22:30 08/02/2010 » Քաղաքական

Թուքիայի արտգործնախարարությունը մեղադրում է այդ երկրում ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ներքին գործերին խառնվելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգին հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրում է ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիին երկրի ներքին գործերի վերաբերյալ ավելորդ մեկնաբանություններ տալու և այդպիսով միջամտելու մեջ:

Հիշեցնենք, օրեր առաջ ԱՄՆ դեսպանը թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում ի թիվս քրդական, կիպրական և հայ-թուրքական արձանագրությունների շուրջ վերջին զարգացումների, անդրադարձել էր նաև թուրքական մամուլում ժամանակ առ ժամանակ շրջանառվող ռազմական հեղաշրջում իրականացնելու գաղտնի պլաններին: Խոսելով Թուրքիայում «գաղտնի պլանների սինդրոմից», դեսպանն ասել էր, որ չնայած նմանատիպ պլանները նվազել են երկրի ներքին քաղաքականությունում, բայց, այնուամենայնիվ, իսպառ չեն վերացել:

Արտաքին գերատեսչության հայտարարությունում, այս կապակցությամբ, ասված է. «Դիվանագիտական կանոնների համաձայն, դեսպանները պետք է զերծ մնան իրենց ծառայության վայր հանդիսացող երկրի ներքին խնդիրները մեկնաբանելուց: Այս կապակցությամբ պարոն Ջեֆրին պետք է որ զգայունություն ցուցաբերեր»,- Օզյուգերգի խոսքերը փոխանցում է Հուրիեթ (Hurriyet) թերթը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել