00:10 12/03/2010 » Քաղաքական

Ուկրաինայի գերագույն Ռադան հաստատեց նոր կառավարության կազմը` Նոկոլայ Ազարովի գլխավորությամբ

Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօրվա նիստում հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: Երկրի վարչապետի պաշտոնը Ռեգիոնների Կուսակցության առաջարկությամբ կգլխավորի Նիկոլայ Ազարովը, իսկ փոխվարչապետի պաշտոնը ստանձնել է Սերգեյ Տիգիպկոն, ով անցած նախագահական ընտրություններում զբաղեցրել էր երրորդ տեղը:

Ունաին(Unian) գործակալության փոխանցմամբ, կառվարության կազմի հաստատման համապտասխան որոշումը Ռադայում ընդունվել է 240 կողմ ձայների շնորհիվ, մինչդեռ հաստատման համար կբավարարեր 226 ձայնը:

Նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը կստանձնի Կոնստանտին Գրիշենկոն, իսկ պաշտպանության գերատեսչությունը կղեկավարի Միխեիլ Եժելը:

Ուկրաինայի նախկին վարչապետ և նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Յուլիա Տիմոծենկոն, ով ներկայումս ղեկավարում է միացյալ ժողովրդավարական ընդդիմությունը, հայտարարել է, թե ձևավորված նոր կոալիցիան, ինչն էլ ապահովեց կառավարության կազմի հաստատումը, անօրինական և հակասահմանադրական է:

«Ուկրաինայում ստեղծվել է անօրինական կոալիցիա և անօրինական կառավարություն, իսկ այդ պարագայում երկիրի իշխանությունները չեն ունենա լեգիտիմություն», - ասել է Տիմոշենկոն և ավելացրել. «Ափսոսում եմ, որ Յանուկովիչը այսպես է սկսել»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց