17:10 09/02/2010 » Քաղաքական

Թուրքիայում Իրանի դեսպանը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Բահման Հոսսեինփոուրը հայտարարել է, որ թուրք-իրանական հարաբերությունները զգալիորեն զարգացել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթը` վկայակոչելով «Անկա» (Anka) լրատվական գործակալությանը:

«Առևտրատնտեսական ոլորտում շատ հաջող աշխատանքներ ենք տանում: Սերտացրել ենք մեր համագործակցությունը ներդումների, նավթի և բնական գազի ոլորտներում, որոնք մաս են կազմում մեր թուրք բարեկամների հետ ունեցած ռազմավարության»,- ասել է Իրանի դեսպանը:

Մերձավոր Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հարցերին պատասխանելիս` Հոսսեինփոուրը նշել է, որ Իրանը Թուրքիային դիտում է որպես իսլամադավան եղբայրական մի պետություն ու վերջինիս հետ հարաբերվում փոխադարձ վստահության մթնոլորտում:

«Թուրքիան տարածաշրջանային խնդիրների վրա ազդեցություն ունենալու բավական լավ ներուժ ունի»:
Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին` Իրանի դեսպանը նշել է, որ իրենք այդ գործընթացը դիտում ենք որպես տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի երկրների միջև բարեկամության հաստատման շրջանակներում:

«Իրանը Հայաստանի հետ հնուց լավ համագործակցության մեջ է: Այդ համագործակցության մեջ  Թուրքիային ներառելով կարող է վերածվել եռակողմ համագործակցության»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց