20:24 13/06/2008 » Քաղաքական
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ԷԼԻ ԿԼԻՆԵՆ
Հայաստանում հանրահավաքներ եղել են և էլի կլինեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ոստիկանության հետ անցկացրած խորհրդակցությունում:
«Մենք այս խորհրդակցությունից պետք է դուրս գանք հստակ գիտակցելով մի բան. մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն, իսկ ժողովրդավարական պետություններում տեղ ունեն թե հանրահավաքները, թե բողոքի գործողությունները, թե զանգվածային միջոցառումները: Ես հայտարարել եմ, ու ևս մեկ անգամ ասում եմ, որ պաշտպանելու եմ մեր քաղաքացիների բողոքի իրավունքը, սակայն դա չի ենթադրում ամենաթողության իրավունք: Մեր երկրում հանրահավաքներ եղել են, ու համոզված եմ, լինելու են: Դա ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է: Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- ընդգծել է նախագահը:
Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին, նախագահը նկատել է, որ այն լուրջ փորձություն էր ոստիկանության համար: «Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ոստիկանությունը գործ ուներ զանգվածային անկարգությունների հատուկ կազմակերպված ծրագրի հետ: Հասկանալի է, որ նախադեպը չունեցող իրավիճակը հղի էր վտանգներով: Արդյունքում, իրադարձությունները զարգացան վատթարագույն սցենարով»,- ասել է նախագահն ու ավելացրել ,որ եթե ոստիկանների գործողությունները լինեին ավելի արհեստավարժ, եթե ոստիկանության պատրաստվածության ու հագեցվածության մակարդակն ավելի բարձր լիներ, «գուցե հնարավոր լիներ խուսափել այն մեծ ողբերգությունից, որը 2 ոստիկանի, 8 քաղաքացու կյանք խլեց»:
Լրագրողների հետ զրույցում խոսելով հունիսի 20-ին ընդդիմության նախաձեռնած հանրահավաքի մասին, նախագահն ասել է, որ դրա անցկացման հետ որևէ վտանգ չի տեսնում: Անդրադառնալով երեկ քաղաքապետարանի կայացրած որոշմանը, Սերժ Սարգսյանն ասել է. «Թող գնան և իրենց հավաքն այնտեղ անեն»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքպետարանն առաջարկել էր հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում:

Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
↓ Վերջին նորություններ
19:39 19/03/2010 » Սպորտ
19:36 19/03/2010 » Քաղաքական
ԽԿԿ-ն հանձնարարականներ է մշակել. Հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը
19:33 19/03/2010 » Քաղաքական
Ադրբեջանի իշխանությունը հակակոմպրոմատային որոնումների է դուրս եկել
19:27 19/03/2010 » Սպորտ
«Շպիգելը» «մերկացրել է» Էգեմեն Բաղըշին
«Շպիգելի» թղթակիցները, ըստ էության, հասկանալով, որ թուրք նախարարը եվրոպական արժեքներից դուրս դատողություններ է շռայլում, փորձում են ավելին կորզել
Օրացույց