22:00 20/03/2010 » Քաղաքական
Յանուկովիչը Միացյալ Նահանգներ կմեկնի ապրիլի սկզբին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշենկոն հայտարարել է, թե նախագահ Յանուկովիչի այցը Միացյալ Նահանգներ ծրագրված է ապրիլի սկզբին: Ուկրիանական «Ինտեր» (Интер) հեռուստաընկերության եթերից նա, մասնավորապես, հայտարարել է. «Նախագահի մոտակա այցը Միացյալ Նահանգներ, ծրագրել ենք ապրիլին: Բայց կարծում են, դա վերջինը չի լինի»: Գրիշենկոյի խոսքերով, ներկայումս աշխատանք է տարվում, որպեսզի այցը լինի «արդյունավետ, լուրջ և հեռահար նպատակներին ուղղված»:
Ուկրաինայի «Զերկալո Նեդելի» (Зеркало недели) պարբերականի հաղորդմամբ, Յանուկովիչը ԱՄն նախագահ Բարաք Օբամայից ապրիլի 12-ին Միացյալ Նահանգներ մեկնելու հրավեր է ստացել: Հանդիպումներ են ծրագրված նաև փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ղեկավարների հետ:
Յանուկովիչը կմասնակցի նաև Նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Նշենք, սույն գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
