11:51 16/03/2010 » Քաղաքական
Hurriyet. Էրդողանն ակնարկել է, որ ապրիլի 12-ին Միացյալ Նահանգներ չի մեկնի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոն մեկնելուց առաջ «Էսենբողա» օդանավակայանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Այն հարցին, թե արդյոք նա Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 12-ին մեկնելու է ԱՄՆ, ըստ «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի, Էրդողանը պատասխանել է.
«Կառավարության նիստից հետո էլ այդ հարցը տվեցիք: Փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքն էլ ինչպես հարկն է պատասխանեց: Պատասխանը նույնն է: Մենք Միացյալ Նահանգներ նախատեսված այց չենք ունեցել: Ընդամենը եղել է ԱՄՆ-ի հրավերը: Բայց դրանք, ըստ էության, սովորական հրավերներ են: Այս պահին դա հաստատապես չենք ամրագրել»:
«Hurriyet»-ի մեկնաբանմամբ` Թուրքիայի վարչապետն այդպիսի պատասխանով ակնարկել ԱՄՆ չմեկնելու մասին:
Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր մեկնել է Մեծ Բրիտանիա` մասնակցելու թուրք-անգլիական գործարար ֆորումին: Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պետնախարար Զաֆեր Չաղլայանը, Թուրքիայի եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:26 07/09/2010 » Հասարակություն
17:22 07/09/2010 » Սպորտ
17:20 07/09/2010 » Քաղաքական
Կոնգրեսականները հանդիպել են Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ
17:16 07/09/2010 » Հասարակություն
17:13 07/09/2010 » Սպորտ
Դիվերսիաների միջոցով Ալիեվը մեսի՞ջ է հղում Մեդվեդեվին
Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարություններն ու առանձին կիսաքայլերը հիմնականում ուղղված են կամ ներքին սպառմանը, կամ էլ որոշակի մեսիջ են այս կամ այն գերտերությանը
