Երևանում անցկացվեց «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

19:12 20/04/2017

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:12 Հայաստան
Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 9000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն ավելի է ոգևորում ու քաջալերում զինվորներին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

12:43 Աշխարհում
Լոնդոնում Թրամփի դեմ բողոքի ցույց է անցկացվել

100 ակտիվիստներ, Ազատության արձանի տեսքը ստացած, ցույցն անց են կացրել ամերիկայի դեսպանատան առջև:

12:00 Աշխարհում
1970 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասին

Նա իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Պրոֆեսիոնալ թենիսիստ է դարձել տասնվեց տարեկանում:

11:43 Աշխարհում
Ապրիլի 29- ին նշվում է Պարի միջազգային օրն՝

ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):

11:28 Հայաստան
Ապրիլի 28-ին Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դ. Մայրեդին՝

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Ա. Մուրադյանի ուղեկցությամբ: Հայրապետը կարևորել է Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղղված քայլերը, որոնք կնպաստեն քաղցկեղի կանխարգելմանը և բուժմանը, խոսել է բնակչության իրազեկվածության, ինչպես նաև առողջապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

11:14 Հայաստան
Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Ուդմուրտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Տեսաժողովին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալները, նախարարի խորհրդականը, նախարարության աշխատակիցներ: Ուդմուրտիայից տեսակապով միացել են ՌՀՄ Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մ. Առաքելյանը, փոխնախագահ գործարար Ա. Միրզոյանը և այլք: Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը ներկայացրել է նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարևորել համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

 

11:00 Հայաստան
Հայաստանյան մասնավոր ընկերությունները պատրաստվում են ֆինանսավորել ստարտափներին` նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար:

Ծրագիրը պիլոտային է, ֆինանսավորման չափը` նախնական: Մի խումբ գործարարներ
արդեն ընդգրկված են ստարտափներին գնահատող հանձնաժողովում: Նախապես
հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել մի քանի տասնյակ ստարտափներ: Նրանցից ընտրված ինը մասնակիցները մրցութային երկրորդ փուլում հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց բիզնես պլանը: Ներկայացված գաղափարները հիմնականում վերաբերում են ՏՀՏ ոլորտին` ծրագրային ապահովում, ինտերնետ, մոբայլ տեխնոլոգիաներ:
Աղբյուր՝ mtcit.am

 

 


 

10:39 Հայաստան
Ապրիլի 28-ին Գյումրու Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում կայացել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»

մրցույթի եզրափակիչ փուլը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, նախարարության աշխատակիցներ, մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Մրցույթին մասնակցել են հանրապետության երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատությունների թիմեր: Առաջին տեղը գրավել է «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմը:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10:25 Հայաստան
Ապրիլի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների հետ

Հանդիպումն անցել է ուսանողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով: Նրանց հիմնականում հետաքրքրել է ՀՀ պետական պարտքի վտանգավորության հարցը: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Ա. Մարգարյանը պարզաբանել է, որ Հայաստանը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում` հորդորելով կրթահամալիրի սաներին ուսումնասիրել այն ցուցանիշները, որոնք սահմանում են պետական պարտքի վտանգավորության շեմը:
Աղբյուր՝ minfin.am

10:12 Հայաստան
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 28- ին տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը

Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՏԶՀ 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին մանրամասն ուսումնասիրել ՀՏԶՀ 2017 թ. ծրագրերը՝ առաջնահերթ իրականացման համար հստակ հայտանիշներ և մեխանիզմներ սահմանելու նպատակով:Հիմնադրամի գործադիր տնօրենը զեկուցել է նաև 2017 թ. համար ըստ համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման բաղադրիչների նախատեսվող ծրագրերի մասին:
Աղբյուր՝  gov.am

19:00 Հայաստան
Երևանի քաղաքապետը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մ. Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր,

որով նախատեսվում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր: Մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի «Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ արհեստագործական, լուսանկարչական, նորաձևության, նաև հայկական խոհարարական արվեստի ուղղություններով: Ծրագրին կկարողանան մասնակցել 18-20 տարեկան երիտասարդներ՝ ինչպես անվճար, այնպես էլ մատչելի անդամավճարով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:48 Հայաստան
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման»

քառամյա ծրագրի «ՀՀՏԶ» մեկնարկային կոնֆերանսին: Ծրագիրը ԵՄ նոր նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել Արևելյան Գործընկերության երկրների համայնքներին դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող: Համայնքում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ծրագիրը կաջակցի համայնքի ղեկավարներին, որպեսզի նրանք համագործակցեն մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

18:44 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Ս. Շաբաևը քննարկել են Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը,

առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Ներկայացնելով ոլորտի արդիական հարցերը` նախարար Ի. Առաքելյանը կարևորել է հանրապետությունում թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը: Անդրադարձ է կատարվել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև ծախսերի կրճատման միջոցով թռչնամսի ինքնարժեքի նվազեցման հնարավորությանը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

18:33 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանը քննարկել են բուհի և Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր

Նախագահ Սահակյանը կարևորել է նման փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջև կապերը հետևողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մ. Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

18:20 Աշխարհում
ՀՀ ՔԿ նախագահ Ա. Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով  քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։ ՌԴ քննչական կողմիտեի նախագահ Ա. Բաստրիկինի հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դ. Յալպաևի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին վերաբերող հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

18:06 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում,

որին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, նախարարության տարածաշրջանային վարչությունների ղեկավարներ, սփյուռքահայ հայտնի բարերարներ, գործարարներ և ներդրողներ: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը բազում ծրագրեր է մշակում և իրագործում երկրում տնտեսության զարգացումը, կայունացումը և առաջընթացը ապահովելու համար:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն


 

17:53 Աշխարհում
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վ. Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին

ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հ. Ազիզյանը, ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության պետ Ա. Ղևոնդյանը: Նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

17:40 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր`

ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:25 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստ

«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի նպատակը, խնդիրները և առաջիկա ծրագրերը ներկայացրել է մշակութային գործիչ, «Նաիրի» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը: Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն առաջարկել է ժյուրիի կազմում անպայման սփյուռքահայ մշակութային գործիչների ընդգրկել, որպեսզի համահայկական մշակութային փառատոնում Սփյուռքի ներկայացիցներ ունենալ:
Աղբյուր՝ ՀՀ սփյսուռքի նախարարություն

17:12 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանն ապրիլի 26-ին ՀՀ Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է

Արտենի և Արագածավան համայնքներ, հանդիպումներ ունեցել նշված համայնքի ղեկավարների հետ: Արտենիհամայնքի ղեկավար Գ. Խլղաթյանը նախարարին է ներկայացրել  համայնքի ընթացիկ աշխատանքները, մասնավորապես, անդրադարձել  է «Արթին չրերի արտադրություն կոոպերատիվի» ընդլայնման ծրագրին, որի նպատակն է համայնքում զարգացնել գյուղատնտեսությունը, խթանել ձեռներեցությունը, բնակիչների համար ստեղծել բերքը մթերելու հնարավորություն:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

17:00 Հայաստան
24.04-28.04.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 810.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում

և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

16:44 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունը շարունակել է Կոտայքի մարզում անցկացվող «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով

36-ժամանոց դաշտային վարժանքը, որի ընթացքին հետևել է նաև ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը: Ուսումնավարժության հիմնական նպատակը ՓԾ միջազգային մարդասիրական առաքելությունների համար նախատեսված և ՄԱԿ-ի որակավորում ունեցող թիմի պատրաստվածության բարձրացումն է:
Աղբյուր՝ mes.am

 

 

 

16:35 Հայաստան
Քննարկվել են Հայաստանում մասնագիտական և աշխատանքային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի աշխատանքի տեսչության և աշխատանքի պաշտպանության և աշխատանքի միջազգային չափորոշիչների հարցերով գլխավոր մասնագետներ Վ. Մոկանուին և Լ. Սիբբելին ներկայացրել է աշխատանքի պաշտպանության և վերահսկողության ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխություններն ու դրանցից բխած քայլերը։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

16:33 Աշխարհում
Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը,

որին մասնակցել են գործընկեր վեց պետությունների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Կ. Նազարյանը։ Հանդիպման նպատակն է եղել անդրադարձ կատարել ԱլԳ ձևաչափի արդյունավետությանը և քննարկել հնարավոր կառուցվածքային փոփոխությունների առաջարկները՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ։
Աղբյուր՝ mfa.am
 

16:20 Հայաստան
Երևանում մեկնարկել է լողի ՀՀ առաջնությունը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գնտվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գ. Ղազարյանը:
Առաջնության մեկնարկային օրը լողորդները ուժերն են չափել 50 մ ազատ ոճ, 100 մ բրաս, 100 մ թիկնալող, 400 մ ազատ ոճ, 4 x 50 մ ազատ ոճի փոխանցալող մրցաձևերում:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
16:06 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը և ՀՀ- ում Էկվադորի դեսպան Խ. Ս. Պ. Էսպինոսան անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը

Գ. Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու խորհրդարաններում կձևավորվեն բարեկամական խմբեր, որոնք կնպաստեն խորհրդարանաների միջև ակտիվ համագործակցության հաստատմանը: Նորանշանակ դեսպանը նշել է, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանը և բազմակողմ համագործակցության զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

15:53 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գ. Գասպարյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար ու հավելել, որ կապը Սփյուռքի նախարարության հետ ավելի է սերտացել: Ա. Հարությունյանը նշել է, որ իր երազանքն է լինել եվրոպական այդ հեղինակավոր բեմում: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: 
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

15:42 Աշխարհում
Ապրիլի 25-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Համայնքների պուրակում տեղական իշխանությունների և հայ համայնքի հովանավորությամբ տեղի է ունեցել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արձանի բացման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել Ռոսարիո քաղաքի ավագանու նախագահ Դ. Լեոնը, Սանտա Ֆե նահանգի արդարադատության և մարդու իրավունքների Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռ. Վերոնը և այլք: Այնուհետև, Ռոսարիոսյի քաղաքապետարանի սրահում տեղի է ունեցել հայազգի ֆոտոլուսանկարիչ Ֆ. Կ. Օհնիկյանի «Ամենա Հայաստան» խորագրով ցուցահանդեսը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:30 Աշխարհում
Մեքսիկայում ՀՀ դեսպան Ա. Այվազյանը Հայոց ցեղասպանության թեմայով հարցազրույց է տվել մեքսիկական «El Universal» պարբերականին

«Հայոց Ցեղասպանություն, 102 տարի անց» խորագրով հոդվածում դեսպանը նշում է. «Որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, որն այժմ ունի իր սեփական պետությունը, մեր բարոյական պարտքն ենք համարում դատապարտել և պատժել անցյալի և ներկայի հանցագործությունները...»:
Հարցզրույցի իսպաներեն տարբերակը՝ eluniversal.com- ում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:17 Աշխարհում
Ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի՝ ցեղասպանության մասին պատասխանը ռումինական հեռուստաընկերության հարցին

Ապրիլի 24-ին ռումինական «TVR 3 - TVR Cluj» հեռուստատեսության «Բազմագույն Տրանսիլվանիա» հաղորդման ժամանակ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, լրագրողը հարցրել է, թե առաջին հերթին՝ ի՞նչ է նշանակում այս ցեղասպանությունը:
Հարցազրույցը հասնելի է այստեղ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

15:05 Հայաստան
Մայիսի 1-ին 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգան հիշատակի համերգով՝

նվիրված հայկական արդի երաժշտության կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին: 
Մամուլի հաղորդագրություն

14:52 Հայաստան
Գործարկվել է www.bizprotect.am վեբ հարթակը, որը ստեղծվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում:

Այս ծրագրով նախատեսվում է ամրապնդել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար: Ծրագիրն իրականացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ):
Աղբյուր՝ ԻՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու Շուշանիկ Ներսեսյան                          

13:26 Աշխարհում
Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Էստոնիայի հայ համայնքի հետ Տալլինում կազմակերպել է Մ. Սարիբեկյանի «Փրկության քարտեզ»

փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են եղել էստոնական հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի դիտմանը հաջորդած ընդունելությանը ելույթներով հանդես են եկել ֆիլմարտադրող Մանվել Սարիբեկյանը և Էստոնիայի լյութերանական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման: 
Աղբյուր՝ mfa.am

13:12 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով, խոհանոցային սպասքով և կենցաղային տեխնիկայով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

11:43 Աշխարհում
1926 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի գրող Նելլ Հարփըր Լին

Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Ծաղրասարյակ սպանելը․․․» վեպն է, որն էկրանավորվել է 1962 թ.։ Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և վաճառվել 30 միլիոնից ավելի տպաքանակով ամբողջ աշխարհում։

11:28 Հայաստան
Երևանում Լեհաստանի դեսպանությունը տեղեկացնում է մոնոներկայացումների «Արմմոնո-2017» միջազգային թատերական փառատոնի մեկնարկի մասին,

որի պաշտոնական բացումը կայանալու է ապրիլի 29-ին 18:30-ին, Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնը մեկնարկելու է Ն. Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացմամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

11:14 Աշխարհում
Ապրիլի 24-ին Օդեսայում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ՀՀ գլխավոր հյուպատոսի և տեղի հայերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ. Ղուլյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման վերաբերյալ հարցազրույց է տվել Օդեսայի «Գլաս», «Ստրանա Սովետով» և «Պլյուս» հեռուստաալիքներին: Ապրիլի 27-ին Օդեսայում կազմակերպվել է նաև «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը։
Աղբյուր՝ mfa.am

 

Տեսանյութեր

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն մերժեց
14:52 28/04/2017

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն մերժեց

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}