Օբաման Իրանին կրկին երկխոսության կոչ է արել

13:38 20/03/2010 » Քաղաքական

Օբաման Իրանին կրկին երկխոսության կոչ է արել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի իշխանություններին կրկին երկխոսություն սկսելու կոչ է արել: Այս մասին նա հայտարարել է իր հեռուստաելույթում, որը նվիրված է սկսվող Նովրուզին, որը արևելքում խորհրդանշում է նոր տարվա սկիզբը:
«Մենք միջազգային հանրության հետ աշխատում ենք, որպեսզի Իրանի կառավարությանը ստիպենք ավելի պատասխանատու լինել, քանի որ նա հրաժարվում է հետևել միջազգային պարտավորություններին»,-ասել է Օբաման իրանցիներին ուղղված խոսքում:

Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, Օբաման ընդգծել է, որ չնայած դրան, համընդգրկուն դիվանագիտական կապերի ու երկխոսությունների առաջարկությունները մնում են ուժի մեջ:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, Վաշինգտոնը ավելի լավատեսական է տրամադրված Իրանի ժողովրդի ապագայի նկատմամբ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց