23:00 13/03/2010 » Քաղաքական
Չինաստանը խորհուրդ է տալիս ԱՄՆ պետդեպարտամենտին զբաղվել սեփական երկրում մարդու իրավունքների պաշտպանությամբ
Չինաստանը դեմ է, որպեսզի որևէ երկիր մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո խառնվի այլ երկրի ներքին գործերին: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ցին Գանը: Գրում է Ինտերֆաքս (Интерфакс) գործակալությունը:
Հիշեցնենք, ԱՄՆ պետդեպարտամենտն օրերս հանդես է էր եկել մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցով, որտեղ խորը քննադատության էր ենթարկել ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մակարդակը Չինաստանում:
«Չինաստանը այս խնդրի շուրջ պատրաստ է հավասարազոր երկխոսության այլ երկրների հետ և դեմ է, որպեսզի որևէ մի երկիր մարդու իրավունքների պաշտպանության հարցը օգտագործի երկրի ներքին խնդիրներին միջամտելու նպատակով» , - ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում:
«Միացյալ Նահանգները պետք առավել ուշադրություն դարձնի մարդու իրավունքների պաշտպանությանը սեփական երկրում, վերջ դնի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում հանդես գալուց»:
Չին պաշտոնյան նշել է նաև, թե մարդկանց իրավունքները Չինաստանում պաշտպանված են երկրի սահմանադրությամբ և, «որ իրենց բազմազգ ժողովուրդը լայն ազատություններ ու իրավունքներ է վայելում, ինչն ակնհայտ փաստ է»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
