13:05 07/10/2009 » Քաղաքական
Գյուլը հրավիրել է ֆրանսիացի մասնագետների` քննարկելու նախորդ դարասկզբի դեպքերը
«Թուրքիան չի բավարարվի միայն Եվրամիության չափանիշներն ընդունելով, այլ նաև կստանձնի այդ արժեքները տարածաշրջանում և հարևան երկրներում տարածելու դերը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Գյուլն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա մերձեցմանը` ասելով. «Եթե անցյալի խնդիրներին հնարավորություն տանք այսօր ևս գոյություն ունենալ, ապա թունավորած կլինենք ապագան»:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ առաջին աշխարհամարտի տարիներին հայրերն էլ, թուրքերն էլ մեծ զրկանքներ են կրել և որ վերջիններս հարկադրված են եղել միլիոններով Բալկաններից, Մերձավոր արևելքից ու Կովկասից գաղթել Անատոլիա:
Գյուլի համոզմամբ` մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում, և խնդրի էությանն անտեղյակները չեն կարող որոշում կայացնել նման հարցերում:
«Մենք ցանկանում ենք, որ այդ հարցով զբաղվեն պատմաբաններն ու մասնագետները: Մենք պատրաստ ենք ընդունել այն արդյունքները, որոնց կհասնի պատմական համատեղ հանձնաժողովը: Մեր անկեղծությունը ցույց տալու համար էլ հայտարարել ենք, որ խնդրով հետաքրքրվող ամեն երկրից էլ մասնագետներ կարող են ներգրավվել այդ հանձնաժողովում: Եթե ֆրանսիացիներն էլ կամենան, կարող են մասնակցել»,- ասել է Թուրքիայի նախագաը:
Նշենք, որ հայկական կողմը պաշտոնապես բազմիցս հայտնել է, որ պատմական հիշյալ ենթահանձնաժողովը չի քննարկելու Հայոց ցեղասպանության իրողությունը: Քննարկման նյութ կարող են լինել միայն ցեղասպանության հետևանքներն ու դրանց հաղթահարման ուղիները:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:56 09/02/2010 » Քաղաքական
18:44 09/02/2010 » Քաղաքական
Քաղաքագետ. Ուղերձը նախ և առաջ ուղղված է միջազգային հանրությանը
18:20 09/02/2010 » Կրթություն
Ուսանողները ուշադրություն և ակտիվություն պետք դրսևորեն երեք ոլորտներում
18:16 09/02/2010 » Մշակույթ
18:06 09/02/2010 » Սպորտ
Ադրբեջանում նաև «Եվրոնյուզ»-ին են գրաքննում
Ի. Ալիևն ու նրա քարոզիչները «Եվրոնյուզ»-ի անունն օգտագործում են երկրի ներսում նպաստավոր քարոզչություն անելու համար: Սա նշանակում է` Ալիևի ասածներն այլևս լուրջ չեն ընկալվում անգամ սեփական երկրում:
