23:15 08/02/2010 » Քաղաքական

Ըստ նախնական տվյալների, Վիկտոր Յանուկովիչը դառնում է Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Միխայիլ Օխենդովսկին հրապարակել է երկրում երեկ կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները: 43

Ինչպես փոխանցում է Ինտերֆաքս(Интерфакс) գործակալությունը, Օխենդովսկին հայտարարել է. «Փաստացի կարելի է արձանագրել, որ այս ընտրությունների հաղթողն ակնհայտ է, քանի որ թեկնածուների միջև տարբերությունը կազմում է 3,14%, և այն ընտրատեղամասերը, որոնք դեռևս չեն փոխանցել իրենց տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրության արդյունքների վրա ազդեցություն չեն կարող ունենալ»:

«Այսինքն, արդեն այսօր ակնհայտ է, որ ընտրությունների հաղթողն, ըստ նախնական տվյալների, Վիկտոր Յանուկովիչն է», - լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Օխենդովսկին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել