22:32 20/03/2010 » Քաղաքական

Քութաիսիի «Փառքի հուշարձան»- ը կվերականգնվի Մոսկվայում այս տարի

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում “Փառքի հուշարձան”-ի նմանօրինակը կանգնեցվելու է այս տարի մայրաքաղաքի Պոկլոնի Գորա կոչվող հատվածում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Մոսկավայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Գրում է Ինտերֆաքս գործակալությունը:

Հիշեցնենք, ավելի վաղ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վանդալիզմ էր որակել վրացական իշխանությունների կողմից Քութաիսիում պայթեցված Հայրենական պատերազմի զոհերի պատվին տեղադրված “Փառքի հուշարձան”-ը և հանձնարարել զբաղվել կառավարության համապատասխան ստորաբաժանումներին հուշարձանի վերականգնման հավանականությունները մայրաքաղաք Մոսկայում դիտարկելու ուղղությամբ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց