Թուրքիան Ստոկհոլմից էլ հետ կանչեց իր դեսպանին

07:25 12/03/2010 » Քաղաքական

Թուրքիան Ստոկհոլմից էլ հետ կանչեց իր դեսպանին

Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել իր դեսպանին Ստոկհոլմից` այն բանից հետո, երբ շվեդական խորհրդարանն ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ցեղասպանություն որակելու բանաձևը:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը երեկ` մարտի 11-ին, հավանության արժանացրեց 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ցեղասպանություն որակելու բանաձևը: Բանաձևը ընդունվեց 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ բանաձևը քննարկության էր դրվել երեք ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ:
Հաղորդում է BBC-ին:
 
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան,  Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ, Շվեդիան,: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց