18:35 06/12/2007 » Քաղաքական

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ 9-Ն Է

Այսօր ժամը 18:00-ին ավարտվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովում թեկնածուների առաջադրման ժամկետը: Այդպիսով, առաջադրվել է նախագահի 9 թեկնածու: Դրանք են` ինքնաառաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանությունից» Արտաշես Գեղամյանը, ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանը, ԱԺՄ-ից Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիրից» Արթուր Բաղդասարյանը, «Ժողովրդական» կուսակցության թեկնածուն էլ Տիգրան Կարապետյանն է: Այս անգամ ևս նախագահական ընտրություններին մասնակցելու փորձ է անում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ինքնաառաջադրվել է նաև ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը:

Աառաջադրումներից հետո գալիս է թեկնածուների գրանցման փուլը, որն սկսվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել