դժգոհություն են հայտնում իրենց շենքում տիրող բարքերից: Այսօր էլ Panorama.am-ը էլեկտրոնային փոստին մի նամակ է ստացել Արգիշտի փողոցի 4-րդ շենքի մի քանի բնակիչներից: Նշենք, որ նամակը եկել է [email protected] հասցեից:
 
Մեր խնդրանքին, տրամադրել որևէ հեռախոսահամար, հրաժարվեցին, իսկ էլեկտրոնային փոստով ուղարկված մեր հարցերին որոշակի պատասխաններ այդ անձը չտվեց:

Ինչևէ, ինչպես նշում է «Արգիշտի փ.շենք 4-ի բնակիչների պաշտոնական ներկայացուցիչ» Լեյլա Սարդարյանը, նամակը խմբագրություն են ուղարկում օգնության ակնկալիքով:

Շենքում տիրող բարքերի մասին բնակիչները հետևյալ են պատմում.

«Բնակչուհի` Լուիզա Տեր-Աբրահամայն. «Ես էլ չեմ կարող դիմանալ այս անբարո մթնոլորտին: Անբարո կանայք ազատորեն շրջում են շենքում և իրենց ծառայություններն են մատուցում պարսիկ հաճախորդներին: Իսկ այդ անշնորք պարսիկները իրենց անբարո կանանց հետ սեքսով են զբաղվում բաց դռներով ու պատուհաններով բնակարաններում: Ամեն ինչ պարզ երևում է, իսկ ձայներն էլ լսվում: Չգիտեմ ինչ անեմ, ում դիմեմ»:

Բնակչուհի` Լիլիկ Կարապետյան. «Ես ունեմ երեխաներ որոնք անընդհատ հարցնում են ինձ , թե այդ ինչ ձայներ են գալիս միջանցքից: Արդեն հոգնել եմ իմ երեխաներին ստելուց: Չգիտեմ` ինչ ասեմ նրանց: Այդ պարսիկ չելածները չեն էլ ամաչում, օրը ցերեկով էլ են սեքս անում: Ձայները գլուխներն են գցում, ու սկսում են բարձր երաժշտության տակ պարել: Ահավոր է, ահավոր»:

Բնակիչ` Սուրեն Դավթյան. «Այս շենքում չկա նորմալ մի ղեկավար, որ կասեցնի այդ անբարո դուրսընկածների մուտքը այս շենք: Ում դիմում ենք, ասում են այո շատ ահավոր է: Բայց ոչ ոք չի կարողանում նրանց դեմն առնել: Անվտանգության աշխատողներն էլ մեծ հաճույքով կամ դիմավորում են նրանց կամ էլ լավագույն դեպքում խոչընդոտում են նրանց մուտք գործելուն, չնայած դա էլ չի օգնում: Դուրսընկածները այլ մուտքերով են մտնում կամ էլ իրենց հաճախորդ պարսիկները իջնում են և դիմավորում նրանց: Այս ամենը այդ սրիկա Գուգոյի պատճառով է»:

Բնակչուհի` Սուսաննա Սարգսյան. «Մենք քուն ու դադար չունենք: Կորցրել ենք քնի ու ժամի զգացումը: Գիշերը ժամը 2 արթնանում ենք դրանց ձայներից: Հոգնել ենք: Եվ ցերեկն է այս վիճակը և գիշերը: Բա դրանք որ պարում են, առաստաղը դղրդում է: Մի խոսքով, չերկարացնեմ, ահավոր անկայուն վիճակ է»:

Նամակում նաև ասվում է, որ բնակիչներից մի քանիսը արդեն վաճառել են իրենց բնակարանները ու հեռացել այս շենքից այդ անբարո կանանց ու պարսիկների արածներից հետո:

«Այս ամենը արդեն շարունակվում է 2 տարի: Այդ պարոն Գուրգենը անգամ չի էլ մտածում թե մենք ինչ ենք զգում: Նրան միայն փողերն են հետաքրքրում»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց