22:00 08/02/2010 » Քաղաքական

Վրաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ վիզային ռեժիմը երկու երկրների միջև կարող է դադարեցվել

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, Վրաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մուջաբա Դեմիրչին մեկնաբանել է այսօր Վրաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի հավանական դադարեցումը:

Նա, մասնավորապես, ասել է. «Իրանի քաղաքականությունը հարևան երկրների հետ կայանում է այնպիսի պայմանների ստեղծման մեջ, որ մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել մի երկրից մյուսը: Բնական է, այդ առումով Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ համարելու քայլը մեր օրակարգում է: Կկայանա այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը», - ասել է դեսպանը:

Ադրբեջանի հետ մուտքի վիզան չեղյալ համարելու Իրանի միակողմանի որոշումը դեսպանը հիմնավորել է վերջինիս հետ ավելի սերտ կապերի առկայության հանգամանքով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց