17:19 13/03/2010 » Քաղաքական
Գագիկ Մելիքյանն արձագանքում է Վահան Հովհաննիսյանին
«Կարծում եմ` ոչ կոռեկտ որակումները պատիվ չեն բերում որևէ մեկին: Եթե պարոն Հովհաննիսյանը, դաշնակցության և թուրքերի հաջող բանակցել ասելով, նկատի ունի երիտթուրքերի հետ մերձեցումը կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ հայությունը համամիտ է նրա հետ»,- Panorama.am-ին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը` արձագանքելով այսօր կայացած ասուլիսում Վահան Հովհաննիսյանի արած հայտարարություններին:
Նկատենք, որ Վահան Հովհաննիսյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարարին, մասնավորապես ասել էր. «Նախարարն իրեն բնորոշ ոճով ասել է, թե իր հրաժարականը պահանջող ուժերն անպատասխանատու են և, եթե գոնե մեկ անգամ իրենք փորձեին բանակցություններ վարել, կհասկանային, թե դա որքան դժվար է: Ուզում եմ ասել, որ երբ նախարարը չէր ծնվել, իսկ հետագայում, երբ ծնվել էր ու դեռ դպրոց էր գնում, Դաշնակցությունը բանակցություններ վարում էր և հաջողությամբ էր վարում: Մեզ դասեր տալ, թե ինչպես է պետք բանակցություններ վարել, պետք չէ»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
