«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի ցույց Երևանում

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

21:27 17/03/2017

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:00 Աշխարհում
Ռուսաստանի մասին ուկրաինացի ռեժոսորի ֆիլմը Կաննում սուլոցների է արժանացել

Սերգեյ Լոզնիցի «Խոնարհը» ֆիլմը նկարահանված է ռուսերենով, և գործողություններն ընթանում են ժամանակակից Ռուսաստանում:

19:45 Աշխարհում
Ատրճանակով զինված Ջոկերը վեխեցրել է Մայամիի բնակիչներին

Երիտասարդին ձերբակալել են առանց թույլտվության զենք կրելու համար:
Աղբյուր՝  Sun Sentinel

19:00 Աշխարհում
Alibaba- ն թույլ կտա ապրանքների համար «դեմքով» վճարել

Չինական կորպորացիան պատրաստվում է ապրանքների վճարման համար կենսաչափական համակարգ ներդնել:

18:06 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում մի ամբողջ փողոց թրթուռների բազմացման բույն է դարձել

Բնակիչները փորձել են ինքնուրույն ազատվել անհանգստացնող միջատներից, բայց նրանք կրկին վերադառնում են:

17:37 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ:

Քննարկվել են «2013 թվականի դեկտեմբերի 2-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը և կնքման ընթացակարգերի հետագա կատարմանը վերաբերող հարցեր: Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել հիշյալ Համաձայնագրում և դրա Հավելվածում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:12 Հայաստան
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահները Եվրոպական Պառլամենտի Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք խմբակցության ներկայացուցչի ու խմբակցության արտաքին հարաբերությունների բաժնի վարիչի հետ քննարկել են

Եվրոպական պառլամենտում խմբակցության և Հայ Ազգային Կոնգրեսի համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրան ուղղված վստահության կառուցման միջոցառումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Պայամանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպական պառլամենտում խմբակցության և Կոնգրեսի միջև համագործակցության խորացման մասին:
Աղբյուր՝ Հայ Ազգային Կոնգրես

16:44 Հայաստան
«ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Ի. Կոստեցկայան և հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Ա. Սոկոլովը ծանոթացել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում

շարժական բուժախտորոշիչ կլինիկայի միջոցով ծառայությունների տրամադրման  ընթացքին (ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտություններ)։ Այցի ընթացքում նրանք զրուցել են համայնքում իրազեկման աշխատանքներ իրականացնողների և ծրագրի շահառուների հետ: 
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

16:33 Հայաստան
Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Գյումրու «Կուրսկի» հրապարակում:

«Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և ՀԵՀ- ի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագիրը, որի շրջանակներում կանգնեցվել է հուշաքարը: Բացման պատիվը տրվել է հերոսների ծնողներին ու զավակներին: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, հյուրեր, գյումրեցիներ։
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 

15:42 Հայաստան
Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը և Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժ. Աունը քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության

և առաջիկայում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցեր: Ժոզեֆ Աունը ներկայացնրել է Լիբանանի բանակի առջև ծառացած խնդիրները, որոնք առնչվում են երկրի սահմանների և ներքին անվտանգության ապահովմանը: Երկուստեք անդրադարձ է կատարվել բանակաշինության խնդիրներին՝ արդի մարտահրավերներին դիմակայելու պատրաստականության տեսանկյունից:
Աղբյուր՝ mfa.am

15:30 Հայաստան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը Շիրակի մարզի Բավրա գյուղում ծանոթացել է հնդկացորենի վերամշակման նորակառույց գործարանի աշխատանքներին:

Գործարանի կառուցումը կյանքի է կոչվել Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դևեճիէան, Էքզերճիէան ընտանիքների և Ք. Շիմշիրողլուի միջոցներով: ENPARD ծրագրի շնորհիվ էլ գործարանը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով: Հնդկացորենի առաջին խմբաքանակը շուտով կվաճառվի հայկական շուկայում «Նոր հատիկ» մակնշմամբ: Հիմնադրամն այսօր Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը բացել է բիոքիմիական հետազոտությունների ախտորոշիչ բուժլաբորատորիա` համալրված անհրաժեշտ սարքավորումներով և կահույքով:
Աղբյուր՝ himnadram.org

15:05 Հայաստան
Փոխըմբռնման հուշագիրը հիմք կծառայի Թումանյան համայնքի Աթան, Շամուտ, Մարց և Ահնիձոր բնակավայրերի 3-ից 6 տարեկան երեխաների համար վաղ մանկության կրթական ծառայությունների ստեղծմանը

Հուշագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, Լոռու մարզի Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) միջև: 
Թումանյան համայնքի, այդ թվում՝ Աթան, Շամուտ, Մարց և Ահնիձոր բնակավայրերի 3-ից 6 տարեկան երեխաները կխաղան ու կսովորեն ինտերակտիվ ուսուցման մեթոդներով: Խմբերում կլինեն 10-15 երեխա, ովքեր միասին կանցկացնեն օրական 3-4 ժամ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերահսկի անվտանգության կանոնների ապահովումը, ինչպես նաև ծառայությունների և վերապատրաստումների որակը:
Աղբյուր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ


 

14:53 Հայաստան
ՀՀ ԱՆ տեղակալի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «GIZ» աջակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում

GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Որպես կարևոր դրույթներ՝ նախարարի տեղակալն առանձնացրել է Էլեկտրոնային հարցումների ներդրման, տեղեկատվություն տիրապետող մարմինների կողմից պրոակտիվ քաղաքականության և տեղեկատվական ռեեստրների վարման ու հրապարակման կարգավորումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

14:42 Հայաստան
Գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 107-ամյակի օրը հարգանքի տուրք է մատուցվել նրա հիշատակին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, քաղաքապետի տեղակալը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի և «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամները ծաղիկներ են խոնարհել գրողի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ ու որդու շիրիմներին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:30 Հայաստան
Ջրի սակավության ճգնաժամային խնդրին անդրադառնալու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագիրը,

որը կխթանի ջրի պատասխանատու կառավարումը Արարատյան դաշտում՝ հանրային իրազեկման և քաղաքացիական մասնակցության ավելացման միջոցով: Եռամյա ծրագրի շրջանակում ջրի արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կներգրավվեն տեղի բնակիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պետական գերատեսչությունները և քաղաքականություն մշակողները: Ծրագիրն իրականացվելու է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Բնապահպանական օրենսդրության հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Աղբյուր՝ ԱՄՆ դեսպանատուն

14:18 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերագործարկել է իր կայքէջը՝ justexpert.am

Կայքի նորարարություններից է «հարց փորձագետին»  բաժինը, որի միջոցով կայքի այցելուն փորձագիտական աշխատանքին վերաբերող իրեն հուզող հարցերի վերաբերյալ կարող է առցանց եղանակով խորհրդատվություն ստանալ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

14:04 Հայաստան
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված

«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 16 մասնակիցներից գործարար ծրագիր էր ներկայացրել 12-ը: Գաղափարները ներառում էին չրերի, թեյերի, մրգային կոնֆետների արտադրություն, հյուրատնային ծառայություններ, ռեստորանային համալիր, նորաձևության սրահի հիմնում և կարի արտադրություն: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության` մատչելի վարկերի տեսքով:
Աղբյուր՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ

13:53 Հայաստան
Առաջին հայկական հեռախոսներ և պլանշետներ արտադրող TSD ընկերությունը հունիսի 1- ին 11:00-6:30- ն իր դռները կբացի բոլոր երեխաների առջև

Այդ օրը 8-14 տարեկան բոլոր հետաքրքրասեր դպրոցականները «Կրտսեր Մերգելյան ակումբ» նախագծի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց օրն անցկացնելու նորագույն տեխնոլոգիաների աշխարհում:
Աղբյուր՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերութուն

13:40 Աշխարհում
Մայիսի 28-ին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային V մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական  դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Մերի Մուսինյանը:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

13:25 Հայաստան
Մայիսի 31-ին 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կկայանա «Դեբյուտ» խորագիրը կրող երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնի երկրորդ համերգը

Երեկոյի ընթացքում կհնչեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի ավան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Մուտքն ազատ է։
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

13:12 Հայաստան
Այսօր 14:30-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Համբարձման տոնին» նվիրված միջոցառում:

Այս տարի թանգարանն իր գործունեության ծրագրում անդրադառնում է նաև ազգային, ժողովրդական և եկեղեցական տոներին: Տոնի իմաստն ու խորհուրդը համապատասխան երգերով կապահովի «Վան» ազգագրական համույթը:
Աղբյուր՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

13:00 Հայաստան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգրկվել է Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։

Այս տարի միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։
Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կ. Օրբելյանը։ Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռ. Սարգսյանի հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մամուլի հաղորդագրություն
 

11:15 Աշխարհում
Indonesian president urges calm after suspected suicide attacks in Jakarta

Ten people, including five police officers and five civilians, were also wounded in the twin blasts that were detonated five minutes apart by the two suspected attackers in the Indonesia capital late on Wednesday evening, police said.

10:25 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջազային երեկո

Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն, Ռ. Պետրոսյանը (դաշնակահար), Ք. Շահիրյանը (ջազ վոկալ), Լ. Սարգսյանը (ջազ վոկալ): Սկիզբը՝ մայիսի 26- ին 19:00- ին: Մուտքն ազատ է:

10:12 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանը մայիսի 24- ին Երևանի և ՀՀ մարզերի մարզպետարանների սպորտի պատասխանատուների մասնակցությամբ, անցկացրել է խորհրդակցություն՝

առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի ոլորտներում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Հանդիպման սկզբում Խ. Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի 16 ուղղություններով նախարարության կողմից տարվող աշխատանքները: Հանդիպումից հետո հյուրերին  «Լավագույն մարզական ընտանիք-2017» ստուգատեսի վերաբերյալ տրամադրվել են տպագիր պաստառներ, որոնք տարածվելու են ՀՀ ողջ տարածքում և Արցախում, ինչպես նաև տրամադրվել է 1-ին և 2-րդ փոիլերի անցկացման համար մարզագույք:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10:00 Հայաստան
Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին

սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

18:33 Հայաստան
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնտբոլի ակումբն առաջին անգամ կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջև փեյնտբոլի սիրողական մրցաշար

Մրցաշը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին, Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել միայն ՏՏ ոլորտի ընկերություններ, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12: ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Ա. Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ: Առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա որսորդական զենք, գավաթ և պատվոգրեր:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի և IDeA հիմնադրամի տնօրեն Է. Մանուկյանի հանդիպման ժամանակ

Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև  Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջարկների փաթեթները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

Տեսանյութեր

Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան
13:30 24/05/2017

Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}