Կայացավ ԲՀԿ 9-րդ համագումարը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

19:00 10/02/2017

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:39 Աշխարհում
1841 թվականին այս օրը ծնվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Օգյուստ Ռենուարը:

Նրան առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը: Ռենուարի գործերից են Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը (1877) և Վիկտոր Շոկեի դիմանկարը (1880), «Հովանոցներ» (1879), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881) և այլ գործեր։ 

18:44 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յ. Սարվիի գլխավորած պատվիրակությունը

քննարկել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է հաջող և արդյունավետ համագործակցություն. ներկայումս նախանշվում են մեծ կարևորություն ունեցող նոր ծրագրեր: Յ> Սարվիի խոսքով` ՀՀ- ում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու նպատակով բանկի տեխնիկական աջակցության խորհրդատուի ջանքերով հրապարակվել է «Կենտրոնական և Արևմտյան Ասիայում աշխատելու համար անհրաժեշտ կրթությունն ու հմտությունները. Հայաստանում մանկավարժական կրթության բարեփոխումները» հաշվետվությունը, որում ներառվել են նաև ԿԳ նախարարության մեկնաբանությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

18:33 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խ. Հակոբյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն:

Հանդիպմանը ներկայացած մասնագետներն առաջարկել են մոտեցումներ ծառերի բնաշիվային աճի, պոչամբարների և այլ խնդիրների լուծումների վերաբերյալ: Մի քանի քաղաքացիներ դիմել են ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատանքի անցնելու խնդրանքով: Վերջիններիս պարզաբանվել է, որ նախարարության աշխատակազմում աշխատանքի կարելի է ընդունվել ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի համաձայն:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յ. վան դեր Կլաուն

կարևորել են երկու կառույցների փոխգործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Շեշտադրվել է ազատությունից զրկման վայրերում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի լույսի ներքո:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

18:06 Հայաստան
Girls in Tech Հայաստանը՝ ISTC-ի, EIF-ի և USAID-ի հետ համագործակցությամբ, Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար,

ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ: Այն առցանց վարելու է ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր և ղեկավար Հիլարի Վեբերը, ով բիզնեսի ու առաջնորդության խորհրդատու է, Կալիֆորնիա-Բերկլիի համալսարանի դասախոս: 
Ճամբարը կայանալու է փետրվարի 26-ին 10:00-16:30, ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

17:53 Աշխարհում
Անտարկտիդայի հրաբուխը գրավել է գիտնականների ուշադրությունը:

Էրեբուսը գտնվում է մեր աշխարհի ամենածայրում:
Աղբյուր՝  Space Daily

17:00 Հայաստան
20.02-24.02.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 350.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում

և հաշվարկվել 819.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

16:33 Հայաստան
Կրթության որակի ապահովման շաբաթն ամփոփող «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովին այսօր ներկայացվել է բուհերի հավատարմագրման փորձը

Ռուսաստանում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում: Օտարերկրյա հավատարմագրման գործակալությունների ներկայացուցիչները մանրակրկիտ անդրադարձ են կատարել օրենսդրական կարգավորմանը իրենց երկրում և բուհի՝ չհավատարմագրվելու օրենսդրական հետևանքներին: Պարոն Թոփչյանի խոսքով՝ որակի շաբաթվա ընթացքում եղած քննարկումները կամփոփվեն և դրանց հիման վրա առաջարկներ կներկայացվեն կառավարությանը, ԿԳ նախարարությանը և բուհերին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

16:20 Հայաստան
Քննարկվել են բնապահպանության նախարարության և ՊԳԿ-ի միջև համագործակցության ընդլայնման հարցերը, խոսվել է անտառվերականգնման աշխատանքների,

հողերի դեգրադացիայի դեմ արդյունավետ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ա. Ներսիսյանին ու ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գ. Նասոյանին ներկայացրել է հարցերի առնչությամբ նախարարությունում իրականացվող աշխատանքները:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

16:06 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է

սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության ծրագրերը, ինչպես նաև նախարարության հետ ակտիվ գործընկերությունն ու սերտ համագործակցությունը: Նախարարն անդրադարձավ նաև սիրիահայերի զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

15:53 Հայաստան
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը հարցազրույց է տվել «Financial Times» խմբի «fDi Magazine» պարբերականին՝ խոսելով ՀՀ տնտեսական առավելությունների մասին։

Հարցազրույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ : Կ. Մկրտիչեանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ներդրումների ներգրավման միջոցառումներ կկայանան Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիբանանում, Կանադայում և ԱՄՆ-ում։
Այս ամենից անմասն չի մնա նաև հայկական սփյուռքը, որն, ըստ Մկրտիչեանի, Հայաստանի տնտեսության մեջ ներկայում իրականացնում է ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլ նաև աջակցում իր տեխնիկական «know how»-ներով, գլոբալ կապերով և համաշխարհային շուկային ուղղակի հասանելիությամբ։ Պարբերականը ևս մեկ հոդված է հրապարակել Հայաստանի զբոսաշրջության վերաբերյալ, որին կարելի է ծանոթանալ fdiintelligence.com- ում:

15:30 Հայաստան
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

15:03 Հայաստան
Մարտի 2-ին 15.00-ին ՀՀ սահմանադրական դատարանում կազմակերպվում է սեմինար՝ «ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը և ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները» թեմայով

Կազմակերպիչներն են՝ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գերմանական GIZ կազմակերպության երևանյան գրասենյակը և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը:
Աղբյուր՝ ՍԴ մամուլի ծառայություն

14:04 Հայաստան
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մթերային խանութից կատարված գողության հանգամանքները։

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին  հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Տեսանյութը և լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

13:53 Աշխարհում
Էստոնիայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը և Էստոնիայի վարչապետի արտաքին կապերի հարցերով գլխավոր խորհրդական Ռ. Տամմսաարը քննարկել են երկկողմ տնտեսական կապերը խորացնելուն միտված

երկուստեք ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթություններից մեկն է համարում բարձր տեխնոլոգիաների զարգացումը, և, հաշվի առնելով էստոնական կողմի մեծ փորձն այդ ոլորտում, ընդգծել երկու երկրներում բնագավառի պատասխանատուների համաժողովներ և հավաքներ նախաձեռնելու անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ mfa.am

13:40 Աշխարհում
Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Էստոնիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Յ. Անդրեսոն քննարկել են Ազգային գրադարանի հետ մի շարք ծրագրեր իրականացնելու առաջարկություններ

և ընդգծվել Հայաստանի և Էստոնիայի ազգային գրադարանների միջև հարաբերություններին իրավական հիմք հաղորդելու կարևորությունը: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Անդեսոյին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը գրադարանում անցկացնելու կապակցությամբ: Հանդիպման ավարտին դեսպանը գրադարանին նվիրել է Հայոց պատմությանը վերաբերող գրականություն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

 

13:19 Հայաստան
«5-12-րդ դասարանների այն դասագրքերը դրված են համապատասխան կայքերում, իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները դրված չեն». Անահիտ Բախշյան

«Այդ դասագրքերի էլեկտրոնային  տարբերակների կարիքը համապատասխան կայքերում շատ կա և կարող է շատ խնդիրներ լուծել: Վանաձորի թ.6 դպրոցի 3-րդ դասարանում է սովորում տեսողության  ծանր խանգարում ունեցող մի երեխա, ում կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էին 3-րդ դասարանի դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որպեսզի համակարգիչը կարդար երեխայի համար: Պարզվեց՝ դրանք չկան: Այսօր նամակով դիմեցի ԿԳ նախարար պարոն Լ. Մկրտչյանին»,- նշել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու անդամ Անահիտ բախշյանը:
Մամուլի հաղորդագրություն

13:06 Հայաստան
Կարևորելով հարկ վճարողների շահերն ու իրավունքները ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` ՊԵԿ-ը հետևողական է վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ

ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ

12:52 Աշխարհում
Կկազմակերպվի Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը, որը տեղի կունենա 2017թ. մարտի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Արևելյան Եվրոպայի՝ Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում:

Այն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Ուկրաինայի՝ կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի (ԿԱԱ) հետ համատեղ: Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 200 մասնակից, այդ թվում` կաթնամթերք արտադրող առևտրային ֆերմերներ, վերամշակողներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներից, և պոտենցիալ ներդրողներ, միջազգային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ: Տեսանյութ
Աղբյուր՝ georgiandairy.org

11:43 Հայաստան
Փետրվարի 25- ին 12:00- ին Նարեկացի արվեստի միությունում կանցկացվի գրաբարի դասընթաց:

Կքննարկվեն գրաբարի հնչյունական, քերականական համակարգի առանձնահատկություններն ու արտասանական կանոնները: Մուտքն ազատ է:

10:51 Հայաստան
Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում կնշվի Բարեկենդանը:

Կկայանա համերգ Թմբաթայի և Արիկ Բամբիռի մասնակցությամբ: Սկիզբը՝ փետրվարի 26- ին 15:00- ին:

10:39 Հայաստան
«Արևելյան Եվրոպայի չորս երկրներում բուսասանիտարական հսկողություն իրականացնող ազգային ծառայությունների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում՝

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հետ համատեղ, կազմակերպել էր բուսասանիտարիայի բնագավառի տարածաշրջանային սեմինար, որը նպատակ ունի զարգացնել պաշտոնական պատասխանատուների, բուսասանիտարական լաբորատորիաների ղեկավարների և նրանց գործընկերների կարողությունները։ Մասնակից երկրների՝ Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի, ներկայացուցիչները կարևորել են բույսերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջև կապերի հաստատումը, փորձի փոխանակումը և ակտիվ համագործակցությունը։
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն


 

10:12 Հայաստան
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է

գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողովը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)  խորհրդի անդամ Ք. Գրոլիմունդը հայտարարել է, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ENQA լիիրավ անդամ: ՀՀ- ն տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում է ENQA-ին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

 

 

 

20:14 Աշխարհում
«Դորիս» փոթորիկը խախտել է Բրիտանիայի երթևեկությունը

Վատ եղանակի պատճառով Հիթրոու օդանավակայանում մի քանի տասնյակ թռիչքներ են հետաձգվել:
Աղբյուր՝ BBC

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}