11:30 09/09/2008 » Քաղաքական

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՕՅՎԻՆԴ ՆՈՐԴՍԼԵԹԹԵՆԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ADC ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօերին ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավաորության դեսպան Օյվինդ Նորդսլեթթենին (նստավայրը Մոսկվա)` վերջինիս Երևանում դիվանագիատական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ըստ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության, շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-նորվեգական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար, նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդմամբ ու խորացմամբ:

Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին, Է. Նալբանդյանն իր գոհունակությունն է հայտնել վերջին շրջանում այդ ոլորտում որոշակի աշխուժացման կապակցությամբ: Նա նշել է, որ հայ-նորվեգական առաջին համատեղ ADC ձեռնարկության հիմնումը և արդյունավետ գործունեությունը, լուրջ նախադրյալներ է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծել է, որ երկկողմ իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնումը ևս կնպաստի հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Նորդդսլեթթենը իր հերթին նշել է, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և այդ նպատակով պատրաստ է հետևողական քայլեր ձեռնարկել: Նա կարևորել է նաև երկու երկրների փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում և տեղեկացրել, որ վաղը Հայաստան է ժամանելու Նորվեգիայի բնապահպանության հարցերով պետական քարտուղար Հեյդի Սյոռենսենը:



Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց