17:18 13/03/2010 » Քաղաքական
Արթուր Բաղդասարյան. «ՀՀ զինուժում օրեցօր ավելանում են պայմանագրային զինծառայողները»
Այսօր գումարված ԱԱԽ նիստում քննարկվել է Զորակոչի կազմակերպման և անցկացման խնդիրը: 2009-ին ԱԱԽ-ն արդեն մեկ անգամ անդրադարձել էր հարցին, այդ խնդիրները երկրի համար ունեն բացառիկ կարևոր նշանակություն, որպեսզի կարողանանք ունենալ համալրված մարտունակ զինված ուժեր, ուստի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց հարցի ևս մեկ անգամ քննարկումը:
«Նախ անդրադարձ կատարվեց դեռևս 2009-ի մարտի 16-ի կարգադրության անցկացման ընթացքին, տրվել էին կոնկրետ հանձնարարություններ` բարելավելու զորակոչի անցկացումը: Սակայն կան դեռևս մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ում քաղաքացիների հաշվառման և զորակոչիկների կցագրման մեկ միասնական համակարգի ներդրման խնդիրը կա, առավելապես կորդինացված պետք է լինի այդ հաշվառումը: Այսօր, Բաղդասարյանի խոսքերով, մտահոգիչ է, որ առողջության պատճառով զորակոչից խուսափելու դեպքեր են նկատվում:
«Կներկայացվի նաև ՀՀ-ի սահմաններից դուրս զորակոչիկների հաշվառման կարգը:
Ամփոփվեցին խնդիրները, տրվեցին կոնկրետ հանձնարականներ, կձեռնարկվեն քայլեր զորակոչի վիճակն էլ ավելի բարելավելու համար»,- ներկայացրեց ԱԱԽ քարտուղարը:
ՀՀ զինված ուժերում Ա. Բաղդասարյանի բերած տվյալներով, օրեցօր ավելանում են պայմանագրային զինծառայողները, շուրջ 2000-ով աճել է նրանց թիվը. «Սա ոչ միայն պայամանգրային զինուժի ծավալների աճ է, այլև սոցիալական խնդրի լուծում է: Առաջիկայում կշարունակվի այս միտումը, նրանց թիվը կընդլայնվի, սա ոչ միայն մեր զինված ուժերի համար ունի նշանակություն, այլև կարևոր է, որ լուծում է զբաղվածության խնդիրը»:
Բաղդասարյանը կարևորեց արդար համակարգի ներդրումը, որ «փողով, ծանոթով մարդիկ չկարողանան բանակից ազատվել»:
Առաջին երեք տարին ազատվելուց հետո, որպես կանոն, ինչպես նկատեց բանախոսը, այդպես էլ չեն զարակոչվում. կամ ամուսնանում են, կամ ևս մեկ անգամ ազատվում են, և լրանում է տարիքը:
«Բացի այդ` այսուհետ ոչ թե 18, այլ 14 տարեկանում են տղաներն անցնելու ստուգում, որպեսզի հիվանդության առկայության դեպքում կանխարգելվի հիվանդությունը»,- ասաց Բադղասարյանը` հավելելով, որ պետպատվերի փիլիսոփայության փոփոխության անհրաժեշտություն ևս կա կրթության ոլորտում:
Խոսքը քվոտաների վերանայման մասին է, որպեսզի ավելի քիչ տղա ուսանողների հնարավորություն տրվի կրթության հաշվին ազատվել զորակոչից:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
