21:15 20/03/2010 » Քաղաքական

Ցեղասպանության բանաձևը հաստատած հանձնաժողովի նախագահ Բերմանը ժխտել է իրեն վերագրած արտահայտությունները

ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաևից հետո հանձնաժողովի որոշ անդամներ, այդ թվում Բերմանը, փոխել են իրենց դիրքորոշումը խնդրի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է թուրքական Հուրիյեթ թերթը, այս մասին հայտարարել է կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Ֆոքսը:

Շաբաթվա սկզբին հանդիպելով թուրք լրագրողների հետ, հանրապետական կոնգրեսականն ասել էր, որ ցեղասպանության բանաձևի ընդունումը քաղաքական ենթատեքստ է ունեցել և իբր արտաքին հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանն էլ կիսել է այդ կարծիքը: Ավելին, Ֆոքսը վկայակոչել էր Բերմանի խոսքերն այն մասին, որ բանաձևը կոնգրեսի լիագումար նիստին չի դրվի և ինքն էլ այդ ուղղությամբ ջանքեր չի գործադրի:

Հովարդ Բերմանի գրասենյակն արագ արձագանքել է հանրապետական կոնգրեսականի տարածած ապատեղեկատվությանը: Նա հայտարարություն է տարարծել, որտեղ մասնավորապես ասված է. “Ես երբևէ չեմ արտասանել այն բառերը, որոնք ինձ վերագրում է պարոն Ֆոքսը: Թե մասնավոր, թե հրապարակային զրույցներում հետևողականորեն հայտարարել եմ, որ բանաձևը կմտնի լիագումար նիստ, երբ հավաստիանանք, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը սատարում է բանձևը”:

Բերմանի մեկնաբանություններից հետո Հուրիյեթի լրագրողներին Ֆոքսի հետ կապնվել չի հաջողվել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց