19:13 08/02/2010 » Քաղաքական
Ստեփան Պետրոսյանն ընդունել է Եվրամիության միգրացիայի հարցերով հանձնախմբի փորձագետներին
Ողջունելով հյուրերին` Ս.Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության դիրքորոշումը միգրացիայի և հայրենադարձության վերաբերյալ, մասնավորապես` խոսվել է միգրացիայի պատճառների և փուլերի, միգրանտների և հայրենադարձների միջև եղած տարբերությունների, աշխատանքային միգրանտների և արտերկրում մշտական բնակություն ու կացության կարգավիճակ ունեցող հայերի մասին: Նախարարի տեղակալը ընդգծել է դասական և նոր ձևավորված Սփյուռքի, ինչպես նաև տարբեր երկրների հայ համայնքների միջև եղած տարբերությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նրանց հետ հարաբերություններ կառուցելիս: Ս. Պետրոսյանը կարևոր քայլ է համարել 2008 թվականին «Երկքաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որի արդյունքում հազարավոր սփյուռքահայեր ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն:
Հանդիպման վերջում Ս.Պետրոսյանը, պատասխանելով հյուրերի հարցերին, որոնք վերաբերվում էին վիճակագրությանը, երկքաղաքացիների մասնակցությանը ՀՀ ընտրական գործընթացին, նրանց վերադարձի հնարավորությանը, հույս է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը կնպաստի ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրամիության միգրացիայի հարցերով հանձնախմբի փորձագետների փոխհամագործակցությանը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
16:31 22/03/2010 » Հասարակություն
16:27 22/03/2010 » Հասարակություն
16:16 22/03/2010 » Քաղաքական
16:05 22/03/2010 » Քաղաքական
Իշխանության ներկայացուցիչը թերթել է Բագրատյանի «100 քայլը» և կարծիք կազմել. «Գործնական ծրագիր չէ»
15:55 22/03/2010 » Հասարակություն
Թեժ գիծ` ՀՀ արտակարգիրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ
Վարդան Օսկանյանը պահանջում է, բայց չի հիմնավորում
«Ինչպե՞ս հասկանալ այն, որ պարոն Օսկանյանը իշխանափոխության հարց է բարձրացնում, իսկ երբ նրան հարցնում են` ի՞նչ կտա դա, նա ասում է. «Ես չեմ ուզում այդ մասին խոսել»:
