00:08 09/02/2010 » Քաղաքական
Ալեքսանդր Դուգին: Ադրբեջանն անհապաղ պետք է դուրս գա ՎՈւԱՄ-ից, քանի որ ցավալիորեն հետ է մնում տարածաշրջանային գործընթացներից
Ռուս փորձագետ, Մոսկվայի Պետական Համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինը կոչ է արել Ադրբեջանին դուրս գալ ՎՈւԱՄ(Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա) հակառուսական կազմակերպությունից:Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դուգինի մեկնաբանությունները հիմնված են Ուկրաինայի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով առաջատար Վիկտոր Յանուկովիչի այն համոզման վրա, որ ՎՈւԱՄ-ի գործունեությունը այլևս ակտուալ չէ:
«Ադրբեջանը պետք է ուշադիր հետևի Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին: Ուկրաինային հաջորդելու է Վրաստանը, որտեղ արդեն մոտ ապագայում տեղի կունենա իշխանափոխություն: Բնականաբար, այնտեղ էլ նոր իշխանությունները կշտապեն դուրս գալ ՎՈւԱՄ-ից: Եվ ահա կստացվի, որ հակառուսական կազմակերպությունում կմնան Ադրբեջանն ու Մոլդովան: Մի՞թե Ադրբեջանին անհրաժեշտ է մերժված երկրի կարգավիճակ: Դժվա՞ր է նկատել, որ հակառուսական քաղաքականությունը ԱՊՀ տարածքում ոչ միայն ձախողվել, այլ ամբողջովին տապալվել է»:
Դուգինի կարծիքով, ՎՈւԱՄ-ից դուրս գալով, Ադրբեջանը ռուսական օժանդակություն կստանա:
«Իսկ դա քիչ բան չի նշանակում, հաշվի առնելով այն գործընթացները, որոնք զարգանում են տարածաշրջանում և որոնցից Ադրբեջանը ցավալիորեն հետ է մնում», - եզրափակել է փորձագետը:

Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
↓ Վերջին նորություններ
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
Օրացույց