11:08 09/02/2010 » Տարածաշրջան
«Zaman» Մահացել է Ցեղասպանության բանաձևին դեմ արտահայտվող կոնգրեսականը
Մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ԱՄՆ Կոնգրեսում մշտապես դեմ արտահայտված Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից 77-ամյա Ջոն Մուրթհան: Նա գլխավորում էր Ներկայացուցիչների պալատի դոտացիաների հարցերով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովը: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
Աղբյուրի համաձայն` մահը վրա է հասել հիվանդանոցում: Ջոն Մուրթհան Ներկայացուցիչների պալատում պաշտոնավարել է 1974 թվականից և հանդիսանում էր պալատի ազդեցիկ անդամներից մեկը:
«Zaman»-ն ուշադրություն է հրավիրում այն համգամանքի վրա, որ հիշյալ կոնգրեսականը հայտնի է եղել Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ ունեցած իր ընդդիմադիր կեցվածքով:
Օրինակ` 2007 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր Ցեղասպանության բանաձևը, Մուրթհան մամուլի ասուլիս էր հրավիրել և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ արել այդ բանաձևը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևը, որը հանձնաժողովին էր ներկայացվել դեռևս 2009 թվականի մարտին։ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը քվեարկության օր է նշանակել մարտի 4-ը։ Ներկայումս բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասնում է 135-ի: Այդ բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:10 10/03/2010 » Քաղաքական
Ա. Մուսինյանը ՀԺԿ առաջնորդի հայտարարությունն արտասովոր չի համարում
17:08 10/03/2010 » Սպորտ
16:55 10/03/2010 » Քաղաքական
Ս.Նիկոյան. «Մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն»
16:37 10/03/2010 » Հասարակություն
16:31 10/03/2010 » Քաղաքական
Ս.Նիկոյան. «Որպես հանձնաժողովի նախագահ ես ինքս, մեղմ ասած, ուրախ չեմ , որ այդ հարցը բաց մնաց»
«Մարտի 1-ի էջը երբեք էլ չի փակվի ոչ միայն զոհվածների հարազատների համար, այլև իշխանությունների, քանի որ մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն»
