18:02 09/02/2010 » Քաղաքական
Ռ. Աղաև. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են գերտերություններին
Քաղաքագետը նշել է, որ Հայաստանին ձեռնտու չէ խնդրի լուծման ուժային տարբերակը, քան որ նրա վերահսկողության տակ են գտնվում այդ տարածքները: Նրա կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ Բաքուն ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անում, դրանից չի կարելի եզրակացնել, որ նա փորձում է խնդիրն այդ ճանապարհով կարգավորել:
Աղաևը համոզված է, որ Բաքվի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են գերտերություններին: Նա նշել է, որ Բաքվում կարծում են, թե իրենց ռազմատենչ հայտարարությունները գերտերություններին ակտիվ գործողությունների կդրդեն:
Անդրադառնալով գերտերությունների դիրքորոշմանը` Աղաևը ասել է, որ այս պահի դրությամբ Ռուսաստանին ձեռնտու չէ պատերազմ, քանի որ նա Վրաստանի հետ վերջին պատերազմի ժամանակ բավականին փչացրել է իր հեղինակությունը, դրանից բացի, առանց դրա էլ նրա հեղինակությունը տարածաշրջանում բավականին բարձր է:
Իսկ ինչ վերաբերվում է Եվրամիությանը, նրան ևս սկզբունքորեն պատերազմ հարկավոր չէ: ԵՄ ընդհանրապես կողմ չէ հիմնախնդիրների ուժային կարգավորմանը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
08:43 12/03/2010 » Հասարակություն
07:25 12/03/2010 » Քաղաքական
00:42 12/03/2010 » Հասարակություն
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
00:10 12/03/2010 » Քաղաքական
Ուկրաինայի գերագույն Ռադան հաստատեց նոր կառավարության կազմը` Նոկոլայ Ազարովի գլխավորությամբ
Ս.Նիկոյան. «Որպես հանձնաժողովի նախագահ ես ինքս, մեղմ ասած, ուրախ չեմ , որ այդ հարցը բաց մնաց»
«Մարտի 1-ի էջը երբեք էլ չի փակվի ոչ միայն զոհվածների հարազատների համար, այլև իշխանությունների, քանի որ մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն»
