19:44 10/03/2010 » Քաղաքական
Գ.Սահակյան. «Ժամկետներից ավելի կարևոր է, որ բանաձևը քննարկվել է»
Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առաջընթացի բավականին լուրջ միտում ունեն: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և խորհուրդ տվեց, որ «սովորական ընկալեն նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա»: Ինչ վերաբերում է նախագահների հանդիպման ընթացքում քննարկվող թեմաներին, ապա նա կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված քննարկումը կլինի կարևորագույն թեմաներից մեկը` ելնելով այն հանգամանքից, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է. «Սակայն ինչ վերաբերում է տարատեսակ մեկնաբանություններին, թե նախագահ Սարգսյանը Ֆրանսիա է մեկնել հատուկ այդ նպատակով, դա այդպես չէ»,- ասաց Գ.Սահակյանը:
Անդրադառնալով Ցեղասպանությանը վերաբերող 252-րդ բանաձևին` Սահակյանից հետաքրքրվեցինք` կիսո՞ւմ է արդյոք ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքը, որ բանաձևի լիագումար նիստում քննարկման ժամկետներն անորոշ են և, ըստ ամենայնի, կարող են ամիսներ տևել: Ըստ պատգամավորի, մեզ համար առաջնային պետք է լինի այն, որ Ցեղասպանության վերաբերող հարցն արդեն իսկ քննարկվել և բանաձև է ընդունվել Կոնգրեսում. «Մեզ համար ցանկալի է, որ բոլորը խոսեն այդ մասին, հատկապես` Թուրքիայում և Ադրբեջանում»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա ավելացրեց նաև, որ մեր երկրի համար այսօր ավելի կարևոր է, որ այդ հարցը քննարկվել ու նման բանաձև է ընդունվել, քան ժամկետները, թե երբ կլինի շարունակությունը: Մանավանդ` ակնհայտ է, որ գործընթացը շարունակական բնույթ է կրելու` դրանից կախված է ոչ միայն Կովկասի, այլև աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:42 07/09/2010 » Հասարակություն
17:34 07/09/2010 » Հասարակություն
17:26 07/09/2010 » Հասարակություն
17:22 07/09/2010 » Սպորտ
17:20 07/09/2010 » Քաղաքական
Կոնգրեսականները հանդիպել են Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ
Դիվերսիաների միջոցով Ալիեվը մեսի՞ջ է հղում Մեդվեդեվին
Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարություններն ու առանձին կիսաքայլերը հիմնականում ուղղված են կամ ներքին սպառմանը, կամ էլ որոշակի մեսիջ են այս կամ այն գերտերությանը
