13:44 14/02/2008 » Քաղաքական

ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԵՏՈ

Հայաստանի նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշում է կայացրել ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր միավորումների խնդրին անդրադառնալ նախագահի ընտրության առաջին փուլի ավարտից հետո:

Ինչպես հայտնում են ՕԵԿ գրասենյակից, այս որոշումն ընդունվել է քննարկելով առկա իրավիճակը, այն է. «արդար ընտրության դեպքում բացառելով նախագահի ընտրությունը մեկ փուլով ավարտելու հնարավորությունը և հաշվի առնելով ՕԵԿ մարզային կազմակերպությունների դիրքորոշումները, քաղաքացիական շարժման մասնակիցների կարծիքը, հարյուր հազարավոր աջակցող խմբերի դիմումները փաստ է, որ նախագահի առաջիկա ընտրությանը թեկնածու Արթուր Բաղդասարյանը հանդիսանում է հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը»,-ասված է նրանց հայտարարության մեջ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց