17:16 13/03/2010 » Քաղաքական
Ոստիկանական համակարգի բարեփոխումները մեկնարկել են
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քիչ առաջ կայացած ԱԱԽ նիստում տրվեց ՀՀ Ոստիկանության համակարգում բարփոխումների ծրագրի մեկնարկը, որը նախատեսում է լայնածավալ բարեփոխումներ ոստիկանական համակարգում:
«Ներառված բարեփոխումների փաթեթը բավականին ծանրակշիռ է, ոստիկանության ոլորտի բարեփոխումները նախ կկրեն կառուցվածքային բնույթ, կմոտեցվեն բնակչությանը, պաշտպանվածության մակարդակն էլ ավելի կբարձրացվի»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ավելորդ թղթարարության վերացումն է լինելու հաջորդ բարեփոխումը, կոռուպցիոն ռիսկների նվազում կլինի: Որպես օրինակ, ԱԱԽ քարտուղարը բերեց կենսաչափական անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրումը, որով, ըստ նրա, կլինի առավելագույն տեղեկատվություն, զանազան տեղեկանքներ պահանջելու անհրաժեշտությունն էլ կվերանա:
«Հիմա ներդրվող այս համակարգի արդյունքում հնարավորություն կտրվի էապես բարելավել ոստիկանության աշխատանքը: Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները դեսպանատների առջև օրերով հերթ չկանգնեն, դրա համար պետք է ներդնենք կենսաչափական անձնագրերի համակարգը, երկրի ներսում էլ դա շատ կարևոր է»,- նկատեց Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, կուժեղացվի պայքարը թրաֆիքինգի և թմրամիջոցների դեմ, կիբեռ հանցագործությունների դեմ պայքարը լայն ծավալ կստանա, Ճ/Ո բնագավառի բարեփոխումները կշարունակվեն, դիտակետեր կտեղադրվեն, կխուսափենք տեսուչ-քաղաքացի շփումից:
«Կադրերի պատրաստման և վերապատրաստման հետ կապված` փոփոխություններ կլինեն: Ոստիկանի համապատասխան կոչում կստանան, վերապատրաստման լուրջ ծրագրեր կիրականացվեն»,- հավելեց Բաղդասարյանը:
Ապա նաև ևս մեկ բարեփոխում կլինի` կապված քաղաքացիների դիմում-բողոքների հետ: Այսպես, օն-լայն ռեժիմ է լինելու քաղաքացիների բողոքներին պատասխանելու համար, նվազագույնի է հասցվելու թղթարարությունը:
Նշենք, որ ոստիկանական համակարգում բարեփոխումները նախատեսված են 2010-11 թթ.-ի համար:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
