Հայկական «sale»-երի պերճանքն ու թշվառությունը. Լրագրողական դիտարկումներ

16:47 23/12/2011 » Հասարակություն

Հայկական «sale»-երի պերճանքն ու թշվառությունը. Լրագրողական դիտարկումներ

Երևանյան խանութներում այս օրերին տեղ ու դադար չկա. բրենդային հագուստ վաճառող մի քանի խանութներում սկսվել են նախատոնական զեղչեր, ինչն էլ մեծ իրարանցում է առաջացրել հայերի շրջանում: Դեռ վաղ առավոտից խանութների մոտ հավաքված մարդկանց հերթերը և դրանցում հրմշտոցն ու աղմուկ-աղաղակը չի դադարում նաև օրվա ընթացքում: Իսկ օրվա վերջում, երբ թվում է, թե զեղչային իրարանցումից ստեղծված կրքերը պետք է մարված լինեն, արդեն խանութի ներսում հանդերձարանը տեղափոխվում է կենտրոն` վաճառասրահ. մարդիկ, հիմնականում աղջիկները, չսպասելով հերթերին, հագուստը փորձում են հենց սրահում:

Ամեն ինչ սկսվում է «Sale»-ի մասին sms-ից. մարդն ստանում է խանութի ղեկավարության կողմից բաղձալի 50 տոկոսանոց (կամ 30, կամ 70 դա կախված է խանութի քմահաճույքից) զեղչի մեկնարկի մասին հաղորդագրություն, լարվում ու այդպես լարված գիշեր անցկացնում, իսկ հաջորդ օրն էլ սկսվում է «խանութային տուրուդմփոցը»:

Զեղչերի ժամանակ վաճառվող հագուստն ակնհայտորեն տարբերվում է սովորական օրերին վաճառքի հանված հագուստից. Այն թափառում է գնորդների ոտքերի տակ, այս ու այն կողմ և հետո լրացնում սեղանների վրա ձևավորված հագուստի հսկայական կույտը:

Հայաստանում զեղչային կուլտուրա կամ զեղչային քաղաքականություն, ըստ իս, չկա. ապրանքն այստեղ է գալիս այնքան թանկ գնով, որ նույնիսկ 50 տոկոսանոց զեղչի դեպքում հագուստը ներկրողը մեծ եկամուտ է ստանում: Հետևաբար, ոչ մի զեղչ Հայաստանում ավելին չէ, քան պարզ ճնշում գերագահության վրա: Գուցե, օրինկաս գրոտեսկային թվա, բայց գերագահությունն այն է, երբ 10 դոլարանոց ապրանքը վաճառվում է 5 հազար դոլար, զեղչով՝ 4800 դոլար կամ, լավ, 2500 ԱՄՆ դոլար: Հայաստանում զեղչային համակարգ չի կարող աշխատել, որովհետև կա մենաշնորհ, որտեղ յուրաքանչյուրն ունի տվյալ ապրանքի միակ օրինակը: Նա այդ ապրանքի վրա դնում է իր ցանկացած գինը: Հետո, քանի որ դա, բնականաբար, չի վաճառվում, բայց ագահության ծարավը մնում է, մտածում է՝ բեր այնպես անեմ, որ ժողովուրդը մտածի, թե իր համար եմ անում, մի քանի դրամ է զեղչում:

Բրենդային հագուստ վաճառող խանութներից մեկում (անունը չենք նշում, որպեսզի չընկալվի որպես գովազդ) նախօրեին շշմելի երևույթի ականատեսը եղանք. 32 900 դրամանոց աշնանային անձրևանոցը, ինչպես գրված էր պիտակի վրա, զեղչվել է 50 %-ով և վաճառվում է 29 950 դրամով, մինչդեռ, ըստ տրամաբանության, այն պետք է վաճառվեր 16 450 դրամով:

Ու սա կոչվում է ամանորյա զեղչ))))
 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց