23:00 08/02/2010 » Քաղաքական

Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Թուրքիա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն վաղը` երեքշաբթի օրը, եռօրյա պաշտոնական այցով կայցելի Թուրքիա,-այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»: Պատվիրակության կազմում են Թուրքիայի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամներ:

Այցի ծրագրում նախատեսված է հանդիպում Թուրքիայի վարչապետի, Մեջլիսի նախագահի և պատգամավորների հետ: Նախատեսված է նաև Բաքրաձեի ելույթը` Թուրքիայի Մեջլիսում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել